Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երաբ քո սիրտն էլ իմ հետս ցավում ա,
Երաբ իմ անունս միտքդ գալիս ա.
Թե անբան քարեր ձենս ու սուգս լսում,
Ո՛չ հետս խոսում, ո՛չ սիրտս առնում։

Էդ սուրբ երեսդ թո՛ղ մեկ էլ տեսնիմ,
Մեկ էլ մոտիդ նստիմ, մեկ էլ ճտովդ ընկնիմ,
Թող էն ժամանակն ես տամ իմ հոգին,
Մեռնիմ արևիդ[1] ա՜խ՝ ոտիդ տակին։

Նազլվիդ աչքը ճամփին մի՛ թողար,
Նազլվիդ մի սպանիր, Նազլուդ ջրատար
Քեզ ղուրբան ըլի, հասի՛ր նրան հավար,
Հասի՛ր հողը դի՛ր,[2] գնա քո աշխար։

Ա՜խ՝ այ իմ աստվածասեր կարթացող՝ քար որ լսի էս խոսքերը, կպատռի, բաս Աղասին ինչպե՞ս պետք է դիմանար։ Բայց ա՜խ՝ մարդիս հոգին խոր ա, ջիլը կակող․ լեն օրին չի՛ դիմանում, թե չէ նեղ օրին քանի կենում ա, սովորում ա։ Շատ անգամ փամբակեցի հայ ռաշիդ տղերքը խոսքը արին, որ գնան՝ նրա մորն ու կնկանը փախցնեն, բայց խելոք մարդիկ չթողին, չունքի հորը բանդումը թիքա թիքա կանեին։ Շատ օր վարավուրդ արին, որ Աղասին ձին թամքել ա տալիս, որ փախչի, գնա հորն ու մոր հետ յա մեռնի, յա նրանց ազատի, իսկույն ձեռն ու ոտն էին ընկնում, նրան եդ բերում։ Էս հալին էնքան տանջվեցավ, որ գարունքը բացվեց, սար ու ձոր նոր ի նորոգ զարդարվեցավ։ Թուրք ու Հայ քիչ քիչ դաշտերից սկսեցին քոչիլ ու յայլաղ գնալ, Աղասուն էլ հետըները տարան։ Աղբրների գլխին, ծաղկների վրա օբեքը (վրանը) տվին խալխը ու առավոտը որ վեր էիր կենում, հազար սարի ծերից ծուխն ու ամպը երկինքն էին վեր անում, շաղն ու ցողը, անձրևի հետ նրանց շորերի երեսի վրա դնում։ Կթի տավար րիգուն առավոտ կնանիքը կթում, կաթը հավաքում, եղ էին հանում, կամ պանիր շինում, մարդիքը որը մալը սարնըվեր էր տանում, որը եղ, բուրդ, պանիր, քաղաքն էր տանում, ծախում, շորի տալիս, բրինձ կամ եմիշ առնում, բերում, իրանց խիզանոցը ուրախացնում։ Բազին էլ վախտ վախտ գնում էին էլ եդ դաշտը որ մասիլը բաղերը ջրեն, հացը քաղեն, կասեն, խոտ հնձեն, որ ձմեռը ապրուստ ունենան։ Բազի վախտ չարչի էր գալիս միջները, ու կնանոնց, օղլուշաղի հետ իխտիլաթ անելով, եղ ու պանիր կամ բուրդեր հավաքում ու տեղը ճոթ, խուրդավաթ տալիս։ Ամեն գեղի օբա իրան համար ջոկ էր։ Մալը կթելուց, եղը հարելուց եդը կնանիքը սկսում էին ջահրա մանիլ, շալ կամ խալըչա կամ գյուլբա գործել, կամ մանել, կարել։ Էստեղ էլ տունը չէր, որ հարսն ու աղչիկ պուճախը մտնեն, թախ կենան։ Որ օբեն մտնեիր, բոլոր օղլուշաղն առաջիդ էր, տղերքը հանդումը, աչքդ քցելիս, հազար թուշ կարմրում էր, հազար աչք գետնին կպչում ու էնպես ամոթու կրակված՝ որ ունքերի

  1. [ու]
  2. [ու]