Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ըլի։ Մեր հավերիցն ու գոմշիցը էսպես բան հո չի դուս գալ»։ Ասացին ու ուրախ ուրախ դուրս թռան՝ որ գնան իրանց հարևանների երեխեքանցը իրենց նուբարը ցույց տան։ Ընչանք ծիտը ջուր կխմեր, գոմը երեխեքանցով լցվեց․ մինը մնին բոթում էր՝ որ առաջ գնա, ուզի։ Ղոնաղների մեկը որ ձեռը չէր շարժում, հազար տեղ գունդ ու կծիկ էին ըլում։ Տանուտերը քանի ուզեցավ բան հարցնի, նրանք մատըները բերնըներին դրին սուս արին։ Իմացան՝ որ սրանում մի բան կա։ Մեկ քանի սհաթ անցկացավ թե չէ՝ սաղ գեղն էկավ, հավաքվեցավ նրանց գլխին։ Ով գալիս էր, գտակը գլխին, յափունջին կամ վրեն, չիբուխը բերնին կամ ձեռին, թութունի քիսեն ու ղամեն գոտկիցը քաշ արած, քոբաչի չուխեն հաքին․[1] շալվարի ծերերը պաճուճումը ղայիմացրած, տրխըները կուփ կուփ հաքած, ամեն մեկը մեկ սարի ղդար՝ էլ մեծ պստիկ չէին հարցնում, գլուխ տալը հո ըսկի ադաթ չի։ Որն էկավ՝ մեկ բարի լիս կամ ողորմի Աստված ասեց ու նստեց։ Ջահել, քսան, երեսուն տարեկան տղերքն էլ՝ որը սնըդուս, որը պատնըդուս շարվեցին ու իրար անկաջումփսփսալով՝ յա ղոնաղների բերնին էին մտիկ անում, յա յարաղ ասպաբին, յա մեկ ուզելիս՝ հազարը իրար գլխով էին դիպչում, որ իրանց պարոնների ասածը կատարեն։ Տանու տղեքն էլ էկան՝ որը գոմն էր սրբում, որը ձիանը թիմարում, որը խոտ, դարման բերում, որը մալը ջուրը տանում, որը չիբուխին կրակ դնում, ամենն էլ ուրախ էին՝ որ մեկ բան անեն[2] մեծերի ու ղոնաղնների սիրտը շահեն, որ յարաղ ասպապ հանել, պատիցը կախ էին արել ու ծալապատիկ նստած՝ զրից էին տալիս։ Իրենց ձիանոնց համար ամոթ էր հարցնիլ, նրանք լավ գիտեին, որ իրենց ուլախին շատ պատիվ կտան, քանց իրանց։

Օրն էն ա մի քիչ եդ բացվեց։ Շատը հանդիցն էր էկել, ձինն աչքն առել ու գոմն էլ մութն ըլելով, հենց մեկ փոքր էրթիկ ունենալով,[3] երկար վախտ դեռ չէին իմանում՝ թե եկողներն ի՞նչ մարդ են։ Ով ըլին չըլին, թաքլին ոտըները խեր ըլի։ Նրանց աչքի վրա, գլխի վրա, տարով կպահեն, ընչանք ըլի, որ մեկ վնաս չի դուս գա։ Լիսը որ եդ բացվեց, որ չտեսան, ովքեր են, շատի աչքը նոր բաց էլավ․ «բարո՛վ, բարո՛վ, մեր Աղասին՝ բարո՛վ՝ մեր աչքի վրա, մեր գլխի վրա, ասացին ու վրա թափեցին պաչպչորեցին․ էդպես ա, յա՛ ձմեռվան հոսանը ձեզ մեզ մոտ կբերի, յա ամառվան շոքը։ Խանի խարաբներ՝ հա՛ մտիկ արա, հա՛ մտիկ արա՛․ չքել մտիկ արինք, հլե աչքըներս տրաքեց։ Մեկ ղուշ, որ գլխըներովս թռչում ա, հազար անգամ հլե փափախով ենք անում, որ ձեզանից մեկ խաբար իմանանք։ Մեր սարերը խոմ ձեզ համար գել չդառան, որ ձեզ ուտեն, ի՞նչ կըլի՝ ախպեր՝ որ մեկ օր էլ ճամփեն մեր դհովը ծռեք։ Բաղ, բաղաթ չունինք, գինի ու մազա չենք կարալ թավազա անիլ, մեր եղ ու կարաքին ու մեղրին էլ ա խեղճ էկեք․ փառք Աստծո, տուններս լիքը, գոմներս լիքը՝ ցամաք հացով ճամփու կքցենք․ մարդի սիրտն ա բանը, թե չէ՝ էս օր ղաբլու փլավ էլ ուտես, էքուց փորդ էլ իր ուզածը կուզի։ Աղ ու հաց, սիրտը բաց։ Տանուտիրոչը՝ տեր ողորմյա չի ըլիլ։ Քաղաքը գնում

  1. [փոխ<անի>]
  2. [ու]
  3. [գեռ]