Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեր քաշում, էլ եդ երեսի վրա ընկնում, գտակը գլխըներին, ետո բարձրանում, կիսով չափ գլխըները կախ քցում, աղոթքները մունջ քնթըների առաջին էնպես ասում, որ իրանց անկաջն էլ չէր իմանում, եդո ձեռները ծնկների վրա դնում, քարին, թրին[1] կռացած մտիկ տալիս, էլ եդ չոքում, գլխըները գետնին կպցընում։ Մահմեդականին նամազ անելիս, որ գլուխը կտրես, ամեն մարդ էլ գիտի, որ երեսը թեքիլ չի, էնքան իր աղոթքի զորությունն զգում ա, բայց մի բառ էլ ա, չի հասկանում, չունքի բոլոր աղոթքըները Արաբերեն ա։

Հենց առաջին չոքելումը ուզեցան մեր տղերքը, որ վրա տան, բայց քաջն Աղասի մատը բարձրացրեց՝ որ տեղըներիցը չեռան, Թուրքերն ուզում էին իրանց կտրատեն, որ իրանց հավատակցի հավարին չէին կարում հասնիլ։ Մեկ երկուսի փորը տեղն ու տեղը վեր ածեցին, որ էս բանը վարավուրդ արին, մյուսներն էլ շուն դառան, ձենըները փորըները քցեցին։ Աղասին ղզլբաշի միջումն մեծացած գիտեր լավ, որ նամազը ընչանք կես չըլի, վախտը <չի>։ Ձորի տղերքն էլ տեսնելով, որ թվանքի ձեն չէկավ, իմացան, որ գելը ինքն իրան ա ականաթի մեջն ընկել, էրերը թողին ու քարափե քարափ էկան քաղաքին մոտացան։ Շատը ղզլբաշի նոքարների աչքըներովն էլ ընկան, ամա ի՞նչ կարծիք կտանեին, իրանց մարդիքն էին կարծում, որ էնպես վախտին ֆորսի են ման գալիս, որ բերեն խաներին, բեկերին փեշքաշ անեն, խալաթ առնեն։ Նրանց շարժմունքը բերդըցիքն էլ էին տեսել ու ջանները դող ընկել. էլ վախտ կորցընիլ չէր հարկավոր, թե որ իմացել էին թշնամիքը, բանը խարաբ կըլեր։ Հեռըվանց էլ Երևանու կողմիցը մեկ երկու ձիավոր ձիանոնց անկաջը մտած, թոզին, փափախին անելով գալիս էին։ Թշնամին նամազ էր անում, ի՞նչ մտիկ կտար, թե աշխարքն էլ փուլ գար։ Հենց մեկ էլ ձեռներն անկաջներին դրին, չոքեցին ու գետին կպան, թվանքները բերդիցը ճռռացին, սար ու ձոր թնդացին, եկեղեցիքը գլուխ բարձրացրին, ձիանները թոք ու ղանթարղա կտրեցին երկու հազարից ավելի՝ յափունջի, թուր, թվանք գետնի վրա մնացին, ու ղզլբաշի շատը անգտակ, բոբիկ ընկավ ձորնըվեր, չունքի հրաշքից յա քաչքից ավելի ոչինչ չէին կարծում։ Ղոչաղ Հայի տղերքը քար ու ձոր բռնած՝ էլ էնքան թվանքին չէին զոռ տալիս, որքան թրին ու ղամին։ Գազան Հ<ասան> Խ<անի> լավ աջալն էկել հասել էր, ամա նրա բախտն էր՝ որ էն Երևանից էկած ձիավորները հենց էս սհաթին ձորաբաշը հասան, մինչև փիադա Հայի տղերքը նրան կըհասնեին, սրանք ներքև էկան, Հ<ասան> Խ<անին> ձիու վրա դրին ու թռցրին։ Ողորմելին ձորի էս կողմիցը որ աչքը չի քցեց ու իր ջրատար օրդուն տեսավ, երեսը կալավ ու ձիուն օրզանգվիլ տվեց։ Հազար մարդից ավելի հոգին տվել էին էս օր, մյուսքը որը քարափի, քարերի գլխով վեր ընկել, փառչա փառչա էլել, որը բանհոգի էլած՝ վեր ընկած մնացել, որն էլ քարի քոլի տակի տափ կացել, ճապաղել։ Շատին հենց էսպես տեղերից[2] հանեցին, կռները կապեցին ու դարիդուս տարան։ Թող նրանց ուրախությունը նա զգա, իմանա, ով սիրտ ու երևակայություն ունի։ Հարիր ավելի գերի էլ էս օր ձեռք բերին, փոքր ժամանակի Անի էն անունը հանեց, որ սաղ

  1. [մտ<իկ>]
  2. տեղից = տեղերից