Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ հավասարողին,[1] ու[2] մեր չար հարամու բունը, անօրեն թշնամու տունը,արյուն խմողի այվանն, աշխարքը քանդողի ամարաթը,[3] նրա հոտած քոշքը, նրա բրիշակ սաբեն՝ նրա արյանաշաղախ[4] բերդը, նրա ոսկոռաշեն բուրջը, նրա գողաբնակ տեղը, նրա գազանաբնակ հողը քա՛նդի, տապալի, փշրի՛, ավե՛րի, տակ ու գլուխ,[5] գլուխ ու տակ, քարեքար,[6] պատեպատ, հիմնատակ[7] բրիշակ ա՛նի, կլա՛նի ու[8] նրանց՝ Աստծու անիծած՝[9] ներսի սատկողներին, դրսի՛ գյոռբեգյոռներին, գլխումը բուն դնողներին, տակումը մահվան[10] քնով հարփածներին, քշի՛, տանի՛, սրբի՛, ողո՛ղի, թիքա թիքա, փառչա փառչա՝ շներոց, գիլերոց, սատանեքանց, ջհանդամի կերակուր, փայ անի[11] ու մեր խեղճ աշխարքի,[12] ազգի ողորմելի աղի արտասուքը սրբի, խորոված, մաշված սիրտը հովացնի, զովացնի, որ մեր հազարամյա[13] [14]յարեն թունալից, անբժշկելի, կտրի՛, վերջացնի՛,— որ հազարների,[15] բյուրավորների ցավամաշ հոգին[16] ուտում, կեղեքում, մաշում, տոչորում,[17] սաղ սաղ, ջրի ջրի,[18] դա՛լար և զվա՛րթ՝[19] էս[20] անգութ ազգին, անողորմ[21] գազանին շատ տարի, շատ դար ղուրբան էր անում, զոհ տալի։73)

Գիշերվան՝ մութը[22] գետինն առած՝ ժամանակին, որ մարդի սիրտը իր տանն[23] էլ նստած սարսափում ա, սասանում,[24] անցավորը դիվահալած, մահատագնապ հափրյալ, սասանյալ, էրեսին խաչ հանելով, հավատովն ասելով,[25] սրբոց[26] մարգարեից անումը[27] տալով, Զանգվի կարմնջի վրովն անց ա[28] կենում, ու Կոնգի դարդուսը նի ըլում՝ սարսափը ջանն[29] առած, լեզուն[30] բերնումը[31] սառած, աջու կողմը՝[32] բերդն ու Թուրքի Գյորխանեքը (գերեզմանատուն), ձախու կողմը՝[33] ձորումը գնդերը, ջաղացները, թխթխկացնում են, չխչխկացնում ու փոքր ինչ հեռու համամներն կամարակապ ու տխուր Ձորագեղը՝[34] փոսումն ընկած, ձենը փորը քցած,[35] տազ արած,[36] առաջին[37] շհարը Երևանի,[38] տարտամ, դառնավարամ, սքի քողն էրեսին քցած, հենց իմանաս՝ քիչ քիչ անդունդն ա բաթմիշ ըլում, խոր գնում, քանի բարձրանում, վեր ա[39] ըլում, հեռըվանց արթուն շները[40] տների կտրներիցը վնկվնկում, օռնում, հաչում, էլի ձենները փորը քցում ու բարակ քաշում, ու քթերիցը իրանց տխուր, սարսափելի[41] հաչը կոնկոռնոցը դուս թողում, նվում, սուր սուր սարերի, թափեքանց գլխիցը տակիցը, սովամահ գիլանն,[42] անկուշտ բողազները,[43] ֆորսի հոտն առած փրփրած ռեխը բան քցում, ոռնում, շան պես կոնծկոնծում, որ

  1. հավասար անողին = հավասարողին
  2. [իրանց]
  3. [քոշք ու սարեն]
  4. արյունով շինած = արյունաշաղախ
  5. [անի]
  6. [տա]
  7. [անի]
  8. [իրանց]
  9. [միջումը]
  10. [քունը մտ<ած>]
  11. [և]
  12. [մեր]
  13. հազար տարվան = հազարամյա
  14. [լափաչա թունալից յարեն՝ որ մեզ ուտ<ում>, որ]
  15. հազարներին = հազարների
  16. [սաղ սաղ]
  17. [էր]
  18. [թազա թազա]
  19. [նրանց]
  20. [անաստված]
  21. [միլլեթին]
  22. [կոխալ]
  23. [էլա]
  24. [մահատագնապ, որ երեսին]
  25. [հազար]
  26. [սրբի = սրբոց]
  27. անունը = անումը
  28. անց ես կենում = անց ա կենում
  29. ջանդ = ջանն
  30. լեզուդ = լեզուն
  31. բերնումդ = բերնումը
  32. կողմդ = կողմը
  33. կողմդ = կողմը
  34. [որ]
  35. փորն ա քցել = փորը քցած
  36. արել = արած
  37. առաջիդ = առաջին
  38. [տխուր]
  39. վեր ես = վեր ա
  40. շներն են = շները
  41. [ձենը]
  42. [էն իրանց սոված]
  43. բողազը = բողազները