Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ ի՞նչ էք[1] մնացել էս տեղ լուռ նստած.
Ձեր պատը փուլ էկավ, ձեր աստղը թռավ,
Թե ճար ունեք[2] տեսեք էլ ի՞նչ էք շվարած․
Թև առեք, թռե՛ք, թշնամին հասավ։

Եզիդ խալիֆեն Դամասկոսի մեջ,
Չի ուզում գլուխ տա մեր սուրբ իմամին։
Զորքն էկավ անթիվ չորս կողմներս բռնեց։
Կրա՞կ է ուզում տա մեզ[3] չար հարամին։

Մեր քաջ Արաբի ազգին էս յաղին,
Շլինքը ծռեց — հրես մոտացավ,
Մեր զորքի տուտը Հալեբ հասցրին,
[4]Իմամ Հուսեինն ղրղու[5] չանկն ընկավ։


Մյուս գուժկան

Հարա՜յ-մադա՜թ-վա՜յ-ուր խփի սրտին.
Ամա՜ն, Ֆաթմա ջա՛ն, քո գլխիդ ղուրբան։
Հասա՜ն, Հուսեին վա՜յ, վա՜յ իմ արևիս։
Հասան, Հուսեին վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ-ա՜խ-ջա՜ն։

Աչքս դուս գա վա՜յ-Խանում ջան վա՜յ,
Էրեսիդ[6] մեռնիմ օ՜խ՝ ըմբրիդ ղուրբան ա՜խ,
Երկինք, քանդվիք վա՜յ, մեր գլուխը տարան վա՜յ,
Գլխիդ ճարը տե՛ս՝ օ՜խ իմամին տարան ա՜խ։

Վա՜յ ես քոռանամ՝ վա՜յ-վա՜յ ջանս դուս գա վա՜յ։
Վա՜յ աչքս խավարի վա՜յ-վա՜յ գետին պատռիր՝ վա՜յ։
Վա՜յ-ամա՜ն-մադա՜թ-հարա՜յ-ջան ղուրբան։

Մայր և դստերք

Մայր
Ա՜խ ի՞նչ էք ասում՝ էդ ի՞նչ էք պատմում.
Կրակ էք բերել՝ որ օջախս էրեք։
Կռվի էդ լեզուն չորանա բերնումն,
Տունս քանդեցիք — ջիվան էրեխե՜ք։

Հո՛ղ ըլի գլխիս, ըմբրիս, արևիս.
Վա՜յ իմ անցկացրած, իմ սև օրերիս,
Վա՜յ ես ի՞նչ կանեմ — ես ո՞ր ջուրն ընկնիմ։
Ո՞ւմ դռանը մնամ — ո՞ւմ ձեռին նայիմ։

Յարադանդ[7] խռով իմ բախտ անիրավ,
Ոտս ընչի՞ չկոտրվեց − էա ի՛նչ եմ լսում,
Ախ իմ ծուխս հատավ, օրս խավարեցավ.
Ինձ ո՞վ անիծեց էս դառն աշխարքումն։

  1. [նստել]
  2. [ձեռին մի]
  3. [սուր]
  4. [Հյուսեին Խալիֆ մնաց]
  5. [ձե<ռն>]
  6. [գնամ՝ վա՜յ]
  7. [քեզ]