Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծռեցին ու թռան։ Աչք էր, որ եդևներիցը մայիլ էր մնացել, սիրտ էր՝ որ ասում էր իր միջումն՝ երանի նրան՝ որ էսպես զավակ, էսպես փեսեք կունենա։ Սարը բարձրացան թե չէ՝ Աղասին՝ որ ման էկած սարերին ու ձորերին իր տեսած ծաղկներին ու աղբրներին, իրան սրբի պես պաշտող անմեղ սարըցոնց օբեքանցը որ մտիկ չարեց, խելքը թռավ, աչքերը լցվեց ու սկսեց բարակ ձենով էս բայաթին ասել։

Բարով մնաք, բարով՝ սարեր ու ձորեր.
Ալվան ծաղկըներ, սիրուն աղբրներ,
Որ ինձ պահեցիք դուք էսքան օրեր.
Այ անմեղ Հայեր, սիրուն աղչըկներ։
Աղասին բալքի ձեզ էլ չտեսնի,
Աղասին ձեզ վրա կըլի էլ չքնի․
Ձեր հոտը չառնի, ձեր կշտովն չանցնի.
Ձեր ձենը չլսի, ձեզ կարոտ մեռնի։
Հալալ արեք նրան ձեր աղ ու հացը,
Քանի նա ձեզ մոտ կանգնած իր լացը
Ծոցն ա հավաքում, որ քանի աչքը բաց
Ձեզ միտքը բերի, օրհնի ձեր[1] արածը[2]։
Ախ՝ ի՞նչ կըլեր ոտս կոտրեր, էստեղ չգար․
Ձեր ազիզ երեսն չտեսներ, էսպես չլար․
Ի՞նչ կըլեր Աստված ամեն մարդի տար
Ձեր անմեղությունը, ձեր հալալ պաշարն։
Երաբ յարալու սրտիս ասածը
Կպահե՞ք ձեր մտքումն ա՜յ թփեր բաց էլած․
Ձեզ վրա ման գալիս՝ ձեռ ձեռի տված
Աղչիկ ու հարսներ, ձեր մոտին նստած,
Սիրուն աղբրներ, լաջվարթ ծաղկըներ,
Երաբ որ նրանք ձեզ քաղեն ծոցերն
Լցնեն ու հոտ քաշեն, զարդարեն դոշերն,
Իրար տան[3] կապեն փունջ ու պսակներ,
Մեկ մեկու ասեն, մեզ չմոռանաք․
Պահիր էս ծաղիկն քեզ մոտ հիշատակ,
Երա՞բ իմ լացս էլ դուք չե՛ք մոռանալ,
Ու ձեր հոտի հետ իմ սուգս նրանց տալ.
Նրանց իմ օրհնությունն, իմ խնդիրն ասել,
Որ[4] ինչքան շունչս կա ու չեմ մեռնիլ,
Նրանց սերը կհիշեմ, նրանց կուզեմ պաշտիլ,
Ինձ չի մոռանան, ես նրանց չե՛մ քցիլ
Մտքիցս ու նրանց սերն սրտումս կպահեմ․
Հետս ման կածեմ, հողը կտանեմ,
Աստված թո՛ղ ձեզ տա ինչ որ ես կուզեմ,
Մնաք բարով սարեր՝ էլ ձեզ տեսնիլ չեմ,

  1. ձեզ = ձեր
  2. [տվածը]
  3. [ասեն]
  4. [որքան]