Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էս հադաղին, էս սարսափելի սհաթին Զանգին էլ մեկ կողմից չի՛ գոռում, մռնչում ու թույլ ձեռները, անկազմ ոտները քարեքար տալիս, թոզ, դուման անում, անմռունչ բառանչում ու քամու վզվզոցըլ, քարափի ճռճռոցը, սարի դրմբդրմբոցը, ձորի դրնգդրնգոցը, ծառերի խշշոցը, էրերի խռնչոցը, դնդերի, ջաղացների թրխկթրխկոցը, գետնի զրզնդալը, տների թնդալը, պատերի տրաքտրաքալը, շների, գիլանոնց, առջերի, կովերի[1] և ղարավուլների, աքլորների՝ ծղրտալը, հարա՜յ տալը, բառանչիլը, խառանչիլը, վննկվնկոցը, կոնձկոնձալը, իր ահագին ձենի հետ խառնում,[2] ոլորում, իր փորը քաշում,[3] էլ[4] կրկին՝[5] րոպեից եդ հազար կողմերով դուս փչում ցանում, ու սարերի, ձորերի բերանը էլ եդ լեզու[6] դնում, կրկին շունչ տալիս, որ իր քաղցր ձենը քաշեն, դամ անեն, իրանց դժոխային քեֆը ձեռաց չթողան, պար գան ու ծափ տան, ծղրտան, ծիկա տան, ղիժինա քցեն, քեֆ անեն՝ ցնծան,74) խնդան։ Հենց էս իմանում՝ թե շվարյալ գլխիդ մեկ ահագին սար փուլ էկավ, քանդվեց։ Աչքդ կայծակին ա տալիս, անկաջդ խլանում, ո՛չ առաջդ ես տեսնում, ո՛չ եդևդ նշմարում, քարացած, փետացած, մնում ես տեղն ու տեղդ[7] սառած, ցցված ինչպես երազում, հեռու խոր տեղից մեկ խուլ դղրդոց անկաջդ ա ընկնում ու հենց ես կարծում՝ թե երկինք, արեգակ, աստղեր և լուսին իրարոցով դիպան,[8] փշրեցին, փշրվեցին, կոտրեցին, կոտրվեցին ու գռգռալով, գոռգոռալով, պատռելով, պատռվելով, վեր ըլին թափում ու անդունդ, դժոխք, արքայություն, տարտարոս, հրեշտակք, դիվանք, սերովբեք, քերովբեք, սադայել, սադանայել, սասանած, սառած, հրեղեն սրով, բոցեղեն թրով, ամպով, կայծակով, թոթափում են,[9] վեր ընկնում, որ աշխարքս վերջացնեն, հետին դատաստանի տեղը պատրաստեն, սրբեն, հազիր անեն, որ Աթոռ Աստվածությանը իջանի, բազմի ու անիրավ մարդիցը հաշիվ պահանջի, որ հենց կարծում ա՝ թե աշխարքն իրն ա ու ինչ ուզենա, էն պետք է անի։ Էսպես մեկ սարսափելի գիշեր էր որ75)...

Զանգի՛, Զանգի՛, գեղեցիկդ իմ Զանգի՛։[10] Քո երկնանման երեսը տեսնելիս, քո տխուր ձենը լսելիս, քո սուրբ ջուրը բերան[11] առնելիս, քո ծաղկազարդ ձորերի միջումն, քո զովարար ափների ղրաղին, քո սպիտակ, լուսաթաթախ փրփրի տակին, քո պարկեշտ մամբռու (թռլի) ափին,[12] քո խնկահոտ ծառերի տակին, քո անմահական ծաղկըների միջին,[13] [14]քո էդ[15] տրտում, դառնավարան լացի, սգի բոթն առնելիս, քո սիրուն աչքի աղի արտասունքը[16] տեսնելիս կամ ճաշակելիս։ Բաս ի՞նչ կըլեր,[17] որ քո[18] բախտավոր՝ վաղուց հեռացած, մեր գլխիցը պակսած մեծազն, քաջազոր, աշխարհասասան, անհաղթելի, անպարտելի իշխանաց, աշխարհակառույց թագավորաց, մեծազոր, քաջաբազուկ հսկայից՝ տարաբախտ, վատաբախտ, թշվառացյալ, գերեվարյալ,[19] տատանյալ, տարտամյալ, թափուր, զուրկ, սրախողող, քարակոշկոճ, հայրենամերկ, կենսակորույս,

  1. [սալդաթ]
  2. [կոլոլ<ում>]
  3. [տանում]
  4. [եդ]
  5. [մեկ]
  6. [ըլի ել եդ]
  7. [կանգնած]
  8. [իրար]
  9. [վեր ըլին]
  10. [Քեզ]
  11. բերանն = բերան
  12. [նստելիս]
  13. միջումն = միջումը = միջին
  14. [սիրտը հովացնելիս]
  15. [սգալից]
  16. [աչքն առնելիս]
  17. կըլի = կըլեր
  18. [տարաբախտ]
  19. [կոշկոճյալ]