Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞վ չի զարմանալ՝ որ նրա եղբայրԳալուստը՝ գերի ընկած Հասան Խ<անի> ձեռքը՝ երբ ուզում էին գլուխը տան՝ Նազի խանը միջնորդ էլավ՝ որ նրան արձակեն՝ Սարդարը նրան ֆարման տվեց՝ թե Ղազախ, Բոռչալվի ու Շամշադինու մեծությունը որդոց որդիս նրան է բաշխել, որ թե Հայերին դարձնի, ու չորս օրվան վրա՝ թե էս բանը գլուխ չգա, նրա գլուխը հազար կտոր կըլի՝ ու նա բոլոր թղթերը բերեց, Մադաթովին տվեց, ու գերօրինակ քաջությամբ հազար փորձանքից իրան թափեց, չունքի[1] Հ<ասան> Խ<անը> հազար ոսկի նրա գլուխը[2] երկու հազար, նրան սաղ բռնողին էր խոստացել ու Շամշադընու սարերումը[3] գիշեր ցերեկ հազար մարդ ման էին գալիս՝ որ նրան բռնեն, իրանց պարգևն առնեն։ Էս ահագին քաջության տեր եպիսկոպոսը որ իմ աչքովս եմ տեսել՝ որ երկու մարդի բոյ ու թիկունք ուներ, վաթսուն տարուց ավելի՝ էլի երեսը վարդի պես փայլում էր, է՛ն բարետեսիլ կերպարանքն ու հոգին ուներ՝ որ երեխի պես կնստեր, մեզ հետ կխաղար, շախա կաներ, ու մարդի հոգի կուզեր որ տեղիցը հանի. էնքան քաղցր էր նրա սիրտն ու բնությունը։ Բայց ի՞նչ հարկավոր ա սրանց[4] ու Մադաթովի անունն հիշել՝ որ կազեթ ու պատմություն աշխարքին նրանց արածը ցույց են տվել, ու որքան Կավկազ ամուր կա, Մադաթովի անունը, հազար բերան կհիշի, հազար լեզու կգովի՝ թե նա Վրաստան ազատեց։ Միթե Ներսես եպիսկոպոսը չէ՞ր՝ որ ընդ իշխանին Վարշավի և Գրաֆին Երևանի, մտավ Հայաստան, սար ու ձոր իր քարոզությունովը Ռուսաց ձեռի տակը բերեց․ Պարսկաստան, Բայազիդ, Ղարս, ու Արզրում դարդակել տվեց՝ ու Հայաստանի պանդխտացյալ որդիքը՝ էլ եդ իրանց հայրենիքը հավաքեց, որ էս օր սար ու ձոր շենացրել, իրանց աշխատասիրությունովը Վրաստան ամեն բարությունով լցրել են։ Ու՞ր թողանք էն մեր հոյակապ իշխանքը՝ Բարսեղ, Մանուկ, ու Մկրտիչ Աղեքն Բայազեդցի, աշխարհահռչակ տունն Տիգրանյան Ղարսցի, որ ինչպես հայր՝ իրանց բոլոր հարստությունը վատնեցին, փչացրին ու իրանց աղքատ ժողովրդյան պակասությունը հոգացին, ինչ ունեին, նրանց բաշխեցին՝ ու ջանները չխնայեցին՝ որ գան Ռուսի հողը, իրանց տեղը թողան։ Էսօր էլ սրանց անունը տալիս, բայազդցիք ու ղարսցիք ուզում են՝ թե երեսներին խաչ հանեն, էնքան անթիվ է նրանց հերությունը ու բարօրությունը իրանց ազգի վրա։

Միթե բայազդցիք չէին՝ որ երբ[5] մեր զորքը իրանց քաղաքը առավ, հանկարծ Վանու փաշեն անթիվ զորոք էկավ բերդը բռնեց՝ ու էս քաջ Հայերը՝ հոգին ատամների տակն առած՝ էն քաջությունը ցույց տվին՝ որ դեռ Երևան չէկած՝ շատը աստիճան (չին), մեդալ, մինչև չորս հարյուր մարդ խաչ ստացան, ու շատը էս օր էլ Թիֆլիզումը մշակություն անելիս, կամ բաղնսներումը ծառայելիս՝ խոսքը տեղն ընկած վախտը՝ իրանց կտրատված շորերիցը՝ իրանց քաջության գին խաչը՝ գոռոզությամբ հանում, պաչում ցույց են տալիս՝ թե նրանք ի՞նչ են արել տերության համար։ Կարելի է՝ թե անսիրտ պատմությունը արժան չհամարի իմանալ՝ բայց ազգասեր հայի զավակը, ինչպես պետք է մոռանա

  1. հազար
  2. բերողին
  3. սարերը = սարերումը
  4. [անունը]
  5. [Ռուսը]