Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զանգի՛, Զանգի՛,[1] հրաշագեղդ Զանգի՛, դու զքոյդ նախանձ սուրբ տակաւին տածես, դու ահեղ թնդմամբ տակաւին հերքես, դղրդաս յարձակմամբ մեծաձայն գոչես․ «Ելէ՛ք Հայկազեան սերունդք քաջազունք, առէ՛ք զէն, զասպա՛ր՝ զաւակք բարեսնո՛ւնդք, հարէ՛ք, փշրեցէ՛ք զթշնամեաց ձեր գունդ, տո՛ւք հոգի հոգւոյ՝ թիկուն ընդ թիկուն, ջախջախեսցի՛ թո՛ղ գազա՛նն նկուն. Ռուսեա՛յ հզօ՛ր բազուկ եղիցի՛ ձեզ նիգն, նմա՛ զոհ լինիլ՝[2] լիցի՛ ձեր միշտ ճիգն։ Վոլգա՛յ իմ մեծ քեռ, ես,[3] քոյր իմ Երասխ,[4] համբոյր մատուսցուք ի Կասպեան կոհակ։ Նա զիւր բարութիւն, ես զիմ խեռութիւն ի մի մեր մօր ծոց ընդ միմեանս խառնեսցուէ։ Ես զիմ Սևանայ օրհնութեան մաղթանս, ես զիմ սուրբ Մասսայ ողջոյն հայրական տարից, մատուցից սիրելւոյ իմ քեռ, բերից ձեզ ողջոյն նորա աւետաբեր։ Ո՛չ ես խղճալի[5] օրիորդս էի պարտ,[6] զի չար թշնամին եմուտ ի մեր դաշտ, այլ քոյրս զառամեալ, հինաւուրցն Արազ, թո՛յլ ետ նորա գալ բռնի ինքնահաս։ Տեսեալ զծերունի[7] սկեսրայր իմ Մասիս՝ ծածկեմ զիմ գլուխ, փակեմ զիմ երես, զի մի ալևորն աղու, ձիւնահեր յալիս հասակի լիցի՛ դառնաւէր։ Թէ քոյր[8] իմ Երասխ անհաշտ բնութեամբ ո՛չ տայ խղճալւոյն հանգիստ և դադար․ ճեղքէ, պատառէ զոտս նորա՝ ցայտմամբ, ես պարտիմ զայս վեր փարատել իսպառ։ Իմ չե՛ն, բայց այդ շնորհք, զի դաշտք, անդաստանք ետուն[9] զիս կոչել Զանգի ոսկեհանք, այլ սուրբ Սևանայ Լուսաւորչի, որոյ արդար նշխարք աստ իմ առաջի կան և պահպանեն, օրհնեն խնամեն զիմ անզօր ձեռաց զարդիւնս, որք աստ են։ Բացէ՛ք զճակատ ձեր, ցնծացէք յամայր, իմ քաղցր Վոլգա քոյր հոգայ միշտ զձեր ճար։ Ես զիմ մտերմութիւն ցուցից նմա համակ, նա զիւր քաղցրութիւն տացէ ձեզ որդեա՛կք։ Այս կապ[10] անխզուն, այս սէր սրբազան, մնասցէ ի մէջ մեր ի կեանս յաւիտեան։ Դուք զօրացարուք՝ որդիք Արամեան, եղերո՛ւք ընդ միմեանս սիրով, միաբան․ սէր, խաղաղութիւն պահեն զամենայն զազգս և զազինս ի բարօրութեան։

  1. [անոյշ իմ Զանգի]
  2. [եղիցի]
  3. [մայր]
  4. [Արազ]
  5. [աղջիկս]
  6. [որ որ]
  7. [ալևորն]
  8. [մեր]
  9. [ինձ]
  10. [սրբ<ազան>]