Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անօրեն տաճկի ճանկ, Ղարսա սարումն ա մեր օբեն, թե սիրտ ունես, թե Աստծուդ սիրում ես, արի՛ ինձ ազատի, չե՛ս ազատիլ, քո օրումդ դու չես տեսնիլ։ Մուսա ջան՝ գնում եմ, դու գիտես։ Արի՛, թե չէ էս ա քսան օր ա ինձ տանջում են՝ որ թուրքանամ, չեմ թուրքանում, քեզ եմ սպասում։ Ինձ երազումս ասացին, թե դո՛ւ ես իմ ազատողը»։

Աչքը որ բաց արեց, հենց իմացավ՝ թե ծառ, խոտ, ծաղիկ անմահական հոտով լցված ըլին․ ու արեգակի շողքը երեսը սղալելով՝ ուսուլով սարի քամակը <անցավ>։ Ուզում էր խոսա, ձենը չէր դուս գալիս, ուզում էր վեր կենա, ոտն ու ձեռը չէին զորում։ Թութակի, ու շվու ձեն էլ՝ որ անկաջը չինկավ՝ էլ եդ աչքը խփեց՝ ա՜խ ի՞նչ կըլեր ջահելությունը նրան չէր էսքան հաղթել, սերը չէ՛ր էսքան նրան թմբրացրել։ Մութը գետինն առավ, մատդ որ կոխեիր մարդի աչք, չէր տեսնիլ։ Ամպերը սարերիցը[1] գլխըները բարձրացրին, ոտները կտրեցին, չանկ ու դուման սար ու ձոր բռնեց, հենց գիտես հազար վիշապ բերանները բաց արած՝ գալիս են՝ որ սար ու ձոր կուլ տան։ Կայծակը էստեղ էնդեղ, որ չախմախին չտվեց, սարըցիք իմացան՝ թե ի՞նչ խաբար ա, տավար, ոչխար աղալի մեջն արին, թվանքներն առան, շները բաց թողին, չունքի լավ գիտեին, որ գողի, հարամու, ջանավարի ղզղուն վախտը հենց էս ա։ Ամպերը որ թոփ ու թոփխանեն չսարքեցին, ով ոտ ուներ, փախավ, ով աչք ուներ, փակեց, օղլուշաղը ալաչղի տակն, ճրագ կրակ հանքցրեց, որ աչքը մի քիչ էլ ա բան տեսնի, ու հենց ոտի վրա, ամենը մի կտոր հաց առան, էն էլ գոտիկը դրին, չկերան, որ տեսնին, վերջըները ի՞նչ կըլի, ինչպե՞ս կլուսանա։ Մեկ բարակ կարկուտ անձրևի հետ խառը էկավ, վրըներովն անց կացավ։ Երկինք, գետինք, սկսեց կրակվիլ, կայծակը որ չէր ղամշում սարի գլխին, ուզում էին՝ թե հազար գազ խոր գնան։ Ամպը որ չէր թոփի բերանը բաց անում, գետինն ուզում էր հազար կտոր ըլի, ու հոգին տա։ Ճրագ չկար, որ մարդ տեսնի, ձեն մարդի անկաջ չէր հասնում, Աղասին պատռեց գոռալով․ Մուսի անունը տալով՝ բայց ջուրը տանի նրա մորը, նա ի՞նչ տեղ էր, որ խոսք իմանա, ինչ նեղ սհաթի, որ գլուխ առնի, փախչի։ Աղասու ընկերքը ամեն մեկը մեկ սար ընկավ, գլուխը մահու տվեց, հարիր տեղ թվանք քցեցին, ու որքա՜ն էր նրանց ահն ու երկյուղը, երբ՝ որ իմացան, թե նրա թվանքն էլ վրեն չի։ Աղասին մահվան դուռը գնաց։ Ամպն էլ եդ առավ, կայծակն էլ, բայց գիշեր էր, ի՞նչ տեղ պետք է նրան քթնեին։ Ընչանք ծեքը բացվեց, օձերը ծնեցին, ու ով նրանց հալը կարա պատմի, երբ էկան տեսան՝ որ ջիվան Մուսեն արնի միջումը շաղաղված, չորս կողմի խոտն ու թուփը պոկած, մեկ ահագին քավթառ նրա դոշին նստած. Մուսի ձախու ձեռը բերնումը, քիչ մնաց՝ որ թուրն իրանց սիրտը կոխեն՝ որ ձեն չտվին ու վա՜յ տվին՝ Հսկայն Մուսա աչքը բաց արեց, ընկերներին որ տեսավ, գլուխը ժաժ տվեց ու ժպտելով ասեց․ «Աֆարիմ, լավ վախտի էք գալիս, էկեք կուռս հանեցեք, ղամեն շատ խորն ա գնացել, ձեռս էլ հետը, ինձանում էլ թաղաթ չկա, որ հանեմ»։ Ո՞ւմ աչքը էն ուրախությունը կտեսնի, ինչ նրա ընկերների աչքը տեսավ։ Վրա թռան, քավթառին դեն քցեցին, ու

  1. [ոտները]