Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրակ վեր ածում։ Հենց սարի գլուխը վեր էլան, որ էն կողմն անցնեն ու Անին պետք է աներևութանար, էլ չկարաց իրան պահիլ, թուլացավ, ձիուց վեր ընկավ, չոքեց, ձեռները երկինքը քցեց, աչքերը Անու վրա ու գոռաց։

Յա ա՛ռ իմ սիրտս, յա տո՛ւր ինձ հունար,
Ո՜վ դու երկնային[1] ստեղծող բարերար,
Յա իմ հոգին էլ[2] հանիր քեզ մոտ տար,
Յա[3] քո երկնքիցդ արա[4] ինձ մեկ ճար։
Քանի շունչս վրես ա, քանի ձեռս գլուխս,
Կրակ էլ որ թափես,[5] խորովես իմ սիրտս,
Էլի իմ հոգիս ուրախ քեզ կտամ,
Թե Անու միջումն իմ մարմինս թողամ։
Աչքեր քոռացե՛ք, բալքի թե էլ բաց
Չտեսնիք դուք Անու[6] [7]լուսահողն օրհնած․
Բալքի թե մեռնիմ էս դարդովն էրված,
[8]Հողս էլ[9] հողին չմնա կորած։
Թո՛ղ հոգիս դժոխքը գնա,[10] խորովվի,
Իմ սուրբ նախնյաց տեղ, իմ ազիզ Անի,
Էլի որ մարմինս մեկ քարի տակի
Ըլի քո ծոցումն, ինձ դրախտ պետքը չի՛։
Թո՛ղ էն անեծքը, որ քեզ են տվել,
Բանան անդունդը, կուլ տան ինձ սաղ էլ․
Քո հողն երեսիս մտնիմ գետնի տակն էլ,
Երկնային լսին[11] էլ ես չեմ կարոտիլ։
Սուրբ Երզնգացի, սուրբ Երզնգացի՝
Պարծեցի՛ր թե ես չեմ շինել Անի,
Անեծքդ էն վախտը թրի կայծակի
Պես թող ինձ էրեն,[12] իմ հոգիս տանջվի։
Ջանս ձեզ ղուրբան, այ սուրբ քար հողեր,
Տաճարք, ապարանք,[13] պարիսպք, տապաններ.
Թե մուրազս սրտումս պետք է մեռնի, մնա
[14]Էս չոքած տեղս՝ թո՛ղ ջանս քարանա։
Քարացած տեղիցս կանգնիմ ու ասիմ.
Ամեն անցնողին[15] քեզնից կանչեմ
Քարացած լեզվով, վայ տամ,[16] աղաչեմ.
Ո՞ւր էք գնում, թողում, ձեր նախնյաց տեղն եմ։

Առավոտը էն ա լսին էր տալիս՝ որ իշխանն և քաջահաղթն գեներալ Մայոր Մատաթովն վեր կացավ ու Շամքոռա դզին մտիկ արեց, զորաց ինչ հրաման ուներ տվեց, ու ինքը արծվի աչքերովը Գրիգոր եպիսկոպոսը ու Հայերի իշխանները[17] քամակը քցած օրդվի չորս կողմովը պտիտ տալով՝ մտիկ էր անում սարերի գլխին, խոռ տեղերին դուրբընով,[18] որ թշնամին հանկարծ վրա չտա, ու իր պատրաստությունը տեսնում էր։ Զորքը ղորդ ա

  1. [Աստված]
  2. [առ դու]
  3. [ինձ]
  4. [դու]
  5. [ու]
  6. Անի = Անու
  7. [նրա]
  8. [մա<հս>]
  9. [նրա]
  10. [ու]
  11. լիսն = լսին
  12. [ինձ]
  13. [ժամք]
  14. [ինձ էս սհաթին թող]
  15. [եդ կանգնացնեմ]
  16. [ու]
  17. [չորս կողմը]
  18. [մտիկ էր տալիս]