Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց խափեն, մոտ գան, ներս մտնին, կամ իրանց գզգզեն, խեղդեն, պատառեն, դաղըթմիշ անեն, կամ մեկ[1] գառն,[2] անմեղ մեկ ֆորթ,[3] կաթնակեր, ճամփեն մոլորած, տունը կորցրած, կամ նախրիցը եդ[4] ընկած, մեկ քուչում, կամ քարի տակի կուչ էկած անտեր կով, արդար, կամ առըխ յաբու, կամ ծնած ղսբախ, կամ շատ բեզարած,[5] իրան հմար հանգիստ, խաթրջամ նստած՝ արոճող ոչխար՝ գտնեն ու լափեն, կամ մեկ շատ բանացրած, հալից իսպառ ընկած, տիրոնչիցը խռոված, տանից դուս արած, էստեղ, էնտեղ չորչոփ, ղուռ ու տատասկ, ծերը սուր փուշ կռծելով, ծամելով, ղոթուր օրթունքոտ անկաջները թափե թափ տալով, իր սև օրիցը ձեռք վերցրած, անատամ, անպոչ, անլեզու հայվան, խղճալի է՛շ պարապ ռաստ բերեն, հետը խաղան, ծլունկ ծլունկ ըլին, ջահելությունը միտքը քցեն որ մեկ քեֆը[6] բացվի, սազը բաշլամիշ անի ու ետո իրանք իրանց բանը տեսնեն, մաքրազարդեն, որ ձորերի[7] միջիցը քարափների[8] արանքներիցը, ապառաժների գլխըներիցը, բաշերիցը, թփերի,[9] քոլերի[10] տակիցը, դզերիցը,[11] [12]չոլերիցը, բներիցը՝ կամ առջ[13] կատաղի, կամ աղվես խորամանկ, կամ չախկալ վախլուկ,[14] կամ քաֆթառ ամեհի,[15] իրանց սոսկալի, զարզանդելի ձեներն իրար չեն խառնում, գոռում, բոռում, մռռում, ճնկճնկում, մնկմնկում, ճչում, խառանչում, բղղում,[16] ճղղում[17] կամ անքուն աքլորները՝[18] տիրոչը կամենալով[19] արթուն պահպանել[20] լեղապատառ, սասանահար՝ չեն թրպրտում,[21] թևերը թափեթափ տալիս ու[22] ճղլանի ձենը՝ նեղ բողազիցը[23] մեկ խորից, մեկ ձորից, մեկ բաշից, մեկ կտրից՝ հանում, կանչում, անկաջ դնում[24] ու կրկին կանչում[25] կամ՝ որ այժմ Ռսի սալդաթը, էն ժամանակը Թուրքի ղարավուլ սարվազը՝ ինչպես գերեզմանիցը նոր դուս էկած, դևերի ճանկն ընկած, ոտ ու ձեռը կապած, սուրը առաջին հանած՝ մահապարտ մեղավորի պես՝ որ ուզում հոգին հանեն,[26] թե որ բերանը բաց անի, կամ ծպտոն[27] տա, սևամորթ փափախը խոր՝ քիթը քցած, աչք ու ունքը կալած, ծանր ծանր, կամաց կամաց սուս, փուս ոտները փոխելով, աչքերը տրորելով, քնահարամ, արշտոտալով մեկ մութը պուճախից,[28] կամ մեկ հին բուդկի տակից՝ գլուխ[29] չեն[30] հանում ու խուլ, տրտմագին, խոր, զարհուրագին փորը ընկած ձենով՝ սլո՜՛... շա՜յ... կամ խաբա՜ր․․․ դա՜ր․․․ սարհե՜․․․ սա՜ր․․․ չեն գոռում — կանչում։

Որ քամին մեկ կողմից, բուքը մյուս ղրաղից[31] ինչպես[32] հազար կատաղած դահիճ, սրարձակ[33] ղամշով, մաթրախով, թոփով, մզրախով սարերի գլխից, ձորերի միջիցը՝ մանր թո՛զ, ա՛վազ, հ՛ղ, ա՛ղբ, կամ զիբի՛լ՝

  1. [էշ]
  2. գառը = գառն
  3. [մեկ տունը]
  4. [մնացած]
  5. [բեզարած]
  6. [գա]
  7. ձորերիցը = ձորերի միջիցը
  8. քարափներիցը = քարափների
  9. թփի = թփերի
  10. քոլի = քոլերի
  11. դզիցը =դզերիցը
  12. [բնիցը]
  13. [ասես]
  14. [ասես]
  15. [քուսի ասես]
  16. բղբղում = բղղում
  17. [ու սասանահար]
  18. աքլոր = աքլորները
  19. [օյաղ]
  20. պահել = պահպանել
  21. [չէր չի]
  22. [իր]
  23. [հանու<մ>]
  24. [էլ]
  25. [ու]
  26. [որ ձեն]
  27. [չի]
  28. պուճախում = պուճախից
  29. գլուխը = գլուխ
  30. չէր =չի =չեն
  31. [անկաջիդ սար, ձոր, ծառ, փութ]
  32. [մեկ]
  33. [առաջ արած]