Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերների հետ քշում են, անկաջները փակ ա, որ նրանց ձենն էլ ա իմանա. բերանները[1] կապած՝ որ իրար հետ խոսին, ձին երըմիշ ա ըլում, իմանում են՝[2] որ շարժում ա, բայց չգիտեն թե ո՞ւր՝ դժոխքը թե դրախտը․ դժոխքը, դժոխքը՝ սիրելի, սրանց տանում են՝ որ Թուրքացնեն, որ Ալու ու Մահմադի մատաղ անեն։

Եդ դառնանք։ Պրծանք. հագար ծեր ու պառավ, հազար տղա ու աղչիկ, մանուկ, ծծկեր իրա վրա փրթած, վաղուց ձենները կտրեցին, երկնային քունը մտան, ժահահոտությունը քիչ քիչ սկսուր ա, հարավի չոր քամին փչում, ամպերը էլ սարերի գլխին հավաքվեցան, նրանց աղաղակը Աստված չիմացավ․ արեգակը վազում ա արևմուտը, Թուրքերը Ապարան, Խլ<ղարաքիլիսե>ցվոց հոգիքը ո՞ւր, երկնային դրախտը, արդարը դժոխքը ե՞րբ կերթա, բայց ի՞նչ անեմ դրախտը, որ էստեղ դժոխքում կըլիմ։70) Րիգունը որ գա՝ ախ՝ գել, արջ, սարերի գազաններ պետք է գան էստեղ իրանց ուրախությունն անեն, էլ ո՞վ կլսի մոր ձայն, հոր աղոթք, երեխի խաղ ու ծիծաղ, ժամի ու զանգակի ձեն․ գազանները կըլին բոլոր ծիծաղողներն էլ, խաղ ասողներն էլ, տաղ ասողներն էլ․ նրանք պետք է էս գիշեր էստեղ մարաքյա անեն, գնանք, գնանք միսս սրսռում ա, ո՜հ ո՞վ սիրտ կանի, մոտանա․ բաս էրեխեքը, նրանք կերթան Հասան խանի օրդուն․ լաց կըլին՝ ջան ասող չըլիլ․ կերվին․ կմորմոքվին, մեկ ցավող չըլիլ։ Ամեն մեկը մեկ խանի, կամ Արախլվի ձեռի, կամ պետք էհավի պես ծվա, ու լեղապատառ ըլի, կամ սուրը խրի դոշը, իրան սպանի, կամ ջահել մարմինը ցավի, տանջանքի չդիմանալով, յա հոգին տա, յա Թուրք դառնա, իր հավատի թշնամի։ Հերիք չի՞․ ա՜խ չէ՛։

Խլ<ղարաքիլիսեն> էրվէց. ամպերը քաշվեցին, սարերը դինջացան, հազար տասը, տասնը հինգ տարեկան աղչիկ ու տղա ձիանոնց վրա կապած՝ անկուշտ Հ<ասան> Խ<անի> օրդուն մտան, ղոնշունը նաղրախանեն ածելով, բարաբանը տալով, պար գալով, քեֆ անելով՝ եդ ա դառել, գնա իր դիվական աղոթքն անի, սատանիցը շնորհակալ ըլի, որ նրան հաջողեց, թուրը կտրուկ արեց․ ու աստվածասեր մոլեքը իրանց սրերը, դահիճքը իրանց թրերը սրեն, հազրեն՝ որ ի՞նչ երեխա, իրանց անօրեն դինը չընդունի, կրկին թիքա թիքա[3] ու Քյաբին մատաղ անեն։ Վա՜յ, վա՜յ, աչքս դուս գա, Հայի ազգ ջան. է՞ս օրին ես արժան, քո արևին ղուրբան։

Տեսնինք, ո՞ւր գնացին էս անմեղ գառները։ Մեր բախտիցը թե տարաբախտությունիցը մութը գետինն առել ա։ Էլ մեզ մարդ չի տեսնիլ՝ որ եսիր անի։ Գլուխը ցից, պատերը քանդված՝ հազար կայծակի ու երկրաշարժության[4] գագաթը դեմ տված, դուռն ու փանջարեք խարաբա, խորան

  1. [փակ]
  2. իմանում ա = իմանում են
  3. [անեն]
  4. [գլու<խը>]