Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անտեր, անխաբար մնանք էս չոլումն, գազանաց միջումն, մեր լաշը թռչնոց, մեր արինն հողին մատաղ տանք, մեր ջանն դնենք էս գետնին։

«Մնացեք բարով ա՜յ մեր խեղճ ազգ Հա՛յ․ է՛լ մի՛ լաք, ողբաք, ցավիք մեզ վրա։ Սրբեցե՛ք աչքներդ, տեսե՛ք մեր հալը, էլ ի՞նչ օգուտ մեզ ձեր սուգն ու լալը։ Թուրը գլխըներիս, մահն առաջներիս կրակն[1] էրելիս, շամփուրն ծակելիս, բոցը խորովելիս, մեր հոգին տալիս, մեր կեսն[2] փոթոթված, կեսն անձող դառած, մեր ոտներն մոխիր, շնչնրս կրակած, մեկ ձեռը կտրած, մյուսը քերթած, պղինձը գլխներիս, քարփիչն ոտներումս, սրտներիցս արին,[3] արտասունքն աչքումս, ո՛չ երկինքն փուլ գա, ո՛չ երկիրն ճղվի, ո՛չ հրեշտակ տեսնի, ո՛չ դահիճն ցավի։ Դուք ո՞ւր էք լալիս, որ մենք չենք լալիս, դուք ո՞ւր մղկտում, որ մենք չե՛նք խնդրում։ Պահեցե՛ք ձեր սուգն սև օրի համար, ձեզ[4] [5]վրա լաց էլեք,[6] տեսեք ձեր գլխի ճար։ Մենք մեր ծնողաց հետ կմիանանք, էս օր նրանց տեսույն մենք կարժանանանք, էս դառն աշխարքիցը մենք կհանգստանանք, դրախտը կերթանք ու միշտ կխնդանք։ Բայց վայ ձեր օրին,[7] տան, օղլուշաղին, թե դուք ձեր որդոց, զավակաց, երկրին թե դուք կենդանի կանգնիք ձեր աչքով տեսնիք՝ սիրելյաց տանջանք մղկտալով ձեռներդ խաչած՝ ձեր դոշը ծեծելով հող տաք ձեր գլխին, թաղեք ձեր որդին, ձեր սիրտը հանողին, կյանք խավարացնողին ըլիք[8] եսիր կրկին, էլի չպրծնիք, էլի միշտ տանջվիք, ու ձեր հողի վրա դուք մատաղ ըլիք, ձեր աշխարքումը էսպես դուք մաշվիք ու դեռ սիրտ չի անեք, դուք չմիաբանեք, մեկ օր էս ծանր սուր թուրն, էս կրակն ու բոցը, էս շամփուր, պղինձն, էս վառ հնոցը ձեր թշնամուն դուք միշտ հազիր չպահեք, նրան դուք չերեք, նրան չկոտորեք, ձեր ազգն, աշխարքը դուք ազատ չանեք. Ռսին գլխըներդ դուք ղուրբան չտաք, նրա հետ սիրով, սրտով չմիանաք։ Ու էսպես թշվառ, տարաբախտ մնաք․ մնա՛ք դուք բարով, տարեք ձեր որդոցը մեր կարոտ սերը, մեր ազիզ բարովը, պատմեցե՛ք նրանց մեր խեղճ օրերը, թո՛ղ պահեն նրանք իրանց գլխըները, էս օրին չհասնին, էս ցավը չտեսնին։ Տուն ու տեղ թողան, Ռսի մոտ փախչին, Ռսին պաշտեն, նրա ըմբրին մեռնին, որ էսպես տեղը էլ նրանք հեչ չընկնին։ Վա՜յ, վա՜յ, վա՜յ, օ՜հ, նանի ջան, ա՜խ բաբի ջան, Աստված՝ քեզ ղուրբան, ամա՜ն, ամա՜ն, ամա՜ն, Հասա՜ն Խան։ Մեռա՜նք, մեռա՜նք, էրվեցի՜նք, խորովվեցի՜նք, հոգի՜ դուս արի՜։ Ջա՜ն՝ փչացի՛ր, պրծի՛ ամա՜ն, ամա՜ն, վա՜յ, վո՜ւյ․․․ Հրես պրծանք, հրես եկանք՝ ո՛վ Վարդան նահատակ, սուրբ ծնո՛ղք՝ ձեր զավակք գալիս են, մոտ եկե՛ք․ կյանք տվին, մահ առան, ձեզ չթողին, ձեր հավատն, ձեր սուրբ խաչն չուրացան։ Թրի բերնին, վառ կրակին, տանջանքին դիմացան։

«Փշրեցե՛ք, ջարդեցե՛ք, ոտն ու ձեռ կտրեցե՛ք, առաջն փորն, եդո գլուխն էրեցե՛ք, շամփրեցե՛ք։ Մատներր հաղըհան, ձեռները կաշըհան արե՛ք, մեջքն կրակին դեմ արե՛ք, խանձեցե՛ք, կտրած ձեռն, ոտըն, երեսն եղումը դաղ արե՛ք։ Ով շուտով սպանի, իր գլուխը կթռչի։ Ուսուլով, դուք յավաշ կամ կաշին հանեցե՛ք, կամ գլուխը քերթեցե՛ք, կամ աչքերն փորեցե՛ք։ Թո՛ղ ոտներն էրելիս աչքը տեսնի, սիրտն էրվի թող ձեռներն կտրելիս՝ բալքի թե

  1. [վառվելիս]
  2. [խորոված]
  3. [աչքըներիցս]
  4. ձեր = ձեզ
  5. [օրը]
  6. [ձեր]
  7. [ձեր]
  8. [ձեր]