Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քեդխուդեքն էլ հո ձեռ ձեռի կապած էնքան ոտի ու թվանքի տակ էին ընկել, որ ջաններումը էլ սաղ տեղ չկար։ Էս հալին մտան Երևան, տարան բերդը, կնանոցը քարով, փետով դեն արին, մարդքերանցը ներս քաշեցին ու վիշապ Երևանի բերդը սկսեց ատամները սրիլ, որ նոր էկած ղոնաղներին լավ տեղ տա փորումը, էնպես տեղ՝ որ էլ դուս չգան հարգիզ։ Երկար ժամանակ դեռ նրանց ձենը բերդիցը, կնանոցը դրսիցը իրար հասնում էին, իրար գլուխ լալիս։ Մինչև քամին բոլորի ձենն էլ կտրեց, աշխարք դինջացավ, դահիճք կատաղեցան։ Էս միջոցին խաբար<ը> Սահակ աղին հասավ։ Էս Երևանի հայերի փրկիչը՝ որ ազգով, պապով էնքան մարդ, տուն են ազատել, բանդից, մահից, սրից, թրից՝ որ թիվ ու համար չի կա։ Ձին թամքած տանը հազիր էր, թռավ ձիու քամակը ու նոքար-բեքար առաջն արած, էն սհաթին հասավ բերդի դուռը, որ կնիկ, օղլուշաղ ուզում էին քար ու հող պոկեն, գլխըներին տան, բայց քարը պոկ չէր գալիս, ֆառաշների թուրն էր հրաշք գործում։ Ձին որ չքշեց մեկի վրա ու ղամշով գլխին տրաքացրուց, ֆառաշը տասը տեղ գունդ ու կծիկ անելով՝[1] մնաց քամակի վրա ընկած։ «Հենց էս սհաթին փորդ վեր կածեմ, սատկած շուն, քո ի՞նչ հադդնա, որ կնիկ արմատի վրա ձեռք վեր բերես։ Կապեցե՛ք էդ շներին, դրանց թոզը էս սհաթին քամուն տալ տամ, դրանց սոյին նալաթ»։ Նոքարները վրա թափեցին, հենց էն ա էստեղ էնդեղ շատին բողմիշարել, ուզում էին՝ որ ձեռն ու ոտը կապեն, Սվանղուլի խանը բերդիցը դուս էկավ։ Բոլոր թուրքերի միջին կարելի է թե մեկն էլ ա էնքան Հայի թասիբը չէ՛ր քաշում, ինչպես էս պատվական Խ<անը>։ Նրան էն դհիցն էլ որ տեսան, թուրք, Հայ մնացին փետացած՝ կանգնած։ Բայց ո՞վ[2] կարեր էս սհաթին էն ջրատար եսրների օղլուշաղի ոտն ու ձեռը կապիլ, հայ տալով ընկան ձիու ոտը, «Խա՛ն բաշնդա գոնիմ (գլխովդ պտիտ գամ), ոտիդ հող դառնամ, ոտիդ ղուրբան, Խան՝ մեր ձեռն ա քո փեշը, վերևումն Աստված, ներքևը դու, մեզ տա՛ր, ջուրն ածա՛, մեզ էստեղ սպանիր, ձիուդ ոտի տակին ղուրբան արա՛, մեզ մի ճար արա՛։ Պատվելի Խ<անը> ձին եդ քաշեց, ֆառաշների գլխին ղամշելով՝ դեն արեց, որին իսկույն վեր քցիլ,[3] բերանը հող ածիլ տվեց, որի ատամին ու գլխին՝ մաշկի նալչով տրորիլ տվեց, որին ուզեցավ, որ հենց էն սհաթը տանին՝ բերդը թոփխանեն, ու ինքը աղլուխն աչքին դրած սկսեց ձեռը մելիք Սհակի գոտիկը քցել, «ախ՝ ճամփեն քանդվեր էս Ղաջարի՝ որ մեր հողը չմտներ, աշխարքը քանդեցին, ապականեցին, Աստված մեկ քար էլ չի քցում գլխներին, որ սատկին–գյոռբեգյոռ ըլին, էս ի՛նչ ա էս խեղճ խալխի հալը․ մեկ աղչկա խաթեր, էսքան տուն քանդիլ, Աստված ինչպես ղաբուլ կանի։ Աստված մեր թուրը մեկ օր մեր սրտումը կցցի։ Էս զուլումին քարը չի դիմանալ, ո՞ւր մնա մարդը։ Գնանք՝ Մալիք, գնանք, կես սհաթ որ եդի վրա հասնինք, էն խեղճ ռըհաթի տունը կքանդեն, յա աչքըները կհանեն, յա՛ գլխըները կկտրեն։ Աֆարիմ Աղասի՝ էս սհաթն էս տեղ ըլի, Թուրք եմ, ամա աչքին պաչ կանեմ։ Ինչ անես՝ որ անօրենի ձեռ ենք մնացել։ Գնանք, վախտ չի պետք է կորցրած»։

  1. [ընկավ]
  2. [էր]
  3. [տվեց]