Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվանքի գյուլլից պրծել, նրա անունը լսել, Ռսի հողն ընկել, որ գա Թիֆլիզ իմաց անի, բեղաֆիլ նրա օրդուն տեսել ու թուշ էնտեղ էկել։ «Ղզլբաշի շատը որ ինձ հետ էին ածում,[1] հենց նոր քամակիցս ռադ էլան, երբ ձեզ տեսան, փախան, հմիկ ի՞նչ գիտես, էնպես արա, գլուխս եդ եմ դրել՝ որ Ռսին ղուրբան անեմ։ Վաղուց էս մուրազս սրտումս կար, վախտ չէի ճարում։ Հույս ունիմ՝ որ մեկ քանի թշնամի էլ ես իմ թագավորի ուղուրին ղուրբան անեմ։ Էս կողմերի քարերն էլ համարած ունիմ, աչքս խուփ, մութը գիշերը ես ճամփեն կքթնիմ։ Ինչպես կամենաս, էնպես իմ ծառայությունը թագավորին հասկացրու։ Փաշություն էլ ինձ տվել են Օսմանլվումը չեմ ուզել, Քրդերն իրանք էին ուզում ինձ իրանց գլխավոր շինեն, հինգ տարի ա Բայազդու ու Ղարսու գլխու ղուշ չի անց կացել, սար ու ձոր ոտի տակ եմ տվել։ Միտքս էն էր, որ Անի քաղաքը շինեի, Հայերը, Հայերը, Աստված նրանց խեր տա, ո՛չ ինձ մտիկ արին, ո՛չ փաշի հրամանին, էնքան էսօր, էքուց քցեցին, մահանա արին, որ ղալաբանթլղը ընկավ։ Ճարս որ կտրեց, էլ ոչ փաշի մտիկ արի, ո՛չ փաշության, եդ էկա էլի Անուն ապավինեցի, լավ Աստված Հ<ասան> Խ<անին> ձեռս քցեց, ես ջահելություն արի, հոգին չհանեցի, ուզում էի նրան թաքուն չսպանեմ։ Ղզլբաշը որ եդ դառավ Փամբակից, ես էս սարի, էն սարի ծերին էնքան գլուխս պահեցի, որ էլի նրան մի ձեռք քցեմ, չէլավ, Աստված գըլխիս բարկացավ ու էս հալին ինձ քո ոտը բերեց, որ շատ չի հպարտանամ, շատ չի ամբարտավանում։ [2]Որքան բարութ ունեի, հատավ։ Ընկերքս էլ չկարացին դեմ կենալ, ամենը մեկ սար ընկան, ես էլ էս հալին առաջիդ կանգնած եմ, ինչ հրաման ունիս, ասա, մեկ գլուխ ունիմ, էն էլ Ռուս թագավորին ղուրբան։ Թաք ըլի մեր աշխարքը անօրենի ձեռիցն ազատվի, թո՛ղ մեր կերածը ցամաք հաց ըլի։ Երևան բոլոր քոչացրին, խեղճ խալխի տուտը Թավրեզ, Բայազիդ, Ղարս հասավ։ Մեկ ծեր հեր ունեմ, բանդումն ա փթում, մեկ պառավ մեր ունեի, ճամփին քոչելիս ա հոգին տվել, մեկ նշանած ունիմ, հազար կրակից, սրից, թշնամուց[3] սաղ ամառը տանջվեցա ու անջախ մի անջախ բերի Ռուսի հողը քցեցի, էլ ուրիշ բան չեմ ուզում, մեկ հորս էլ ազատեի, մեկ մեր ազգը, մեր երկիրը, մեր հավատը ազատ տեսնեի, ետո թող Աստված՝ ինչ իմ ճակատիս գրվածն ա, էն կատարի։

Էս խոսքումը էլ սիրտը չդիմացավ։ Ջիգյարի կրակը բերանը փակեցին, աչքի արտասունքը՝ տեսությունը։ Հսկայն Մատաթով՝ երկար ժամանակ մնացել էր զարմացած ազնիվ երիտասարդի էնպես ճարտար բերնի, էնպես քաջ սրտի վրա, էնպես հիանալի պարթև բոյի ու փափուկ ջիգյարի վրա։ Խնդրեց, որ քիչ մի հանգստանա, ու ինքը իրան թադարեքը տեսավ։ Ով էն ժամանակը[4] կար, տեսած կամ լսած կլինի, թե Մադաթով՝ ի՞նչ արեց։ Նհախ տեղը չի նրա անունը Հայի, Թուրքի, Ղզլբաշի բերնումը մնացել։ Աշխարք տակ ու վեր կըլի, բայց նրա հիշատակը անջնջելի կմնա մեր ազգի միջին ու մեր աշխարքումը։

Դեռ վարժատան աշակերտ էի ու ինչպես էս օր՝ կենդանի է մտքումս՝[5] Աղասին ինչպես մտավ Թիֆլիզ։ Երևելի իշխանի որդի չէր՝ որ նրան մեծ

  1. [էլ չկարացին հասնիլ]
  2. [Չունքի ես էի ուզում Երևան առնել, իմ անունը աշխարքումը թողալ]
  3. [երկու]
  4. [կենդանի էր]
  5. [թե]