Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ ազգ էլ ա չունի, ամա էս անօրենները մեզ հավատից էլ են քցել, հալից էլ․ աղչիկ են տեսնում, քաշում են, մալ են տեսնում, խլում․ մեզ էլ կրակն են դրել՝ սաղ սաղ էրում են, թե մեկ խոսք էլ ասում ես, գլխիդ հազար բռունցկ են խփում, տունդ էլ որ քանդեն, ձեն չի պետք է տաս, հոգիդ ուզեն, պտի տաս, ու էլի մեր միսն են ուտում․ սրա չարեն ի՞նչ կըլի․ ո՜վ ասես, մեզ ա թագում, տեղիցը վեր կենողը մեր գլխին ա ոտը բարձրացնում, լավ կըլի, որ մեկ օր գնանք ջուրը թափինք, պրծնինք, էս հո օր չի, որ մենք քաշում ենք, մնացել ենք եթըմի պես շլինքներս ծռած, ախր սրա վերջն ի՞նչ պետք է ըլի։ Ախր գիր չէ՞ք բաց արել, գիրն ի՞նչ ա ասում, էս աշխարհը քանի՞ տարի էլ պետք է մնա․ վախտը եկել չի, որ մեր Գաբրիելյան փողը փչեր, աշխարքս հայլու պես դզվեր, որ մեկ ասեղը մեկ օրվա ճամփից տեսնեինք՝ աճուճ պաճուճը, Եղյա Մարգարեն գային, մեր սուրբ Էջմիածինը ու սուրբ Երուսաղեմը մնար, էս անհավատ անօրենները սատկեին, կորչեին ու մենք սկսեինք երկնքի փառքը վայելել։ Ախր աթադան, բաբադան էսպես ենք լսել, թե Աստված մեր Լուսավորչուն որ էնպես չարչարեց, տասնըչորս տանջանք տալ տվեց, տասնըչորս տարի Խոր Վիրապումը պահեց, մեր խաթեր էնպես արավ, որ մենք էլ չարչարվինք, տանջվինք, էլ էս աշխարքին թամահ չանենք՝ որ պարզերես գնանք Աստծու մոտ ու երկնային թագավորությունը վայելենք։ Ախ ինչ կրլեր, որ էս օրը մեկ շուտով գար ու մեր աչքն էլ լիս տեսներ։ Ի՞նչ ենք անում երկրի թագավորությունը՝ որ անցավոր ա, երկնքինը թաքլի ստանանք, էն ժամանակը թո՛ղ հիմիկվան թագավոր, կայսր տեսնին մեզ, ու ամաչին, մեր գլխին թագ տեսնին լուսեղեն, իրանց գլուխը բաց։ Էս խաչի թշնամի անօրենները հո մեր հոգին ախր հանեցին, ի՞նչ կըլի՝ ո՛ր մեկ օր առաջ կոտորվինք, պրծնինք, մալըներս էլ իրանց մնա, մարմիններս էլ, թաքըլի մենք էն դինումը մեր մուրազն առնինք։ Տերտերներն էլ են գիր բաց անում, ամա նրանց ասածը ո՞վ մեկ չվանի կդնի, սուրբ աթոռը էնտեղ էլած տեղը նրանց մուննաթը ընչի՞ պետք է ընկնինք։—

Ասա է՛, ծառա եմ քո սուրբ աջիդ, մենք ձեր ոտի հողն ենք, ձեր ոտը մեր գլուխը, ձեր ոտը շատ գիտի քանց մեր գլուխը։ Մենք որ կանք, սարի հայվան ենք, առավոտը վեր ենք կենում, երեսներիս խաչ հանում, գնում մեր բանը։ Գիրն էլ ա ձեր ձեռին՝ գրի բալանիքն էլ։ Ձեր մեկ մազը շատ գիտե, քանց մեր ամենի գլուխը։ Աշխարհի վերջին նայելով՝ մերը մեզ հասավ, մեր պապերը ախ ոխ քաշելով՝ գլխըները վեր դրին, վախենում ենք, թե մեզ էլ էն օրը հասնի, մենք էլ չտեսնենք։ Ասում են՝ թե ընչանք աշխարքս չվերջանա, մեր ազգին ոչ թագավորություն կըլի, ոչ թախթ, հենց էսպես պետք է չարչարվինք. ղորդն ու սուտը Աստված գիտե, էսպես ենք լսել․ լավ արիններս էլ եռ ա գալիս, լավ սիրտ էլ ունինք, որ մեր դուշմանի հախիցը վեր գանք, մեկ Հայ տեղն ընկած վախտը՝ տասը Թուրքի տակն ա դնում, ղորդ ա, նրանք պաս չեն պահում, միշտ եղ ու կարաք են ուտում, մենք շատ խոտով ցամաք հացով, ու բանջարով ենք մեր օրը անց կացնում, ամա մեր հավատի զորությունը շատ ա․ փիր