Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաս, որ իմ աչքը հանես՝ որ տեղ որ նստիս, որ ինձ վրա գլուխդ դնես, որտեղ որ քուն մտնիս՝ նանն ըմբրիդ մեռնի՝ իմ թագավոր, իմ աղա Աղասի։ Տնկած ծառերդ փուշ են դառել, ինձ սպանում,[1] պահած ծաղկըերդ կրակ են դառել՝ ինձ էրում, խորովում, ման էկած տեղերդ աչքիս լսումը[2] մզրախի պես ցցվում, սիրտս դուս ճոթռում։ Ո՞ւր կորչիմ, որ ձենս օքմին չիմանա, ո՞ւր գնամ, որ էլ աչքս քո տեսած բաները չտեսնի, անկաջս քո ասած խոսքերը չլսի, միտքս քարանա, որ էլ անունդ չհիշեմ, սիրտս ջուր կտրի, որ էլ քո սերը չիմանամ, ջանս դուս գա, ումբրս փչանա, օրս խավարի, որ երկնքի տակին էլ չասեմ՝ թե ես էլ եմ մեր, ես էլ որդի բերի, ինձ էլ աչքալիս տվին, ես էլ մեկ օր որդու, զավակի արևի ձենը պետք է ածեի․ ես էլ որ աչքս խփեի, մեկ բուռը հող դու պետք է երեսիս քցեիր, դու իմ նաշը ուսիդ դնեիր, դու իմ լաշը հողը դնեիր։ Դու վրես սուգ անեիր, դու գլխիս վրա կանգնեիր ու էդ ազիզ սուրբ բերնովդ ասեիր․ «Հոգիդ լիս դառնա՝ ա՜յ իմ մեր, ա՜յ իմ մեր.[3] ի՞նչ կըլեր, որ մեկ էլ աչքս աչքիդ, բերանս բերանիդ առներ ու ետո Աստված հոգիս ուզեր»։

«Հոգիս խոր ա՝ թե հանեմ,[4] Աստծուն տամ, սիրտս[5] ձեռիս չի՝ թե կրակը քցեմ, էրեմ, երկնքին ձեռս չի՛ հասնում, ձենս անկաջդ չի ընկնում, ղուշ ա գլխովս թռչում, քո անունն եմ տալիս, շունչս ա բերնիցս դուս գալիս, քո կրակը[6] ջիգյարս ընկնում, աչքիս եմ հուփ տալիս, սիրտս ա տրաքում, բերանս եմ կալնում, միտքս ա[7] ցնորվում։ Տուն եմ մտնում՝ պատերն են ինձ դժոխք դառել,[8] դուս եմ գալիս, սարեր, ձորեր սև օրս լաց ըլում, երկնքին եմ նայում՝ մեկ ձեն չի գալիս, երկրին եմ մտիկ տալիս՝ մեկ խաբար չիմանում։ Բարձին եմ դնում գլուխս, շունչս ա ինձ[9] բոցի պես խորովում, երեսս եմ բանում, աստղերն են սրտումս ցցվում։ Արտասունքս ծով ա դառել՝ Աղասի ջան, ախ ու ոխ քաշելուցը՝ շունչս կտրվել, գլխիս էլ մազ չմնացել՝ որ քամուն չտամ, երեսիս էլ տեղ չմնացել, որ չկտրատեմ, տան ու դռան էլ քար չմնացել, որ դոշիս չխփեմ, էլ հող չմնացել, որ գլխիս չթափեմ, գլխիս տալուցը ձեռներս բեզարեց, էնքան լաց եմ էլել, որ աչքս խավարեց,[10] բայց ա՜խ, ա՜խ՝ իմ տվածը չի՛ հոգիս, որ ասեմ դուս գա, իմ ձեռին չի շունչս՝ որ ասեմ եդ գնա. թե սաղ սաղ էլ գերեզմանը մտնիմ, ո՞ւմ ձենը լսեմ, ո՞ւմ երեսը տեսնիմ, ո՞ւմ հոգիս տամ, ո՞ւմ ոտի տակին գլուխս դնեմ, ո՞ւմ էս[11] փետացած ձեռներովը խտտեմ, ո՞ւմ էս չորացած լեզվովն ասեմ. «Մեռնիմ էլ՝ Աղասի ջան՝ հոգիս գլխովդ պտիտ կգա. ապրեմ էլ՝ որդի ջան, ջանս քո ուղուրիդ դրած ա։ Հոգիս երկընքումն ըլի, մարմինս ա առաջիդ փիանդա. շունչս վրես ըլի, դու ես իմ սրտի մուրազն։ Հող կդառնամ, հողս քեզ պտուղ կտա, ջուր կկտրվիմ, քո դաշտի, ծաղկի վրա կթափեմ, դրախտումն ըլիմ, քո ծառի ճխկների վրա բլբյուլի պես կկանգնիմ, քեզ անուշ քուն կդնեմ, աշխարքումս ապրեմ՝ ջանս քեզ ղուրբան կտամ, թաքըլի դու ծաղկիս, ծլիս, զորանաս,[12] անումիդ մեռնիմ»։

«Անումիդ մեռնիմ, արևի՛դ մեռնիմ՝ Աղասի ջան։ Մոր ազիզ պահած՝

  1. [ջրած]
  2. լսին = լսումը
  3. [ընչի]
  4. [դեն քցեմ]
  5. [ղայիմ]
  6. [ներս]
  7. [խավարում]
  8. [ուտում, հանդ
  9. [կր<ակ>]
  10. խավարել ա = խավարել
  11. [չորացած]
  12. [քո]