Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխն ա առաջ ջարդվել, էլ ի՞նչ անօրեն, անգութ մարդ[1] պետք է ըլի՝ որ հայի միսն ուտի ու չխղջա։−

Բայց ի՞նչ օգուտ, էսպես դառնություն, էսպես չարչարանք՝ տարի չի էլել՝ որ մեր խեղճ ազգը չտեսնի. էս տեղ որ էսպես էին, տե՛ս թե Բայազիդ ու Ղարս ի՞նչ կըլեր երևանցոց համար։ Երկիրը թշնամու, իրանք ղարիբ, աղքատ, օրվան հացին կարոտ։ Ամեն էսպես ղալաբանգլղի, քառասուն հազար տանիցը՝ հինգ հազարը եդ չէին գալիս։ Փառք՝ գոհություն Աստծո և մեր ողորմած տերությանը՝ որ այժմ անկաջներս դինջ ա, սիրտըներս ռըհաթ, հանդարտ։

Էս խառը ալեկոծյալ ժամանակին էր, որ մեր իգիթ Աղասին՝ հինգ տարի սարեսար, քարեքար ընկած,[2] հինգ ընկերիցը[3] երեքը կորցրած, երկուսը քամակին, մեկի անունը Կարո, մյուսինը Մուսա, մեկ տասը քսան Քրդստանցի Հայ էլ իր թրի տակն էր բերել, սար ու ձոր չափելով՝ ման էր գալիս։ [4]Մեկ Անի էր, մեկ Ղոշավանք, էստեղ, էնտեղ չափմիշ անելով, գլուխը պահում էր, որ յա իր ջիգրը հանի, յա մեկ հազար մարդ էլա սպանի, ու ետո հողը մանի, որ սրտումը դարտ չմնա։ Ավելի Անի էր նրա բնակության տեղը, որտեղ որ հարիրավոր ղզլբաշի գլուխ իր թրին մատաղ էր արել։ Էստեղանց էր, որ առյուծի պես վրա հասավ ու իր չար թշնամի Հ<ասան> Խ<անին> լավ ճանկեց, ամա ջահելությունն ու խաչապաշտությունը նրան գլխից հանեցին։

Մեր կարթացողների լավ մտքըներին կըլի, որ երբ նա Քանաքեռ Սարդարի ֆառաշներին սպանեց, ինքն էլ էնպես մնաց ազիզ Թագուհվո և իրան արածի վրա սառած, կանգնած,[5] ընկերներն էլ ժամանակ չկորցրին, գիտեին՝ որ բոլորի վերջը մահն ա, էլ ոչ հոր մտիկ արին, ոչ մոր Աղասուն չաթեցին ձիու վրա ու ընկան Աբարանու[6] սարը, որ կամ Փամբակ փախչին, կամ Ղարս, կամ Ախլցխա ու իրանց գլուխն ազատեն։ Բայց երկու սհաթից եդո, ի՛նչ Քանաքռու հալն էր, Աստված ո՛չ շհանց աա, էն օրը գնա, ո՛չ եդ գա։ Սուգ ու շիվանն ընկավ գեղը, տուն էր, որ քանդում էին, մարդ էր, որ փետ ու միս էին արել՝ փախածները պտրտում, նրանց հերնը մերը կապում, օղլուշաղը թրի տակ արած, մեկ սհաթի միիումն՝ որի շլնքին թոկ դրած, որի ձեռները եդևին կապած, ոչխարի պես առաջ արին՝ տանին Սարդարի դուռը։ Որդի էր առաջները գալիս՝ որ հոր ճտովն էլ ա ընկնի, վերջին բարովն առնի, աղչիկ էր մոր դոշին ընկնում, որ հոգին նրա ձեռին տա, հարսն էր մեջ ընկնում, փեսա էր ոտներովը փաթաթվում, որին թրով էին յարալու անում, որին թվանքի ոռքով ջարդում,[7] քար էր ընկնում ձեռըները, վրըներն էին քցում, փետ էր պատահում, գլխներին խփում․ շատին էլ տան սներիցը չիփ չիփլաղ կապել՝ էնպես էին ոտին գլխին վեր հատում, որ մեկ ձենը երկինքն էր հասել, մեկը գետինքը։ Սաղ գեղը պոկ էր էկել, որը գլխաբաց, որը բոբիկ ոտով, որը յարալու, որը կուռը կոտրած՝ արինաթաթախ, երեսը պռճոկելով, գլխին, դոշին տալով՝ որը ջուրն էր ուզում ընկնի, որը քարափնըվեր։

  1. [չի]
  2. [չորս]
  3. [երկուսը]
  4. [Իմ կարթաց<ողների>]
  5. [հերն]
  6. [չո<լը>]
  7. [ու էսպես]