Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ եմ կանչել՝ դու ղվաթ տո՛ւր ձեռիս։ Ասաց պատանին Վարդիկն Հայկազուն ոտը վեր քաշեց թվանքի ու իսկույն ական թոթափել թշնամու գլխովն, ձիու ճտովն ընկավ, լիսը բաց էլավ. երկինքը կամենում էր, որ ամպերը հավաքի, սարերիցը բարձրացան, բայց արեգակը ու քամին հետ ածեց, կամենում էին նրանց քաջությունը տեսնին։ Ինչպես[1] կատաղի գազան Հասան խանն թափի տակիցն[2] դուս պրծավ, հասավ։ Շորոգյալի դոշն մթնեց, սևացավ. Խլղարաքիլիսեն մխումը կորավ. հենց բռնես՝ երկինքն հանկարծ փուլ էկավ, ամպ ու կայծակով քանդեց սար ու ձոր. էսպես էր նրանց խեղճ հալը էս օր։ Տավարն մեկ կողմից քշեցին, տարան, գեղը մեկ կողմից կրակ տվին՝ առան։ Ինչպես մեկ կաթիլ գարնան անձրևի, սաստիկ մրրկի, քամու ձեռ ընկնի, կամ մեկ անմեղ գառը հարյուր գազանի ռաստ գա ու մնա կանգնած նրանց միջի․ էնպես մնացին չորս կողմը պատած․ վերեն երկինքը, ներքևն հողը սառած, բայց քաջ Հայկազունք սիրտ սրտի տվին Վարդանին մեջ առած իրար[3] կանչեցին՝ մեռնինք մենք էլ էս օր միասին ու սուրբ Վարդանի հասնինք մենք փառքին, ընկե՛րք մի՛ վախիք դուք ղոչաղ կացե՛ք, քամակ քամակի տվե՛ք, միացե՛ք՝ թող մեկ հող, մեկ սուր փրթի մեզ թաղի, մինչև ետին մարդն մեկն էլ ա չփախչի։

Արեգակը կրակ դառած[4] Ալագյազի կողմիցը բարձրացավ։ Աչքերը սրել՝ երկրի մեջն էր ուզում մտնի, քարերը ճոթռի, որ պարզ տեսնի մեր ազգի քաջահաղթությունն ու տղամարդությունը։ Ամպերի գլխին բոց էր վեր ածում, որ չհամարձակին, նրա երեսը կախին ու իրանց տեղը տազ արած մնան։ Սար ու ձոր՝ սիրտ ու գլուխ բաց էին արել ու իրանց խոնարհությունը․ իրանց ծառայությունը ցույց տալիս։ Բայց Խլղարաքիլիսեն՝ է՛ն խավարն էր բռնել, էն շամանդաղն էր պատել, որ աչքը իր առաջը բռանց էր տեսնում։ Թվանքի ձենը, թշնամու գոռոցը, ձիանոնց խրխինջը, տավարի բառանչը, գետնի թոզը ու դումանը՝ Շորագյալու դաշտը բռնել՝ կապել էին։ Քրիստոսի խաչի ու Ալու փանջի հոգին ոչի՛նչ օր էսպես իրար չէին դիպել՝ ինչպես էս սհաթը։ Հարյուր անգամ Պարսից սևագունդ զորքը զու արին, երիշ քաշեցին, ամեն անգամն էլ հարյուրով կոտորվեցան, իրանք իրանց լաշերի վրովը էլի եդ փախան, շունչ առան, էլ կրկին էկան, էլ կրկին մեկ բուռը խալխի թվանքի հալքն առան, էլի ամոթով եդ դարձան։ Ո՛չ Նազի խանն էր կարում իր հունարը ցույց տալ, ո՛չ Օքյուզ աղեն, ո՛չ Սվանգյուլի խանը։ Ղազախ, Քուրդ, սարվազ՝ ինչ տղամարդություն ունեին, թափեցին՝ ո՛չ նիգամով կարացին, ո՛չ երշով՝ մեկ քանի հողագործի տուն առնեն։ Որտեղ մոտանում էին՝ տան դռներիցը, սելի արանքներիցը թվանքները էնպես էին ճռռում, որ շատ պարսիկ իր ընկերին էր ոտնատակ տալիս։ Տավար, ոչխար գնացին, արտերի կրակի բոցն ու ծուխը երկինքն էր հասել։ Հասան Խանը հուսակտուր սկսեց Սահակ Աղին ղրկել՝ որ նրանց սիրով հորդորի, գան նրան գլուխ վեր բերեն, ռսիցը դոնմիշ ըլին, իրան հնազանդին․ նա նրանց մազին չէր դիպչիլ։ Բայց Սահակ Աղեն՝ էս Երևանցվոց փփրկիչը՝ հարիր մարդի գլուխ պրծացնում, գազանի ձեռիցը իր ազգին խլում, պահում էր, օրը հարիր

  1. [մեկ]
  2. [թեզ էլավ, վրա պրծավ]
  3. [ձեն]
  4. [Մասսա]