Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի դարդ անիր ջան անա՛․
Քո ցավը տանինք՝ ա՜խ անա․
Մեզ մի սպանիր, մատաղ գնամ,
Մեզ տա՛ր, թաղի՛ր քեզ ղուրբան․
Ա՜խ — անա՛ ջան — ջանմ ջան —
Ո՞ւր կորչինք − ազիզ ջան —
Ո՞ւմ ասենք քեզ ղուրբան — լա՛ց մի ըլիլ −
Հողդ ըլինք − երեսիդ − մենք մեռնինք,
Քո ձենը թո՛ղ չլսենք,
Քո լացը թո՛ղ չտեսնենք —
Քեզ տխուր չիմանանք,
Քեզ դարդոտ չռաստ գանք —
Ջուրն ածա՛ — մեզ խեղդիր −
Սուրը քաշի — մեզ սպանիր․
Առաջ մեզ քո ձեռովն
Հողը դի՛ր դու պրծիր,
Հետո դու մեր կշտին
Մեզ վրա լաց ըլի՛ր։
Անա ջան − վա՜յ․․․
Հրես էկան −
Տանում են մեզ ջհանդամն,
Գնա՜նք-գնա՜նք − տարե՜ք-տարե՜ք −
Անա՛ ջան − ա՜խ-վա՜խ․
Մեռա՜․ հասի՜ր-հասի՜ր −
Հարա՜յ-դա՜տ − վա՜յ-վա՜յ −
Հը՜-հը՜-հը՜-հը՜-ը՜հ-հը՜-ը՜հ, հը՜-հը՜․ հա՜-հը՜ − հա՜-հո՜-հը՜-հո՜ւ −

Հենց էն ա սուքը պրծնելով էր, որ բեղաֆիլ թամաշաչոց աչքը մեկ կողմով ընկավ՝ ամենն էլ սկսեցին փսփսալ։ Ուչթափալարի (երեք սարի) գլխին մեկ քանի ղարալթու էրևացին, որ ո՛չ արախլվի նման էին՝ ո՛չ հասարակ ճամփորթի, էնպես կիմանայիր՝ թե նրանք զու են բռնել՝ որ գան Էրևան չափմիշ անեն, տանին։ Ձի քշելիս սուր գտակների ծերը բռանց էր էրևում։ Էնպես գիտես՝ թե ամեն մեկի գլխից մեկ մեծ մահրամա կապած՝ ծերը մախսուս բաց թողած ըլի՝ որ քամու հետ խաղ անի,[1] ու ամեն մեկը մեկ աժդըհա ըլեին՝ էնպես էր քամին նրանց ծոցը մտել, շորերը լենացրել ու չափ քցելիս՝ ձիու վրիցը տանում։ Լավ պարզ երևում էր, որ էս էկողները ո՛չ թվանք ունեին, ո՛չ թուր, ո՛չ ջիրիդ։ Հենց ձիաները բաց էին թողել ու իրար եդևից դարիվեր, դարիդուս քշում։ Տեսնողը մնում էր սառած՝ թե ինչպես են նրանք սիրտ անում՝ էն սուր սարի ծերիցը դարիվեր էնպես չափ քցում, որ մարդ ոտով չի կարող վազել, էնպես[2] դիբ ա էն սարը։ Փոքր ժամանակից ետո բոլորն էլ գյում էլան ու ընկան Դալմեքանց

  1. [էնպես գիտենաս՝ թե]
  2. [դարիվեր ա]