Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրանից ավելի էլ ի՞նչ կըլի, որ էսպես քարացել են, ոտները դեմ տվել։ Մեր կուռը բեզարեց սրանց կոտորելով, մեր թուրը գլացավ, սրանց սպանելով։ Սրանք էլ էնպես գիտես՝ թե խիարի սերմ ըլին, մեկ ղրաղիցը կտրում ես, մյուս ղրաղիցը դուս են գալիս, էլի հասնում, էլի կտրած տեղը բռնում։ Մարդ կուզի օր քաշի, կյանք վայելի, սրանք իրանց կյանքը՝ իրանք են մահու տալիս, իրանց օրը խավարացնում։ Մեռնին իրանց հավատովը դժոխքը պետք է գնան, սատանի ձեռքը՝ մեկ ուշունց տալու համար, մեկ կտոր պանիր, յա թան ուտելու խաթեր, պետք է դևի փայ ըլին, մեր հավատովն՝ կե՛ր, քանդի՛, սպանի՛, քեֆ արա՛։ Կնիկդ փիս ա, դուս արա՛, նոր մեկն ա՛ռ, ո՛չ պաս պահի, ո՛չ ծում․ աչքդ ինչ սիրի է՛ն կեր, հաքիր, մաշիր․ մեկ չոռ ասողի աղիքը վեր ածա, աշխարք քեզ եսիր շինիր, ծուռը մտիկ անողի աչքը հանի՛ր, էլի որ մեռնիս, հազար աղջիկ ու մոյդա առաջիդ պար կգան, քեզ քուն կդնեն, ծոցդ կմտնին, քեզ սեր նշանց կտան, քեզ հով կտան, վարդի ջուրն երեսիդ կթափի, ոսկեջուրն տակովդ կերթա․ էլ սրանից ավելի փառք կըլի։ Ո՛չ մոլլի խոսք ա մտնում անկաջները, ո՛չ ղուռանի, մեր թուրն ա, դրանց գլուխն ու շլինքը։ Մինչև ե՞րբ պետք է դրանք քոռ մնան, լիս չտեսնեն։ Ու տեղն ընկած վախտը մեկը մեր տասնիս հերիք ա, սաղ սաղ ուտում են։ Զոռ ասես դրանցում ա, ղվաթ ասես՝ դրանց կռնումը։ Ո՛չ սրից են վախում, ո՛չ փառքից խաբվում, ծծկեր երեխեն էլ Թուրքի անուն տալիս, ուզում ա՝ թե մարդի կտրատի։ Ախր ինչպե՞ս համբերես, համբերությունը մեկ օր կըլի, երկու օր։ Սաղ Իրան հարիր անգամ սրանց գլխին փուլ էկավ, էլի տակիցը դուս էկան, շունչ առան, հմիկ էլ մեկ գյադա իմ ղլերն ա սպանել, ախր ի՞նչ անեմ, սիրտս բերնովս ա գալիս․ ինչպես չի սրանց զիմա զիմա անես, ախր էն էս օձերի ճուտն են, ընչանք հորը չսպանես, ճուտը ի՞նչպես ձեռք կընկնի։ Ես եմ ասել, թե մեկ Թուրք դրանց դիպչի, գլուխը կտրեն, ամա իմ հրամանն էլ են ոտի տակ տալիս, ախր ի՞նչպես տանեմ, սար ըլի կըհալչի։

Խա՛ն՝ Մալի՛ք դուք գիտեք՝ որ սիրտս ուզեք, կհանեմ, կտամ, սրանց գլուխը ձեր արևին սադաղ, թող բխով [քցեն] ոտն ու շլինքը՝ բերդումը, զնդանումը ընչանք մնան, մինչև սուչլուն ինքն իրան եդ գա։ Հորնը մոր արինը քաղցր ա, վաթանի հողն ազիզ։ Թող սրանք գրեն իրանց տղերքանցը, խրատեն, որ եդ դառնան։ Կուզեմ որ է՛ն, է՛ն, է՛ն, բեդոլվաթ Աղասուն մեկ էլ տեսնիմ, մեկ էլ նրա բոյին նայիմ, եդո նրա միսը բերանը տամ, որ սրտումս դարդ չմնա․ նա ինձ դաղ շատ ա քաշել։ Թող նա էլ, ուրիշներն էլ լավ իմանան, թե Սարդարի հրամանը ջուրը չպտի քցած՝ սրբության պես պաշտած, որ մեկն էլ ա չի համարձակի, էսպես բան անել։ Թե չէ հայերը գել կդառնան, մեզ կուտեն, էլ էս երկրումը խեր չենք ունենալ։ Ասում եմ ձեզ՝ ա՜յ աղսաղկալուք (ծերունիք)․ Ղուռանի զորությունը գիտենա, թև առնին երկինքը թռչին, ես նրանց վեր կբերեմ։ Աշխարքի տակը գնան, կհանեմ, թիքա թիքա կանեմ, նրանց խաթեր սաղ Հայ ազգը թոփի բերնին կդնեմ, կքցեմ, թե խելք ունեն՝ ձեզ խեղջ գան, եդ դառնան։ Հազար ձիավոր սար ու ձոր ոտի տակ են տալիս, Ղազախ, Ղարափափախ նրանց արինը խմում, թե մեկ ձեռս են ընկել, մեծ թիքեն անկաջը կմնա․ ձիու պոչից կկապեմ, քաշ կտամ․ խելք ունեն ձեզ խաթր անեն, եդ գան, թե