Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կբերենք, հլա քշենք էս սարերումը չէին մնալ»։ «Աչք ա, որ էքուց առավոտ լաց կըլի, յա կծիծաղի, Սարդարին էլ ընչո՞վ իմ հունարը ցույց տամ, որ սաղ սաղ չկալնիմ ու տանիմ փեշքաշ», ասում էր մյուսը։ «Ախպեր՝ ինչ առնինք ճոթ անինք․ Աղասուն թե կարանք սաղ բռնենք, ոտ ու ձեռ կապենք, ու ձիու առաջ արած, յա կոխքիցը կապած՝ տանինք՝ որ պատիվն ստանա, չունքի կտրիչ ա։ Էն մյուսներին սպանենք էլ, ի՞նչ հաջաթ»։ «Կտրի՞չ․ էս թուրս նրան էս օր կտրչություն կսովորցնի, հլա իրան ա տեսել, մեկ մեյդան դուս գա, տեսնի՝ թե ում մերը լաց կըլի»։ «Տո բերանդ քեզ արա՛ Մամա՛դ՝ մենք գիտենք՝ թե դու ի՞նչ պտուղ ես, նրան առյուծ ըլի, չի՛ հաղթիլ, քանի՞ մեզ նման գյադի տասնով, քսանով առաջն ա արել ու մեն մենակ քշել։ Բանն արա՛, եդո պարծեցիր»։ Էս խոսքը մեր տղերքանցը մի քիչ ղվաթ տվեց, որ իմացան՝ թե նրանք էլ ահ ունին։ «Թուր, թվանք հազիր արեք, էլի ասաց մեկը՝ սատանին նալաթ՝ կըլի որ հենց էս քարերի տակին տափ ըլին կացել, ասածներս լսում ու բիրադի էնպես վրա թափին, որ էլ չկարենանք, ձեռըներս գլխըներս տանիլ։ Սրան Աբարան կասեն՝ Աղասու պես ասլանը էսպես տեղը մենակ քսան ձիավորի չի՛ ասիլ՝ թե Աստված ա ստեղծել»։ «Տո քիչ գովիր էդ մուռտառ Հայի կտորին, չէ՛, չէ՛, մեզ սաղ սաղ կուտի։ Հայն ի՞նչ ա, որ ի՞նչ ջան ունենա։ Մեռնիմ ո՛չ, ընչանք մի աչքս նրան հասնի, կտեսնիք՝ թե ինչպես ճուտ կդառնա առաջիս»։

Էս ասացին թե չէ՝ մեկը ձեն տվեց․ «ա՜յ գյադա, ա՜յ գյադա, ա՜յ գյադա, էս ժամիցը հեռու կենանք լավ ա, չունքի ասում են՝ թե ֆլան թարեղին՝ մեկ խան էկավ, քանդի, հանկարծ միջիցը կանաչ ու կարմիր ձիավորներ էնքան դուս էկան, որ սար ու ձոր բռնեցին, խանի ղոնշունը կոտորեցին իրանք գյում էլան։ Սրա միջումը ասում են՝ թե սուրբ Մողնու մասունք կա թաղած, ու դուք գիտեք, որ էս սրբի հետ կռիվ տալ չի ըլիլ․ մարդի շլինքը մնում ա ծռված։ Հազար էդպես բան իմ աչքովն եմ տեսել, Հայ, Թուրք նրա ղուլն են»։ «Բերնիցդ Հայի հոտ ա գալիս՝ Մաշադի՝ ամոթ էդ միրքիդ։ Տո Հայն ի՞նչ ա, որ իր փիրն ի՞նչ ըլի․ լեզուդ քեզ քաշիր․ էդ փափախիցդ էլ ա ամաչի՛ր։ Ես քո ջիգրու էս գիշեր սրա միջումը քյաբաբ չանեմ, ձիս միջին չկապեմ, չապականեմ, բաս շան որթի ըլիմ։ Քանի՜ էդպես եկեղեցու պատ իմ ձեռովս եմ քանդել, քանի՜ սրբերի աչք իմ մատովս փորել, դու հմիկ պառավի նա՜ղլ ես անում։ Քյաբդ քեղ խռով, էլ նամազ ո՞ւր ես անում, թե էդ սիրտն ունիս։ Քշի՛, քշի՛ գնանք՝ քյաբաբի կեսն էլ քեզ կուտացնենք»։ Ասիլն, յա սուրբ Սարքիս ձեն տալը ու թվանքների տրաքոցը մեկ էլավ։

«Տղերք՝ ձեր ջանին մեռնիմ՝ էլ մտիկ միք անիլ։ Մեր թուրը նրանց գլուխը, էլ ո՞ր օրվա համար ենք սրանց կոխքընեըիցս քաշ արել, ձեն տվեց աժդհա Կարոն, իրեքի գլուխը գնաց», «չորսինն էլ իմ թրիս մատաղ արի», էն կողմիցը գոռաց Վաթոն։ «[1]Երկուսին սպանեցի, մնի գլուխն էլ հրես ոտիս տակին ա, ասեց Հաճին (Հովհաննես)։ Տղերք՝ փախան, ձին նի էլեք, սրանց էկած ճամփեն քոռանա, սովորել են՝ գեղերումը

  1. [մե<կին>]