Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևան դողում էր։ Էն ժամանակը ես ինքս Էջմիածին էի, որ Հ<ասան> Խ<անը> էնպես փախած էկավ անց կացավ։ Առաջուց մարդ էր ուղարկել, որ Էջմիածնա միաբանքը առաջը չգնան խաչ ու խաչվառով, ինչպես միշտ անում էին։ Բայց ձեն հանեցին՝ թե Քրդերը ճամփին վրա են տվել ու Ղարս ցավ էր ընկել։

Աչալուրջն Աղասի՝ երբ բոլոր խալխը էկան, հավաքվեցան, ամեն բանը թողաց, հրամայեց, գնացին[1] եկեղեցին, րիգնաժամն ասեցին, Աստծուն իրանց շնորհակալությունն արին, ու ժամը որ դուս էկավ, մարդ քցեց ամեն տեղ,[2] որ ղարավուլ քաշեն, տեսնին՝ թե հարամու ոտքը կտրվել ա, թե էլ ահ կա։ Գոհություն Աստծո, ոչի՛նչ չտեսան։ Եդ դառան։ Մեռած մարմինները որը քարափնըվեր ձորը շպռտեցին, որը հորերը, մնացած ձի, հարստություն ճոթ արին։ Շորին, ձիու, ասպաբի մտիկ անող չկար։ Մութը գետինը չառած, ամեն տեղ պահապան դրեց ու մնացած խալխը բերդը հավաքեց։ Րիգնահացը որ կերան, Աղասին սկսեց խորհուրդ անիլ՝ թե ի՞նչ ա նրանց միտքը, ո՞ւր են ուզում գնալ։ Նրա միտքն էն էր, որ բալքի սրանց էլ ա ճամփու բերի, մնան Անի, իրանց հին աթոռանիստ քաղաքը, ուրդեղ որ նրանց կյանքը ազատվել էր, կրկին շեն քցեն, գրեն՝ Գյումրի, Ռսի ռահաթ դառնան, ու էստով աշխարքումը հավիտենական անուն ճարեն։

Բայց սնապաշտությունն ու սուրբ Հովհան Երզեկացվո անեծքի սուրը էնպես էին նրանց սրտումը ցցվել, որ հազար քարոզ ու քյալփաթին ըլեր, չէր կարող հանել։ Աստված մի՛ արասցե՝ որ մարդի գլուխը մեկ անգամ ծռվի, էն ժամանակը հազար[3] կարգավոր ու բժիշկ էլ որ հավաքվին, խեր չի անիլ, քանի դզես, էլի կծռվի, ու վերջը թե զոռ արիր, իսպառ կկոտրվի։ Գիժն՝ ասած ա, մեկ քար քցեց ծովը, հազար խելոք վրա թափեցին, չկարացին հանիլ։ Աղասին տեսավ ասածը չվանի վրա չեն դնիլ, զուր տեղը անց կկենա, քաշվեց մեկ ղրաղ, աղլուխը դրեց աչքին ու բերանը բաց արավ։ «Փառքդ շատ ըլի՝ ո՜վ Արարիչ Աստված՝ էլ ո՞ւր ենք ասում, թե մարդ Քո սուրբ հոգին ունի, Քո պատկերն ա, որ քարից էլ շատ անգամ միտքը պինդ ա, գլուխը հաստ։ Գող ու ավազակ էստեղ տարերով բուն են դրել, էլի Քո երկիրը նրանց տակով չարել, վրեն պահել ա, հենց մեր ազգին ա Քո զուլումը հասել, որ չես թողում իրանց աշխարքը շեն անեն, քո սուրբ անունը փառաբանեն, կյանք ազատեն ու կյանք վայելեն։ Չէ՛, ամենակալ Արարիչ, դու Քո ստեղծվածը, Քո որդին էդքան չես անարգիլ, չես ոտնահարիլ. մարդս որ ծնվում ա, մեկ գունդ մսից ավելի էլ ոչինչ չենք տեսնում։ Տարիք են անց կենում, որ քիչ քիչ ոտին ա ըլում, քիչ քիչ լեզու, ուշ ու միտք գալիս, ձեռը բերանը՝ տանիլը[4] ու դարդակ հաց ուտիլն էլ ա, հաց դատիլը չեմ ասում, սովորում։ Բայց վա՜յ էն էրեխին, վա՜յ էն ազգին, որ աչքը էնպես գոգում բաց կանի, որ լսի տեղ, խավար կտեսնի։ Աչքը բաց՝ դուզ ճամփեն կթողա, քարեքար կընգնի։ Վա՜յ էն ազգին, որ բնական օրենքը կթողա, անբնականին կըհետևի, որ[5] էնպես խրատ տվող չի ունենալ, որ նրան հոգի տա, և ո՛չ հոգին էլ հանի։ Երաբ, որ լավ կարթացող էր[6] էլել, էրեխեքանց ջոկ, ժողովրդին ջոկ՝ գիշեր ցերեկ

  1. գնան = գնացին
  2. էստեղ = էնտեղ = ամեն տեղ
  3. [տերտեր]
  4. [սովորում]
  5. [լավ]
  6. կարթացող էի = կարթացող էր