Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի Ղարս շուռ տվին։ Աղասին շատ ուզեց, որ Ռսի հողն էլ ա գնան չէլավ, որը կամենում էր, որը չէ՛, ընչանք էսպես կղռվռային, Ղարսա փաշեն ղոնշուն հավաքած՝ գալիս էր՝ որ իր ռհաթը ետ դարձնի։ Պետք է ասած՝ որ, թե Ղարսա՝ թե Բայազդու փաշեն Հայերին իրանց որդու պես էին սիրում։

Փաշեն մնաց սառած, երազ էր կարծում աչքի տեսածը։ [1]Նա էնպես էր կարծում, թե իր գլուխն էլ սաղ չի դուս տանիլ էս ձորերիցը, բայց ինչքա՞ն զարմացավ, որ երբ կամենում էր վրա տալ, խալխը հազար տեղից ձեռըները բարձրացրին, անունը տվին ու խնդալով առաջը վազեցին։ Հոր պես որդվոց ազատությունը տեսնելով՝ սկսեց փառք տալ Աստծո, երեսը գետինը քսել ու դեռ բերանը չբաց արած՝ որ հարցնի՝ թե ախր էս հրաշքը ինչպես էր պատահել, Աղասուն ձեռըների վրա բռնած՝ առաջին կանգնացրին ու հազար բերան ձեն տվեց. «[2]Էսուր, էսուր մեզ, մեր որդիքը ղուրբան էրե՛, փաշա՝ գլխիդ ղուրբան։ Մեր ազատողը, մեր երկրորդ Աստվածը սա է»։ Ազնիվ երիտասարդը որ ամեն մեկ սրտի ցավը հազար[3] անգամ երեսի գունը էնքան փոխել, ներկել էին, էնքան աչք ու թուշ կարմրացրել, սպիտակացրել, որ շարմաղի պես մեկ ձեն անկաջն ընկնելիս, իսկույն աչքի աղբրները գետ էին դառնում, երեսի գունը՝ ղրմզ, ձեռը անլեզու երկինքը քցեց, ու առանց խոսալու ցույց տվեց, որ նրա հաջողողն ու զորություն տվողը երկինքն էր, և ո՛չ իր ձեռի հունարը։ Ազնիվ փաշեն առաջին անգամ իր կենաց միջումը մեկ Հայի տղի ճակատ էնպես համբուրեց, ինչպես իրան նամազի քարը, դոշին քաշեց, էլ եդ գլուխը ձեռն առավ, էլ եդ համբուրեց, ու իր քաջության բոլոր ըխաիարը նրան խոստացավ, որ հետը գնա Ղարս ու իր ձեռի տակին մնա։ Աղասին ընկավ փաշի ոտը, շնորհակալություն արեց, ու ասեց՝ որ աշխարքի թագավորությունն իրան տան, նա Անուցը ձեռք վերցնողը չի, նրա միտքն էն ա, որ Անի շինություն քցի։ Ի՞նչն էր փաշի ձեռին հեշտ, քանց էս, միմիայն խնդրեց, որ հմիկ հետը գնա Ղարս, ոտը խաղաղվի, էն ժամանակը նրա բոլոր մուրազը կկատարի, ինչքան[4] տուն, մալ, ապրանք ուզում ա, կտա ու ինքն էլ հետը քոմակ կանի։ Արտասունքն աչքերը լիքը կրկին ընկավ Աղասին փաշի ոտը․ «Էս գլուխը որ էլ պետք չի, էս դոշը որ հազար անգամ կրակում էրվել, խորովվել ա, էս ձեռը, որ հազար անգամ ուզել ա, իր թուրն իմ սիրտս խրի, բոլոր, բոլորը քեզ մատաղ՝ փաշա՝ յա էս սհաթին ինձ սպանիր, յա ասածդ արա, որ ես իմ ազգի մայրաքաղաքը էլի շեն տեսնիմ, եդո գետինը մտնիմ»։

«Անխավատ աջամ» Քրդստանցիք հազար տեղից ձեն տվին,[5] ծո ի՞նչ կզրուցե, ծո։ Գիր չգի՞նա, կարդալ չգի՜նա, փաշություն կտան,[6] հմլա էլ իր սազ կածե։ Ո՞վ է խելք, իման կորցրել, որ էմալ անիծած տեղ գա, բուն դնե։ Շիդակ աջամ, աջամի լաճ։ Ի/նչ կուզես, էրե՛, ագլոր մագլոր չի խարցնիլ, հմլա կբոռա, մեր ճետ խանչեց, մեր ճետ խանչեց» (մեր ագլորը կանչեց)։

Խնդալով, պար գալով ղարսըցիք էլ եդ իրանց հողը մտան, ա՜խ քաշելով, աչքը սրբելով՝ Աղասին Անի թողեց։ Փաշի կոխքին՝ հազար խոսք, գովասանություն անկաջն էր ընկնում, հենց գիտես՝ քառացել էր։ Հազար անգամ շուռ էկավ, էլի որ դեռ Անու պարիսպքը, եկեղեցիքը աչքին երևում էին, սիրտը մի քիչ հանդարտում էր, դոշին խփում էր, ախ քաշում,

  1. [Հենց գիդում]
  2. [Սրան]
  3. [տեղի]
  4. [խալխ]
  5. [տո]
  6. [էլ]