Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանք, մեր մեռելներին հիշենք, մեր ղոնաղների սիրտը շահենք, որ ասեն՝ թե սարի մարդն էլ սիրտ ունի, քար չի։ Հերն անիծած, թե խունդկյարն էլ մեր հատն ըլի. թագավորություն տան, ի՞նչ եմ անում։ Նրա գլուխը կտրում են, եդևիցը ուշունց տալիս, ինձ սաղիքյան սիրում են, գլխովս պտիտ գալիս, մեռնելիս էլ ողորմի տալիս, սրանից ավելի աշխարքումն էլ ի՞նչ կուզի մարդ։ Ի՞նչ կանեմ էն գանձն ու դոլվաթը՝ որ սիրտս արնով լցված կըլի, յա արինս կխմեն։ Աստված Ռուս թագավորի թախտը հաստատ անի, ղուշը գլխըներովս չի կարում անց կենալ, նրա դոլվաթիցը ի՞նչ ասես ունենք, էլ ի՞նչ պետք է ուզենք, նստենք, քեֆ անենք»։

Էս խոսքումը՝ Աղասին բեզարած՝ ցուրտն էլ թմրացրել էր, շոքն էլ մեկ կողմիցը իր հարաբաթը նշանց տվեց, գլուխը պատին ցից մնացել էր քնած։ Բոլռր նստողներն էլ վարավուրդ էին անում, որ նրա երեսը հեչ ծիծաղ չեկավ, ինչ ասեցին էլ։ Աջու կուռը մնացել էր գոգումը, ձախունը էնպես թուլ գետնի վրա ընկել։ Շատը կարծում էին, թե ճամփի յա ցրտի հարաբաթն ա։ Շոր չէր հարկավոր՝ որ ծածկեն, չունքի գոմը համամից տաք էր։ Ղոնաղները չէին վարավուրդ արել, որ գեղըցի Թուրքերիցն մեկ քանիսը խալխի հետ ներս էին մտել, քիչ ու շատ հայերեն էլ հասկանում էին՝ ու էստեղ էնդեղ գողի պես նստել, աչքըները ղոնաղների թուր ու թվանքին էին քցում, ատամները ղրճտացնում՝ թե ընչի՞ չի մեկ չոլում նրանց ռաստ բերին։ Աղասու երեսին քափ ու քրտինքն էկել՝ ամպի պես կիտվել էին. աչք ու ունքի վրա էնպես գիտես՝ թե կարկուտ ա կիտած։ Երեսի ռանգ մռանգը թռել, գոմի բուղն ու ծուխն էլ՝ որ չէր էկել, բռնել, հենց իմանում էին՝ թե մարդ չի, մեկ դև ա իրանց մեջը մտել։ Աղասին գլուխը շլքնի վրա ծռել, խռռացնում էր. բազի վախտ բեղաֆիլ ձեռը բարձրացնում, որպես թե մեկ բան ուզում էր ասի, յա անի, էլ եդ թրխկացնելով վեր էր քցում։ Երեսի ռանգը, ամեն րոպեի փոխվում էր։ Փրփուրն էկել՝ բերնի վրա կիտվել էր։ Նա էսքան զըրցի մեկն էլ ա չէ՛ր իմացել, ընկերքն մի քիչ օյաղ էին՝ իրանք էլ ասում էին՝ թե սաղ գիշերը ճամփա են էկել՝ էնդուց ա։ Խալխի սիրտը մի քիչ կասկած ընկավ, տեսնում էին, որ իրանք վեց են, ու քսան ավելի հոգու յարաղ ասպաբ էր պատերից կախ արած։ Հենց իմանում էին՝ թե ուրիշ ընկերներ էլ ունին։ Էսպես սիրտըները նիգյարան, սարից, չոլից խոսալիս՝ հանկարծ Աղասին որ ձեն չի՛ տվեց. «Ձեռդ քեզ քաշի՛ր, դժոխքի պահապան, շլինքդ մեկնիր։ Ափու ջան՝ էդ ո՞ւր են տանում քեզ, նանի ջան՝ թող ի՛նձ սպանեն, Նազլու ջան՝ հլա թուրը դու խրի սիրտս», ու վեր չի թռավ, թրին վրա վազեց, սար ու ձոր դղրդաց։ Գեղըցիք՝ իրար ջարդելով՝ դուս թռան, որն երեսին էր խաչ հանում, որն տեր ողորմյա ասում։ Խելիմ ժամանակ դռնից անկաջ դրին, տեսան, որ ձենը կտրվեց, էլ եդ ուսուլով ներս էկան, վախ վախելով նըստեցին ու էլ հմիկ ով կարեր նրանց բերանին փակ դնել, բոլորն էլ ուզում էին, որ իմանան՝ թե ի՞նչ ա անց կացել։ Աղասու ընկերքն էլ ի՞նչ կարեին անել, բանը որ սկսեցին պատմել, քանի գլուխն էր, ոչի՛նչ, էնպես բան շատ էին լսել, երբ խոսքը իրանց վրա էկավ, թե ինչպես կոտորեցին, փախան, քիչ էր մնացել՝ որ Աղասուն ու նրանց սաղ սաղ ուտեն։ «Ջանմ սան. ջանմ, Աղասի։ Ապովենց օջախի ծուխն անպակաս ըլի, որ էդպես որդի