Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձրևի քանդած էր։ Թափի շվաքը մեկ հինգ գազ էն կողմն էր ընկել նրանց գլխի վրովը։ Էսպես խանդակի միջովն էնպես ուսուլով,[1] կռացած էկան՝ որ հարամին մնաց դեմ ու դեմ։ Լիսնակն հենց ընկավ ճակատներին, տեսան, որ Աղասին միջըներումը չի, սիրտըները տեղն ընկավ, ու ամեն մեկը մեկի ճակատին նշանիլը, թվանքների տրաքալը ու հարամիքանց բանհոգի ըլիլը մեկ էլավ։ Ա՜խ, ո՞վ կարե նրանց ուրախությունն ու արտասունքը էս սհաթին պատմիլ, իրանց հոգին երկնքիցը եդ բերին՝ էլ նրանց բերանը երբ խոսք կգար։ Որ էլ վախտ չկորցնեն, վերցրին իրանց կորցրած գանձը, հանեցին թշնամու յարաղ ասպաբը, շորերը բարձեցին իրանց ձիանոնց վրա ու երըմիշ էլան։ Թե Աղասին իր շան աչքը, գլուխը հազար անգամ պաչեց ու ախպոր պես դոշին կպցրեց, ո՞վ կզարմանա։ Ո՞ւմ պատահի, որ չանի։ Շուտով եդ դարձան․ վարավուրդով մինչև տասնըհինգ մարդ սպանել էին։ Յարաղ ասպաբ, շոր հավաքեցին, մեկ քանի շոր, մեկ քանի շահի փող էլ դրին եկեղեցու սեղանի վրա, որ անց կենողն վերցնի՝ թե Հայ է իրանց օրհնի ու ուրախանա, որ էնպես տղամարդություն են արել, թե Թուրք՝ աչքը դուս գա՝ որ իր չափը չի ճանաչում, չոքեցին, աղոթք արին ու ճամփու ընկան։

Լիսադեմը կարմրին էր տալիս, աղոթարանը քիչ էր մնացել՝[2] բաց ըլի, որ մեր ճամփորթքը մտան Ռսի հողը ու թուշ քշեցին Պարնի գեղի վրա։ Աղասին չէ՛ր ուզում՝ որ հեչ մարդամեջ մտնի, ուզում էր սարե սար ման գա, որտեղ իր ճակատին գրած ա, էնտեղ հոգին տա։ Նրա համար աշխարքը մեռած էր, ինքն էլ չէր ուզում՝ որ աչքը ուրախ օր տեսնի, բայց ձմեռվան եղանակը, դաշտերի ցուրտն ու չորությունը ու ողորմելի ձիանոնց սովածությունը ոչինչ կերպով հաղթել չէ՛ր կարելի։ «Էս վախտին, էս հալին՝ աջաբ աջաբ՝ Աղասի՛ ջան, խեր ըլի», ձեն տվեց Աղա Ն․ որ տարով միասին աղ ու հաց էին կերել, ու ուրախ ուրախ դուռը բաց արեց, ձիանը ներս քաշել տվեց ու ղոնաղների ձեռիցը բռնեց տարավ սաքուն։ Գոմի երկենությունը մեկ չարեք վերստ կըլեր՝ գոմեշ, ձի, եզը, տավար, ոչխար՝ էլ ո՛չ տուտ ուներ, ո՛չ տակ։ Իսկույն շոր փռիլ տվեց, բուխարին վառիլ տվեց, հարսներն էկան հարգևոր հարգևոր քիթ ու պռունկ կալած՝ նրանց ոտները քաշեցին, ջուր բերին, գլուխ ու ոտ լվացին, ղոնաղները երկու <կարգ> նստեցին, Աղա Ն․ նրանց ներքևը, մեկ ութ ինն էլ մեծ, պստիկ, ղոչաղ տղերք, անլվա անլվա, որը մեկ կտոր հաց ձեռին կրծելով, որը մեկ փետ, որը ղամեն կոխքին կախ արած, որը գլխաբաց, որը փորաբաց շապկանց, անփոխան, էկան, անկաջները խլշացրած սաքվի չորս կողմը բռնեցին ու աչքըները ղոնաղների երեսին կթեցին։ Հերը ծեծում էլ էր, դուս չէին գնում։ Դեռ բարիկենդանի մազեն, սուջուխի (չուչխելա), ալանի, փշատ, չիր, տանձ, խնձոր ջիբըներումն ունեին մեր տղերքը, հանեցին, երեխեքանցը բաժանեցին. աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպես արմաղան բաներ չկա։ «Մեր կաղնին ու ֆոնն էլ էս համը չունին» մեկզմեկու ասում էին։ «Էնքան մածուն, եղ, կարաք, սեր ու մեղր ենք կերել՝ որ բերան ու փոր հոտել են։ Աշխարհ, աշխարք, էս պետք

  1. [ու փոր<սող>]
  2. [որ]