Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա բերել։ Բարիկենդան, բարիկենդան էս ա, դե տղերք էլ մեք մտիկ անիլ։ Հացը բանը հազրեցե՛ք, սուփրեն քաշեցե՛ք, Աբրահամի հրեշտակն ա էկել մեր տունը։ Էսպես իգիթ աղի գլխին ղուրբան ըլիմ։ Մաշալա, բարաքյալլա տղերք, դուշմանի աչքն էդպես պետք է հանած։ Տեսնո՞ւմ եք ա՛յ լագոտներ՝ ռաշիդ տղեն սրանց նման կըլի ա՜յ․ ուտում էք, նստում։ Աֆարիմ տղերք՝ որ ձեր մեծին էդպես պահել էք, շունն էլ էստե՞ղ ա։

Երեխեքը մեկ կողմից, մեծ մարդիք մյուսիցը վրա թափեցին՝ որ Աղասու ձեռին, ճակատին, թրին պաչ անեն՝ Քյոխվեն չթողաց, որ քնհարամ չըլի։ Նրա տեղը մյուսներին սաղ սաղ կերան, էնքան բերնըներին, ու դոշըներին կպցրին նրանց։ «Օրհնվի էն կաթը, որ դուք կերել էք, էն հողը՝ որ ձեզ ծնել ա, տղեն էդպես կըլի, թե չէ՝ քանի որ լեզուդ կարճացնես, գլուխդ դեմ անես, դոշիդ կնստին, միրուքդ կպոկեն, սիրտդ ու ջիգյարդ վեր կածեն»։

Սազ ու զուռնի ձեն՝ որ վեր չէլավ գեջդանգեջ՝ Աղասին աչքը բաց արեց ու էնպես էր դես ու դեն մտիկ տալիս, որպես թե երկնքիցն ըլի վեր էկել․ ուզում էր, որ էլ եդ աչքը խփի, ամա էնպես վրա թափեց խալխը գլխին, որ քիչ էր մնացել նրան ոտնատակ տային․ փեշերն էլ էին համբուրում, որը ձեռին կամ երեսին չէր հասնում։ Մինչև իրիգնապահ ժամերի վախտը էսպես նստած՝ քեֆ էին անում։ Ռուսաց ազգին օրհնում, ղզլբաշին հայհոյում, Աղասուն ու իր ընկերներին կյանք ու արև խնդրում։ Ձենն ընկավ գեղըցոնց անկաջը, ով ասես՝ գալիս էր, էնպես գիտես՝ ուխտ էին գալիս։ Տանուտերը Ղարաքիլիսա մարդ ուղարկեց կնյազին բանի ահվալն իմացում տվեց ու հրաման էկավ՝ որ մեկ քանի օրից եդո Աղասուն վերցնեն, կնյազի մոտ գնան, մինչև էն օրը նրան լավ քեֆ նշանց տան ու միամիտ կենանԼ Աստված օրհնի՛ Ռսի հողն ու ջուրը։ Փամբակու Թուրքերը տխրել, Հայերը թև էին առել, ուզում էին թռչեն։ Բարիկենդանն անց կացավ, մեծ պասն էկավ, Աղասին քսան ձիավոր հետը Ղարաքիլիսա որ չմտավ, աշխարք ամեն առաջն էր էկել՝ որ ձիու ոտին էլ ա պաչ անի։ Հազար բերնից աֆարիմն, ու բարաքյալլեն կարկտի պես էր թափում, բայց նրա անկաջի ղրաղովը քամու պես էր[1] տալիս անց կենում։ Կնյազը շատ ումուդ, ղաֆաղաթ տվեց ու խոստացավ՝ որ բալքի թե էլ չի ուղարկի, Սարդարի սիրտն առնի, չունքի շատ բարեկամ էին, որ բալքի Աղասու ու նրա ընկերների հորնըմորն էլ ազատի, ու նրանց էլ ինչ որ հարկավոր էր, հրամայեց՝ որ տան, ու լավ մուղայիթ <կենան>, որ գլխին մեկ բան չգա։ Փամբակու Հայերը մեռել էի՞ն՝ որ նրանց գլխին վնաս գար։ Էսպես սաղ ձմեռը քսան, երեսուն ձիավորով, տնետուն, գեղեգեղ էնքան ման էին ածել նրանց ու օրով, շաբթով պահել, որ իրանք էլ էին բեզարել։ Ցավն էս ա՝ որ Լոռցիք էլ էին ուզում նրան տեսնին ու պատիվ տան։ Մեկ երկու շաբաթ էլ էնդեղ մնաց։ Խալխի պարզ սիրտը, ջիգյարը ու սերը, տեղի անուշ հավեն ու ջուրը, կնյազի տված ումուդը Աղասուն մի քիչ եդ բերին, սիրտը բաց արին։ Ասում, խոսում, լսում էր, ամա նրա երեսին ու աչքերի չորս կողմը տխրությունն սև ամպի <պես> կալել, բռնել էր։ Շատ անգամ, որ

  1. [դիպ<նում>]