Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուտում, աղը հո ղհաթ էր։ Էսպես էին քոչում, իրանց կյանքն անցկացնում, չունքի ղալաբանզլղ էր ու իմացել էին թե Ռուսը գալիս ա, ուզում էին՝ թե երկիրը կորչի, բալքյամ ռըհաթն էլ ա չկորչի, որ տանեն Թեհրան, իրանց ծառայեցնեն, կամ թուրքացնեն, կամ հողի հետ հավասար անեն։ Ա՜խ, ա՜խ, հոգիս դուս ա գալիս, ընչի՞ հին դարդերս էլի նորոգեցի, ընչի՞ էս բանին ձեռք տվի։−

Էսպես տասը տասնը հինգ օր քաշեց՝ որ Երևանու էլլիզը կես վե կես էլած՝ ծեծված, ջարդված, կտրված՝ սոված, ծարավ՝ որը Քրդի ձեռը՝[1] որը Ղարափափախին եսիր գնացած՝ կեսը Ղարսա հողը մտան, կեսը Մասսա սարի էն կողմն անց կացան ու Բայազիդ գնացին, բայց ո՞ւմ մոտ, ո՞ւմ տունը, Աստված ո՛չ գիտե։ Էջմիածնա միաբանքն էլ ցրվեցան՝ առաջին եպիսկոպոսքը Եփրեմ, Հովհաննես՝ այժմյան կաթողիկոսը և այլք վանքի զարդն առան ու էկան բերդը։[2] Հինգ օր քաշեց՝ մինչև Թուրքի Մհասիլը բոլորին ցրվեց։ Գրքատուն, ամբար՝ որը դարտակեցին, որը փակեցին, երկու հարյուր ջանիցը հինգ հոգի չմնացին՝ որ սուրբ տաճարին էլ ա պահպանություն անեն՝ էն էլ ծերացած, ոտից ձեռից ընկած վարդապետք էին, որ լավ համարեցին էնդեղ իրանց գլուխը վեր դնեն,[3] որտեղ էնքան տարի ծառայել էին, քանց աշխարքն աշխար ընկնին[4] և ճամփին մեռնին։ Արախլուն սկսեց բուն դնիլ։

Բազի խեղճ մարդիկ էլ՝ որ օղլուշաղը ուրըշին պահ էին տվել ու ճամփի դարձել, կամ բազի ախպեր իր էրեխեքը ախպորը հանձնել ու ինքը եդ փախել էկել՝ որ համ իր բաղերին ու հանդին, համ իր հարևանների՝ օրոն անի, ցերեկը կամ փշերի տակին, կամ քարափներումը էին տափ կենում, ու գիշերը մութը գետինն առնելիս, ոտ ու շփլթուն կտրվելիս դուս գալիս, հանդ ու բաղ ջրում՝ որ չի չորանան. ընչանք կուչ ու ձիք էին արել ու իրանց, սև օրը լաց էլել՝ որ ջաններումն էլ հալ չէ՛ր մնացել։ Շատը էնպես իմանալով՝ թե ոտը խաղաղվել ա, հենց դուս էին գալիս, իսկույն հարամու ձեռ ընկնում. գլուխը դառել էր մեկ սոխի գլուխ՝ ինչպես որ ասում են. էլ ձոր չէ՛ր մնացել, էլ սար չէր մնացել՝ բոլոր հարամով լցվել էր, ղուշը երկնքիցը վեր էին բերում. օդը ապականվել էր ջամդաքի հոտով ու հարամու ղշերը՝ աշխարքի որ տակիցն ասես՝ էստեղ էին հավաքվել՝ որ իրանց քեֆն անեն։ Ջուր ասես՝ մարդ էր բերում, քամի ասես՝ մարդահոտ. քար չըկար՝ որ արինաթաթախ չըլեր էլած։ Երկինքը պելացել՝ մտիկ էր անում, թե տեսնի, ինչքան չարություն մարդ կարա անել՝ որ եդո նրա պատիժը տա։

Էս ժամանակին էր Հունիսի −ին 1825-ին՝ որ արինակեր Հասան Խանը, Սարդարի փոքր ախպերը՝ որ հազար անմեղ գլուխ կերել, հազար տուն քանդել, քաղաք, գեղ[5] ավերել, Ղարս ու Բայազիդ հինգ վեց անգամ ոտի տակ տվել, Արզրումա Սարասկյարին խղճացրել՝ աշխարհ ձեռին զվիրն էր բերել, ոտը բարձրացրեց՝ որ գնա՝ Պետերբուրգն էլ առնի, ավերի, Թիֆլիզու սիրուն օղլուշաղը իրան գազան զորացը մատաղ անի, հրամայեց Նազի խանին՝ որ իր Ղարափափախները[6] ու Մսկլուն վերցնի գնա Ղազախու

  1. [գնացած]
  2. [մտան]
  3. [քան<ց>]
  4. ընկնել = ընկնին
  5. [ոտի տակ տվել]
  6. Ղարափափախներովը = Ղարափափախները