Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտ չոքացրին։ Աստված ոչ շհանց տա, ինչ նրանց քոռփա էրեխեքն անում էին, ջուրն էին ուզում ընկնիլ, քարերը պոկում գլխըներին էին տալիս, բողազները թրին դեմ էին անում, որ մեկ թողան էլ ա, իրանց հորնը մոր երեսը, յա ձեռը համբուրեն, բայց շատի թևից որ չէին վեր քաշում, գետնին խփում, հենց էն սհաթը հոգին հետը յա դուս էր գալիս, յա էնպես բանհոգի[1] մնում վեր ընկած, գետնին կպած։ Ողորմելի ծնողքն էն հալին՝ էլի էն ասում, աղաչանք անում, որ որդիքը մեռնին, սրին, կրակին տան իրանց գլուխը ու իրանց հավատը չուրանան, էսպես հեռըվանց խոսալիս էլ՝ էնպես էին խփում գլխըներին, որ աչքների լսին կրակ էր տալիս։

[2]Ընչանք նրանք մեկ քանի ոչխար կմորթեին, կքերթեին ու կրակը չաղ կըլեր, սար ու ձոր մութն առավ, մեր քաջ Հայերը թուր ու թվանք հազիր արին, չոքեցին, աղի արտասնքով[3], իրանց աղոթքն արին, վեր կացան, իրար ճտովն ընկան, իրար եդին բարով ասացին, ձիանները թամքած մեկին պահ տվին ու իրանք Աստծու անունը տվին ճամփու ընկան, ամա էնպես ճամփով, էնպես տեղով՝ որ ղուշը չէր իմանալ։ Հինգը մեկ կողմից գնաց, հինգը մյուսից, էն մնացած տասը հոգին էլ էնպես պետք է գային, որ բոլոր մեջ անեինք թրի առաջը ընկածը կոտորեին, սաղ բռնածը եսիր անեին, ու որքան կարելի ա, Հայերին արձակեին, որ քոմակ անեն, իրանց թուր ու թվանք տային, չունքի ամեն մեկը ամեն[4] յարաղիցն էլ ջուխտ ջուխտ ունեին։ Չորս Քուրդ էլ՝ որ բռնել էին Աղասին ինքը վերցրեց, չունքի նրանք օրթում էին կերել մինչև մահը նրա ձեռի տակիցը չհեռանան, ու նրանց միջումը օրթումը սուրբ ա։ Էսպես բոլորը քսանչորս մարդ պետք է հինգ հարիր մարդի հախիցը գային։ Լսողը չի զարմանա թե ինչպես ա կարելի։ Քաջությունն սրտիցն ա կախված․ մեկ էլ որ ինչ կուզե թշնամին շատ ըլի, հանկարծ վրա տալիս՝ էն էլ գիշերը, ի՞նչ ա իմանում[5] դիմացի կռվողի շատությունն ու քչությունն։ Սրանից գյուման՝ Աղասին պատվեր էր տվել, որ Հայերեն յա Թուրքերեն հեչ չխոսան, Քրդերեն հարայ տան, հավար կանչեն ու էնքան եսիր արած Հայի միջումն ինչպես կըլեր, որ մեկ երկու հարիր տղամարդ չըլեր, որ սուր չունեին, էնդուր համար էին խղճացել։

Հենց էն սուփրի ու խորովածի չաղ ժամանակը, էն վախտը, որ ամեն մարդ յարաղ ասպաբ վեր քցած՝ իր ֆորսի եդևիցն էր ընկել, որ նրան ձեռք քցի, թվանքների տրաքիլը տասնը հինգ, քսան հարամու հոգին տալը, ձիանոնց խառնվիլը ու հարամու փախչիլը մեկ էլավ։ Աղասին իր ընկերների կեսը վրեն ձորի ճամփեն էր կտրել, մյուս կեսը հարիրից ավելի Հայ բաց արած՝ քամակներին քցած, ձորի եդևը։ Մեկ քսան, երեսուն մարդ էլ վրա թռան, էն խեղճ չոքածների աչք ու ձեռներ եդ արին, ու էս հալևոր աժդհեքը՝ որ կռվումն էր մազըները սիպտակել, թուր որ չտեսան ձեռըներին, ասլան դառան, որը միջիցը, որը ձորի քամակիցն ու եդևիցն էն կարկուտն ածեցին թշնամու գլխին, որ Աստված ոչ շհանց տա։ Ղարսցի Հայերը էս ձորերի քարերն էլ ունեին համարած․ ինչ տեղ փշտով, թվանք էր

  1. [ընկած]
  2. [Հենց]
  3. [ու]
  4. [իր]
  5. [թե]