Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հենց էս մասըլհաթ ին էին, մեկ էլ էն տեսան՝ որ ձիավորի ոտի ձեն ա գալիս։ Արիասիրտն Աղասին միտք արեց՝ որ սրանք նրանց ընկերները պետք է ըլին, ական թոթափել, երեխա, օղլուշաղ ղրաղ քաշեց, հազար անգամ ձեռն էստուր բերնին դրեց, որ ձեն չհանեն, երկու Քրդին էլ բերանդ ձեռ, ոտք դհա ղայիմ կապեց՝[1] ու մեկ իգիթ քրդստանցու թուրը հանած վրըները կաղնացրուց, մյուս քրդստանցոցը կրակի չորս կողմը նստացրուց՝ որ կարծիք չընկնին, ու ինքն իր ռաշիդ տղերքանցովը եկեղեցու դռան աջ ու ձախ կողմը կտրեցին, թուրները հանած պատնըդուս ցցվեցին ու թշնամուն ճամփա տվին։

Լոլո ձեն տալով քսանից ավելի ձիավոր ժամի դռանը վեր էկան։ Բալուլ տվին մեկ երկուսի ձեռքը որ ման ածեն։ Հայ երեխեքանց ու կնանոնց սուգ ու շիվանի ձենը՝ որ ժամը չէր ընկնում, պատերն էլ սուգ էին անում, բայց խեղճերը չէին իմանում՝ թե ինչ բարի հրեշտակ ա Աստված նրանց համար ուղարկել։

Հենց գյուռ արած՝ որ ղալմաղալ անելով ներս չընկան, էլ չիմացան՝ թե մարդ ա որ իրանց գլուխը կտրում ա, դև կարծեցին, կամ սուրբ՝ էլ թրի, մզրախի, յա ղալխանի վախտ չէ՛ր։ Քրդստանցի Հայերը մաջալ էլ չտվին աջամի Հայերին, շատին հենց կրակի շամփուրն կամ թերէրեցն էին բերանը կոխում, գլխին, դոշին քարով, փետով ծեծում, որ շուտ չմեռնին, ու տանջվին։ Էլի Աղասին էր՝ որ էս կատաղությանը չափ դրեց, սպանածներին դուս ածիլ տվեց, ու որը սաղ էինք յա յարալու, ձեռ ու ոտք կապել տվեց ու ղրաղ քաշիլ տվեց։

«Աղա` մեր տուն քագող էսոնք են, էսոնց խոր տունը քագվի․ էսոնք մեր ճիժը ու մանչ խտտացրին․ թո՛րկ, թո՛րկ, էսոնց սատանի կեր անենք։ Էսոնց խոր գաղտը գյոռբեգյոռ ըլի»։

Թո՛ղ կարթացողը ինքը միտք անի՝ թե էս գիշեր ի՞նչ գիշեր կըլեր էս ջրատար եսրների համար՝ որ ամեն մեկ ոտք փոխելիս՝ իրանց մահն էին տեսել, իրանց մահին էին սպասում, ի՞նչ սրտով նրանք աղոթք կանեին, ի՞նչ հոգով իրար կնայեին ու Աստծուն փառք կտային։ Հենց էն կոտորելու ժամանակին էր Աղասին դուս թռել, էն դռան երկու Քրդի մընին էլ սպանել, մյուսը փախցրել ու խեղճ Հայի երեխեքանց աչքերի ու ձեռների կապը իրան ձեռովն եդ արել, իրան ուսին ներս տարել։ Զարմացած, մահի դուռը գնացած, ու եդ էկած Հայերը որ աչքըները բաց չարին, իրանց ազատողին տեսան, ուզում էին ոտները արտասնքով լվանան, բայց համեստ պատանին՝ հենց էն էր խնդրում՝ թե Աստծուն փառք տան, սուրբ Սարգսի անունն հիշեն։ Տեսնելով՝ որ Քրդստանցիք սուրբ Կարապետին ավելի են ճանաչում, ասեց՝ «թող էդպես ըլի, սուրբ Կարապետին հիշեցե՛ք։ Սրբերը չեն խռովիլ, յա նախանձ պահիլ։ Ով ըլի, նրա զորությունն ու բարեխոսությունն շատ ա»։ Աղասու սիրտը վկայում էր՝ թե էն գիշերը էլ փորձանք չի կա, բոլորին էլ խնդրեց, որ չոքին, աղոթք անեն։ Նրանց բախտիցը եսրների միջումը տերտեր էլ կար, տիրացու էլ․[2] սրանք սկսեցին առավոտվան ժամը ու Անի քաղաքը հազար տարուց ավելի որ ո՛չ ժամ

  1. [որ]
  2. [էն]