Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխիս փուլ էկավ։ Աչքերը երկինքն էր քցել, երեսն աղոթարանը՝ ձեռները ու դոշը բաց էր արել՝ հենց իմանաս էն եդին սհաթին էլ իր հրեշտակին ուզեցել էր՝ որ խնդրի, մի քիչ համբերի, որ բալքի թե էս սհաթին էլ ա մեկ դուռը բաց էիր արել, մեկ քեզ տեսել էր, մեկ հասրաթդ առել էր, ու ետո հոգին տվել, բայց դու չէիր էկել, հրեշտակն էլ չէ՛ր համբերել․ իմ տունը քանդել, իմ աչքը հանել, հոգին երկինքը տարել՝ փետացած մարմինը աչքիս առաջին թողել՝ որ քանի միտս ա ընկնում, ուզում եմ հոգիս տամ, նրան եդ բերեմ, բայց ախ՝ հրեշտակի սրին, Աստծո[1] հրամանին ով դեմ կկենա։ Ընկի՛ր գերեզմանի վրա՝ Աղասի ջան՝ էս գերեզմանը քո արնի գինն ա։ Քո աչքի լիսն ա էստեղ թաղած, երեսդ հողին տո՛ւր՝ որ բալքի հողն էլ ա նրա մուրազը տա, բալքի հողիցն[2] գալդ իմանա ու գերեզմանումն էլ ա դինջանա։ Ա՜խ՝ ի՞նչ կըլեր՝ որ էնքան ցավը քաշեց, մեկ օր մեկ ձենն էլ ա իմանայի, մեկ օր մեկ խոսք էլ ա ասեր, որ սրտումս դարդ չմնար, ինձ էսպես չէրեր, չխորովեր։ Ախ էլ որ քաշում էր՝ էն կրակ դառած շունչն էր երեսիս դիպչում, լաց էլ որ ըլում էր՝ էն քուլա քուլա արտասունքն էի տեսնում, մեկ աչքն էլ ա չէր բանում, յա գլուխը բարձրացնում, որ բալքի երեսն երեսիս առներ, աչքը աչքիս, որ մեկ սիրտս հովանար, մեկ լացը սրբեի, իմ աչքը իրան տայի, որ ինչ արտասունք ուներ, ինձ տար, գետնին վեր չածեր, իմ սիրտը հանեի, իրան տայի՝ որ ինչ ցավ ուներ, բոլոր թափեր, ինձ պահ տար, որ ես էլ պահեի, էսօր քեզ թափշմիշ անեի, որ քանի տեսնիս, իմանաս՝ թե քո խեղճ ջիվանդ Նազլուդ՝ քո սիրովը մեռավ, քո կարոտով գետինը մտավ, որ քանի նրա անունը տաս,[3] հրեշտակ էլ որ ըլի, թամահ չանես, էլ էն բարձի վրա ուրիշ գլուխ չդնես, որի վրա քո սիրելիդ, քո Նազլուդ հոգին տվեց, որ էդ դոշդ էլ ուրիշի դեմ չանես՝ որ Նազլվի ջանը հանեց։ Էդ լեզուդ էլ ուրըշի ջան չասի՝ որ Նազլվին կրակ դառավ, էրեց»։

«Չէ՛, Աղասի ջան՝ թե քո մերն եմ՝ ասածս արա՛, քանի Նազլվիդ գերեզմանը աչքովդ ընկնի, քանի քնից վեր կենաս, երեսդ երկինքը քցես, կամ բաղը մտնես՝ ծաղկըներդ ջրես՝ յա պտուղը քաղես՝ դոշդ բաց արա, նրա անունը տուր, նրա գլուխը լաց ի՛լ․ թուփ չի կա՝ որ նրա արտասունքը տեսած չըլի, քար չըկա՝ որ նրա դոշին չըլի դիպել, ծաղիկ ու խոտ չկա, որ նրա գլուխը չըլի խտտել, լացը տեսել, հետը լաց էլել, նրա քթի ծուխը իր մեջը քաշել, ու ախ քաշել, որ թառամի, չորանա ու նրա կսկիծը չտեսնի, նրա ձենը չլսի։ Թե իմ կաթն ես կերել՝ Աղասի ջան՝ թե իմ ձեռին մենձացել, քանի շունչդ բերնումդ ա, քո ոտդ վրեդ, արի՛, արի՛ էս սուրբ հողի վրա կանգնիր, ինձ էլ սրա հետ թաղիր ու եդո Աստված քեզ հետ։ Քանի որ սաղ եմ, թուր կխրեմ սիրտս, աչքս կհանեմ, ես ուրըշին հարս չեմ ասիլ, ուրիշին էլ մեր չեմ դառնալ, ուրըշին էլ գլուխ չեմ տալ, ինձ էլ աչքալիս չի՛ հարկավոր, չի՛ հարկավոր. իմ աչքիս լիս սա էր՝ որ հողը մտավ, իմ օրս ու ումբրս սա էր, որ փչացավ, սրա կոխած տեղը՝ թե ուրըշի ոտ կոխել ա, հոգիս կտամ, թե սրա տեղումն ուրիշ էլ քնել ա, ջուրը կընգնիմ։ Սրանից եդը՝ որ աշխարքս ջավահիր դառնա, էլ ինձ չի՛

  1. [խոսքին]
  2. [էլ ա]
  3. [էլ]