Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԶԱՆԳԻ

Ինչպես մեկ վիշապ կատաղի՝[1] երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ՝ մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի[2] քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, մազերը քյալլին գցած, ալեկոծյալ, ծովի պես[3] կապը կտրած, դեզացած, ռեխը՝ քարով, ավազով, զիբիլով լիքը, էս կողմն էն կողմն, թքելով, կտրելով, ճոթռելով, ջարդելով, սար ու ձոր տակ[4] վեր անելով, մեկ թևն սևադեմ, մութնով,[5] չանկով[6] կոխած, լցված, աստիճան, աստիճան խեվանդ, խեվանդ կտրատած, դոշը, փորը բաց արած, ծառով, թփով զարդարած, նեղ, ձորի՝[7] աջու ուսովը քցած, բռնած, մեկ թևն՝[8] ձախու, չոր, տխուր Կաքավասարի[9] տակիցը ական թոթափել վազում, դուս ա պռծնում, հրո՛վ, սրո՛վ, բրո՛վ, բոցո՛վ փրփրալով, փռնչալով, մռնչալով, խռնչալով, քարի, քարափի գլուխ վեր հատելով, իր փորը խցկելով, ճչալով, վեմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակ տալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով, ցած ափները սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, փրփրելով, քրքրվելով,[10] կենդանի, անկենդան, իսան, հայվան, գետնին զարկելով, բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրսրթացնելով, վրվրթացնելով դաշտ տափ դրմբացնելով, դրնգացնելով ամեհի Զանգին ու վրա պրծած, վառված, կրակված, յալը ցցած, աչքերն արնով լի,[11] ատամները կրճտացնելով, վրա յա վազել գալիս ա, որ՝ Հայաստանի սուրբ գետինը ոտնատակ տվողին մեր նախնյաց մաքուր գերեզմանները[12] քանդողին, կործանողին, մեր նահատակաց արդար, անմեղ արյունը թափողին, կխչորողին, մեր աստվածաբնակ տաճարները, եկեղեցիքը պղծողին, ապականողին, մեր մեծ-մեծ պայծառաշեն թախթերը, քաղաքները[13] խլողին, ավերողին, մեր անճար, եթիմ, օրվան հացին կարոտ, ցրված, սասանած, գերի ընկած, հարամու ձեռին կոտորված, երկրե երկիր ցրված, փչացած՝ խեղճ ազգի տունը քանդողին, հողի

  1. կատաղած = կատաղի
  2. Արազումը = Արազի
  3. [ծովանման]
  4. [ու]
  5. մութը = մութնով
  6. չանկը = չանկով
  7. [էս]
  8. էն
  9. [սար<րի>]
  10. [իսանի, հայվանի ջանը դող քցելով]
  11. լիքը = լի
  12. գերեզմանը = գերեզմանները
  13. [կործանողին]