Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ախ չէր քաշում, քար ու հող լաց էին ըլում։ [1]Ծիծաղելիս, բերնի ու պռոշի չորս կողմը էնպես գիտես թոռոմած վարդի տերև ըլի՝ որ շաղը տալիս մի քիչ ուշն ա գալիս, էլ եդ ճլորում։

Շատ անգամ մեկ քարի ծերի նստած, կամ մեկ քարափի գլխի թինկը տված, աչքը ձորին, գետին քցած, ձեռը չանի տակին, կամ մեկ աղբրի ղրաղի՝ կոխքի վրա ընկած՝ թփերի, խոտի, ծաղկի, ջրի հետ խաղալիս, լաց ըլելիս, սրտին, դոշին խփելիս էին նրան ռաստ բերում ու տուն տանում։ [2]Բազի վախտ որ Նազլու չէ՛ր ձեն տալիս, յա հորն ու մոր անունը տալիս, ու ախ քաշում, սար ու ձոր հետը ձեն էին տալիս, ու ղուշն իր թևովը, մարալն իր ոտովը սարերում, մեշեքում, քարանում, կանգնում՝ նրա հետ սուգ անում։ Ով ասես՝ որ չէր ուզում՝ իր կյանքը նրան ղուրբան անի, ամա նրա կյանքը որ էնպես դառն էր, սիրտը արնով լցված, ի՞նչը նրա աչքը ծիծաղ կբերեր։ Էնպես գիտում էր, թե մարդիկ, որ իրան տեսնելիս ծիծաղում, խնդում էին, որ նրա սիրտը բաց անեն, սիրտ չունեին, նրա ցավը չէին իմանում, որ էնպես քեֆ էին անում։ Ուզում էր, որ նրանք էլ հետը լաց ըլին։ Էստուր համար էր նա սար ու ձոր ընկնում, որ[3] էս քարափներին իր սրտի դարդն ասի։ Մեկ երեխա՝ որ չէր տեսնում մոր գոգին խաղալիս, մեկ աղչիկ՝ որ աչքը չէր ընկնում ջուրը գնալիս, մեկ[4] տղա որ չէր տեսնում հորնըմոր,[5] ախպոր ու իր սրտի սիրեկան նշանածի <մոտ> նստած՝ զրից տալիս, յա սեր վայելելիս՝ գլխին կրակ էր վառվում, ուզում էր՝ որ քարափնըվեր ընկնի հենց էն սհաթին, յա գետն ընկնի, խեղդվի, յա մեշումը կորչի՝ ջանավարի փայ ըլի, յա ինքն իր թուրը իր սիրտը ցցի, մեռնի, էս փուչ աշխարքիցը պռծնի։ Հորնըմոր կարոտը, նշանածի հասրաթը, քիր ու ախպոր սերը սար ու ձոր նրա աչքին փուշ էին շինել ու դանակ։[6] Ծաղկի վրա էլ, որ ոտը դնում էր, հենց իմանում էր՝ սուր մտավ ջիգյարը, սարին, ձորին էր մտիկ տալիս՝ հենց իմանում էր՝ վիշապ են՝ իրան ուզում են կուլ տան, ջրին որ մտիկ էր տալիս՝ էնպես էր կարծում, թե կրակ ա, իրան պետք է էրի։ Քնում էր, իր սիրելիքն էին իր աչքի առաջին, որ յա խտտում էին նրան, յա համբուրում, յա սուգ անում, իրանց կտրատում, կրակի միջիցը ձեռները, քցում, որ նրան մի տեսնին, մի համբուրեն, մի նրա երեսը իրանց դոշին կպցնեն, ու[7] եդո հոգին տան, արթնում էր՝ էստոնք բոլոր չկար, ուրիշ հող, ուրիշ ջուր, ուրիշ մարդիկ էին նրա առաջին։ [8]Ամեն քուն մտնելիս՝ էն էր նրա աղոթքը որ մեկ իր սիրելյացը երազումն էլ ա տեսնի, մեկ երազում էլ ա նրանց ճտովն ընկնի, նրանց գրկի, մուրազն առնի, հետո հոգին տա՝ էլ եդ վեր չի կենա, մեկ ծուխն էլ ա աչքովը չէ՛ր ընկնում, մեկ սար էլ ա Երևանիցը չէր երևում աչքին, որ սիրտը մի քիչ հովանա, որ էս կրակիցը ողորմելին մեկ օր պրծնի։

Էս ժամանակն էր, որ մեկ օր ընկերներին գլխին առավ, ֆորս դուրս գնաց, Համզաչիման ու Չիբխլու անց կացավ ու Ղաոնի յարաղը հասավ, հենց Մասիս տեսավ, ընկերներին ձեռով արեց՝ որ մի քիչ հեռանան,

  1. [Նրա]
  2. [Որ]
  3. [նրանց]
  4. [հեր]
  5. [մոտ]
  6. [Ուր]
  7. [յա]
  8. [Քանիցս]