Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զախու բերանը բռնի, Քրդերի գլխավոր Օքյուզ Աղին ղրկեց Ղարսա սնըռը, ու ինքը իր սարվազներովը, ղոնշունովը գնաց Ապարան՝ որ Փամբակու վրովը, ֆռսանդ ճարածին պես՝ Ռուսի սահմանը անց կենա։ Բերդերը բոլոր ղայիմացրին Երևանումն ու Սարդարաբադումը՝ որքան հարկավոր էր՝ զորք ու ջաբախանա թողին ու մնացածը հետըները վերցրին։

Ով էս սհաթը Երևան էր մտել հենց կիմանար՝ թե ջրհեղեղը նոր ա էկել, աշխարքս քանդել։ Ապարան դառել էր ղասաբխանա։ Օր չէր ըլում, որ սարից, չոլից մարդ չի բռնեն ու Հասան խանի առաջը չբերեն։ Ամեն գլուխ բերող՝ նրա աջու ձեռն էր դառնում, փեշքաշի տուտը Ղարս էր հասել։ Առանց մարդ սպանելու մեկ օր աչքը չէ՛ր կպցնում։ Տեղիցը վեր կենալիս՝[1] նամազը պրծածին պես՝ առաջին գործն էն էր՝ որ ջրատար, մոլորած եսըրների՝ որ էստեղ էնտեղ ճանկում, բերում էին՝ կամ աչքըները հանի, քիթ ու պռունկը կտրի, կամ ոտն ու ձեռները կտրիլ տա, կամ կտրատած ձեռները դաղած եղի պղնձի մեջը կոխիլ տա՝ որ արինը կտրվի, կամ իրանց սաղ սաղ փառչալամիշ անի։ Նազի Խանի ու Օքյուզի[2] ղոչաղ ծառեքը հրաշք էին գործում։ Բոլոր Ղազախ, Բոռչալու դոնմիշ էր էլել շատ էսիր սրանք էին բռնում իրանց մեջիցը ու Ղզլբաշի ձեռը տալիս։ Ճամփա ասես, վելադություն ասես՝ սրանք էին անում, ու թշնամուն կամ իրանց մեջը բերում, կամ իրանք խեղճ Հայերի տունն ու տեղը թալանում։ Շատ անգամ էն մարդի հետ աթադան բաբադան մուզարար որ[3] տարերով նստել, վեր էին կացել, հացը կերել, հարևանություն արել, գալիս էին ափաշկարա օրը ճաշին տունը կտրում, ունեցած, չունեցածը վերցնում ու հետն էլ ասում. «Մենք որ տանինք, լավ ա, քանց թշնամին. մենք ձեր դոսթն ենք, մենք ուտենք ձեր մալը, թե չէ՛ թշնամին կգա կտանի»։

Էսքան բանն անց էր կացել, խորամանկ Պարսիկքը իրանց բանը էնպես էին գողի պես սկսել, որ մեր կողմը ո՛չինչ խաբար չկար։ Էսպես անօրենություն շատ էր պատահում։ Շատ տարի՝ Ղարսա կամ Բայազըդու վրա գնալիս էս օրը հազիր էր։ Աբարանը ամեն տարի էր դուս գալիս Սարդարը իր ղոնշունովը, իրեք ամիս մնում, Փամբակու մեծավորին փեշքաշ ուղարկում, իր մոտ հրավիրում ու հազար օրթումով հավատացնում՝ թե Ռուսը քանց նրան[4] էլ մեծ բարեկամ չունի։ Էս էր պատճառը՝ որ Փամբակու իշխող մեծավոր իշխանն ու զորապետն Սավարզամիրզա՝ ոչինչ կասկած չէ՛ր տանում։ Ղորդ ա, էստեղ էնտեղ տավար, եսիր տանում էին, ամա էս բարի սովորությունը էս օր էլ ունին մեր պատվական դրացի Ղազախ Բորչալուն։ Էս օր էլ են մարդ սպանում, թալանում, կոտորում, նրանց բան ու գործն էս ա միշտ։ Էստուր համար զարմանք չի՝ որ ո՛չ ոք մեկ չար բան չէ՛ր մտածում, թե Երևանը քոչել էր։ նրանք հավատացնում էին՝ թե Սարդարը ուզում ա, գնա Արզրումու վրա։ Ղալաբանթլղ հազար անգամ էր պատահել, էս նոր բան չէ՛ր, ու նրանց աղալարները էնպես էին Սավարզամիրզի սիրտը ձեռք քցել՝ որ ինչպես ուզում էին, էնպես էին շուռ տալիս։ Բազի Հայ էլ՝ որ Երևանիցը իր բարեկամներիցը գիր էր ստանում[5] ու

  1. [առաջ<ին>]
  2. [չար]
  3. [քսան տարի]
  4. նրան = իրան = նրան
  5. ստացել = ստանում