Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էս կողմից, հինգը էն,[1] անց կացան, որ ձորից, սարից ձեն տան, հարայ հրոց անեն, մյուս հինգը բրջի[2] ծակերիցը քսան ավել մարդ սպանեցին։ Նրանք լավ գիտեին՝ թե հենց էս օր էլ Թուրք, Քուրդ, Հայ ո՛չ ոք սիրտ չի անում Անու միջովն անց կենա, որովհետև կարծում են՝ թե մեջը քաչքերով լիքն ա, որովհետև Աստված մեկ անգամ անիծեց, էս իրանց պատճառ շինեցին, առաջուց էլ էնտեղ էին նրանք շատ Քրդի ու Թուրքի միսը խորովել, ու ամեն ծակ ու խոռ էնպես իմացել՝ որ սատանեն նրանց չէր գտնիլ, մեկ կողմից ղզլբաշի սնապաշտությունը գիտելով՝ որ ձորից, բրջից, սարից թվանքները չճռռացին, Հայերը չգոռացին, ձորերը, խուլ խուլ էրերը, խոր խոր եկեղեցիքը մատուռները նրանց ձենը եդ չի կրկնեցին, Հ<ասան> Խանի շլինքը թեքվեց, էնպես կարծեց՝ թե հազար մեռել, հազար հրեշտակ հազար սատանա ոտն են առել՝ գալիս[3] են։ Էլ ձեն չկարաց հանիլ, խելագարի պես ձեռով արեց − ինքը թռավ, իրան դասթեն քամակին, երեք չորս վերստ հեռացած՝ որ մեկ քանիսը էլ եդ սիրտը պնդացրին՝ որ մեկ տեսնին թե ախր էս դիվանը որտեղա՞նց դուս էկան, ո՞ւր մնացին, գալի՞ս են թե չէ, մեկ չոբան[4] Աստուծո ողորմությունիցը որ մինչև հիմա մեկ եկեղեցում դողալով՝ ջանն իրան էր հասել, ոտը խաղաղված տեսնելով՝ իծանը, սեիզները դուս արեց՝ որ շուտով գնա ձորը թափի ու թշնամու ձեռը կընկնի, սատանի պատկեր սեիզների գլուխը որ չտեսան պարսիկքը՝ որ իրանց սատանեքը միշտ իծին են նմանություն տալիս՝ հենց իմացան՝ թե Սադայելի բոլոր զորքը աշխարհ են եկել՝ իրար գլխով ընկան, թոզն աչքներն առավ, ամեն մեկ ձիու ոտը փոխելիս՝ հենց իմանում էին, որ հմիկ որդի որ ա, գլխները կերթա. էսպես որ աչքները բաց չարին, Աստված ո՛չ մեր թշնամու[5] առաջը բերի, իրանց դժոխք փորը սկսավ բաց ըլիլ, իրանց Սադայելի զորքն սկսավ Խլղարաքիլիսեն մտնիլ, որ երեք սհաթվան ճամփա ա էս տեղանց, Քյաբի առաջին էնպես հավատով չէին չոքել որ էստեղ չոքեցին, նամազներն արին, ձեռըները լվացին, միրքըներր սանդրեցին, չունքի ճաշը հասել էր. թքըները սրբեցին, Ալուն իրանց շնորհակալությունն արին, Քյաբին իրանց երկրպագությունը ու թամուզ ձեռներով մուռտառ սրտով, վեր կացան՝ որ իրանց Աստուծո տված մատաղը կտրեն — տոն կատարեն՝ որ ջաննաթի դուռը շուտով բաց ըլի նրանց առաջին։

Բոլոր տիեզերք, հորիզոնք երկնից,[6] գագաթք լերանց, սահանք բարձանց սկսեցին տապալիլ․ թխպագին, արջնաթույր, սևաթև ամպն որ բարձրացել էր՝ հասավ արեգակի մոտ ու արյան ծովի պես[7] առաջ փոքր ժամանակ կարմրատակեցավ, ապա կուտակվելով, ծալվելով՝ էնպես այլագունեցավ, սևացավ, մինչև հեռու տեղից տեսնողք էլ էն օրը էնպես էին կարծել՝ որ մեկ տեղ աշխարհ ա կործանվում․ օրը դառավ գիշեր։ Հավ, ճիվ, թռչուն, անասուն, վաղուց փախել, քարափների արանքը, մեշեքանց ծոցն, էրերի պուճախն էին մտել ու դողալով հեթեթում, հեթեթալով շունչ քաշում։

Ղլղարաքիլիսո խոտերի, արտերի բոցը քամին քշելով,[8] տարել էր մեշեքն

  1. [ու մին<չև>]
  2. բրջիցը = բրջի
  3. գալիս ա = գալիս են
  4. [սատան<ի>]
  5. [մեր]
  6. [լերանց]
  7. [նախ]
  8. քաշելով = քշելով