Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու սեղան ավերակ՝ կանգնել ա տխուր և տխուր՝ եկեղեցին Ապարանու, ուր հազար գող ու ավազակ, աղոթքի ու պատարագի տեղ՝ անմեղ Հայերի որդիքը կապած, բերան ու աչք խուփ, պատարագ արին։ Ուր թագավորք, իշխանք և պայազատք Հայոց՝ Աբարանի բյուրատեսակ ծաղկանց հոտը, հազարավոր աղբրների համը առնելով՝ իրանց ամառը հովացնում էին, իրանց հովացած, զովացած սիրտը Աստվածային սիրով վառում, գինովացնում, իրանց սուրբ սրտի աղոթքն ու մաղթանքը՝ ծաղկանց հոտի հետ խառը, թոչնոց ձայնի հետ հավասար, ներդաշնակ,[1] առավոտ, րիգուն երկինքը ուղարկում։ Ուր էս սհաթին էլ մեկ ահագին չորս ջաղացի ջուր՝ մեկ քանդված բլրի տակից՝ (ուր տեղ որ Վաղարշակա, Տիգրանա, Տրդատա ապարանքն էին շինած), երկրի երեսը ճոթռելով, Ալագյազի սրտիցը գետնի տակովը ճանապարհ բաց անելով, բերանը փրփուրով լիքը, աչքերը խոժոռած՝ դուս ա պրծնում, կատաղած՝ որ իրանց պսակողների երեսը տեսնի, նրանց սիրտը հովացնի, քնելիս, զարթնելիս՝ երկնային ցողը նրանց երեսիցը գողանա, իր ցողը նրանց վրա թափի, բայց ա՜խ, գլուխը քանդած տեսնելով, Ապարանը բրիշակ, եկեղեցին ավերակ, չորս կողմը՝ նրանց հմքի ու սեղանի քարերը արինաթաթախ՝ մամռապատ, փշրված ընկած՝ բերանը կրկին բաց է անում՝ որ արտասուքը կուլ տա, էլ եդ իր փորը տանի, բլրի չորս կողմը պտտում, ոլորվում, խոտ ու ծաղիկ պռճոկում, սուս, մունջ իր ձենը փորը քաշում, աչքը խփում, ջուրը քարի, հողի տակերին ցրվում, էլ եդ գետինը մտնում, ու կես փայը առու դառած գնում Երևանու դաշտը, որ նրա էրված, խորոված սիրտը հովացնի էլ ա, Ապարանու սուգը, տարաբախտությունը Էջմիածնին, Վաղարշապատին, Արմավրին, Երասխին,[2] Մասսին պատմի, ու նրա սև ջրի դառն արտասունքի հետ խառնվի, որ Արարատի[3] սրտիցն ու աչքից՝ ահագին գետի պես՝ լուռ, հանդարտ, մարմանդ դուս ա գալիս՝ Արարատյան դաշտի քանդված, ավերած դաշտերը տեսնում, վրըները սուգ անում ու քիթ ու պռունկ աղի արտասնքով լիքը, տխուր, երեսը անհոգի ղամշով ծածկած, քամու առաջին, թշնամու ձեռին՝ ծալվելով, որորվելով, չոքելով, կանգնելով՝ մյուս սարերի աչքերի ջուրը, որ էստեղ էկել՝ ծովացել՝ կանգնել են՝ ղամշի ու իլղունի միջումը կորել, վերցնի, գնա Խոր Վիրաբա, Արտաշատա դաշտովն անց կենա, տխուր Երասխի հետ, Զանգին ու Գառնու գետն էլ մեջ անեն՝ որոց մինը Սևանա աչքիցն ա կաթում, մյուսը սուրբ Գեղարդի սրտիցը բղխում, երեսները կալնին՝ ու սուգ անելով, գոռալով Նոյան, Նախիջևանի, Մարանգի գերեզմանի, Նարեկա վանքի, Սյունյաց դաշտերի՝ սրտները հովացնելով, աչքները սրբելով, գնան Քուռն էլ մեջ անեն՝ իրանց լացը նրանով սրբեն, նրանը[4] իրանցի հետ խառնեն, ու իրանց ծովացյալ արտասունքը Կասպից ծովի սիրտն ածեն՝ նրա աղի ջրումը խառնվեն, Պարսից գյամիքը ջախըփուրթ անեն. Ռուսաց նավերը[5] իրանց քամակի վրա տանեն ու բերեն՝ որ հուսահատվի բեզարի ո՛չ ճամփին ու[6] էն իր բարի ոտը մեր աշխարիցը չկտրի, որ բալքի մեր աշխարհը նրանց Արծվի թևերի

  1. [երկ<ինք>]
  2. [Ար<արատ>]
  3. [աչքիցը]
  4. [արտասունքը]
  5. [տան<են>]
  6. [ոտ<ը>]