Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արծափեցի Մանուկ Աղայի գերօրինակ քաջությունը ու հսկայությունը՝ որ դեռ Բայազիդ չառած՝ առյուծի պես մեկ քառասուն իրան նման քաջ Հայազգի քամակին՝ Մասսա սարին նայելով՝ իր ազգի մեծությունը միտքը բերելով՝ Հայկի անունը պայծառացնելով՝ թև էր առել՝ սար ու ձոր ոտի տակ տալիս, ու բոլոր Բայազդու գավառը, փաշին՝ հրեշտակի պես պահպանում, Քրդերին քարեքար տվել, հալածական արել՝ ու տասը տարուց ավելի էսպես իր աշխարքին տերություն արել՝ վաթսուն մարդով՝ երկու իրեք հարիր մարդի ջարդել, կոտորել, ու երբ Պարսից կռիվը բաց էլավ, արծվի պես ընկել էր Մասսա էս կողմը ու Հ<ասան> Խ<անի> ղոնշունը հարիր տեղ ցրվել, ջնջել, էնպես որ Խ<անը> անճարացած՝ գրեց փաշին, թե Մանուկ Աղին չխեղդի, հինգ օրումը Բայազիդ տակ ու վեր կանի։ Հսկայն, բայց տարաբախտն Մանուկ Աղա էն օրը գալիս ա քաղաքը՝ որ բարութ առնի, փաշեն կանչում ու աղի արտասնքով խնդրում ա, որ անսաս գլուխն առնի, քաշվի, ասում նրան լալով՝ թե որդին մեռնի, էնքան ցավ չէր ըլիլ նրան, քանց թե նրա մահը՝ ամա հնար, դուռը չկա, չունքի ղզլբաշի էլչիքը էնդեղ էին, բայց Մանուկ Աղեն՝ իր տղամարդությանը ապավինելով՝ էլ եդ դուս ա գալիս քաղաքը ու տասը մարդ ղզլբաշից՝ որ թուրը հանում, նրան մեկ դուքանի առաջ կանգնած՝ զրից տալիս՝ տեղը հակարծ վրա են թափում, վեցը սպանում, եդո մյուսների ձեռքն ընկնում ու խաչվում։ Էս օր էլ ինչ Բայազդցի նրա անունը տալիս ա, ծուխը քթիցը դուս ա գալիս։ Սաղ քաղաքը ամսով հենց նրա սուգն ա անում ու մեր ողորմած տերությունը իմանալով նրա արածը՝ էս օր էլ նրա որդուն նշան տվել, ու թոշակ ա կարգել։ Լիս լինի գերեզմանդ ու հողդ՝ անպարտելի հսկա, քո հոգին գա հանգչի քո ագգի վրա՝ որ քեզ պես իրանց աշխարքին ու հայրենյացը տերություն անեն, քեզ պես արինը տան իրանց ազատողի համար։

Բաս Ղարաբաղցվոց ու Երևանցոց արածը ո՞ւր մնա, ո/ր քար ու հող ղզլբաշի[1] արնովը[2] լվացվել[3] չեն[4]։ Ա՜խ ո՞ւմ մտքից կերթա էն հսկա կերպարանքը, էն գեղեցիկ պատկերն ու անուշ լեզուն՝ էն անօրինակ ռաշդությունն ու սիրտը՝ որ Շուլավերցի Սոսի Աղեն ու Մելիք Հոհանջանն ունեին։ Հրեղեն վիշապի պես ընկել էին Քաշվեթու ու Բոլնիսի սարերը՝ որ թշնամու առաջը կտրեն, տեղ չտան ու ինչ ժամանակ խաբարը նրանց ա հասնում՝ թե նեմեցի կոլոնիեն տվին, քառասուն կտրիչ տղերք քամակին՝ իրանց Մովրովն էլ մեջըներումը էն տեղ են հասնում որ Օքյուզ աղեն՝ վաղուց կոլոնիեն քանդել՝ ու իրեք հազար մարդով, եսիրների կեսը կոտորել, կեսն առաջն արել, տանում ա։ Արինն աչքըներին առած՝ ընկնում են էս մեկ բոլոր զորքը էն անթիվ բազմության եդևիցը։ Քրդերն ու Ղարափափախը եսիրն տալիս են մեկ քանի մարդի ձեռք, իրանք եդ դառնում։ Էս միջոցումը Մովրովն Հայի ղոնշունը քամակն ա քցում, փախչում, Սոսին քաջ մեկ քարի տակի իրան կտրիչ ընկերի, Մելիք Հոհանջանի հետ ամրանում են ու մեկ մեկու ձեն տալիս. «նամարդությունն ու թուլությունը ամոթ ա, քաջությամբ մեռնինք, որ իմանան մեր երդիքը՝ մենք էլ ենք սիրտ

  1. [անունովը]
  2. արի<նովը> = արնովը
  3. լվացել = լվացվել
  4. էին = չեն