Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանի սաղ ենք, քեզ ըլինք ղուրբան,
Քո շվաքիդ տակին մնանք․
աԱխ, թե մեռնինք, մեր գերեզման
Էլ գաս, կոխես, որ դինջանանք։

Թագավորներ հասրաթդ քաշեն,
Որ ունենան քեզ պես որդի։
Քո անունը երբ լսում են,
Թոզ են դառնում քո թշնամիք։

Արեգակն իր լիսն երեսիդ,
Ամպերն իրանց թևերը փռած,
Քեզ են նայում, քո արևիդ
Ղուրբան ըլինք, մնում կանգնած։

Տանիցը որ դուրս ես գալիս,
Ամենիս աչքն վրեդ մայիլ՝
Քաղցր լեզուդ մենք լսելիս,
Ոտիդ տակին ուզում մեռնիլ։

Ղալամով աչքերդ ա քաշած,
Սուրահի բոյդ մեկ չինարի․
Աշխարքի աչքն քո վրեն մեռած,
Ազասի ջան՝ մեզ մոտ արի

Բայց ինչ կուզե՝ որ աներ՝ Աղասին իրանց էնպես էր, ինչպես մեկ հարսը։ Ղորդ ա մի քիչ ոտին, գլխին արեց, ամա էն էլ բարիկենդանի հունարն էր։ Շիրախանի բալանիքն ասես՝ Թե մառանի, մոր Ջիբումն էր։ Սա էլ հո էնպես կապ էր ընկել, պպին կանգնել, թե ընչանք ժամը դուս չի գա, նրան՝ որ ժեռնի էլ, մեկ կաթը ջուր չի տալ։ Աղասու նշանածն էլ լավ ոտին գլխին էր անում, ամա ի՜նչ աներ ջրատարը․ ձեռից մեկ բան չէր գալիս։ Անաստված կեսուրը ոչ մեկի դնչին էլ չէ՛ր նայում, չեր մռռում։ Ամեն բանը, իր ձեռովն էր հազիր արել12)․ արաղ, գինի, հավ, ձուոչխարի միս, բայց ժամը չարձակված, վա՜յ նրան, որ էստոնց կշտովն անց կենար, կամ մատը դներ վրեն։

Էս միջոցումը գոմի սաքուն էլ սկսեցին թամուզ սարքել․ խալիչա թռել, բուխարին վառել, դուրսն ու տունն ավելել, չունքի որ գեղի քեդխուդեքը էսօր էստեղ էին կանչած ու էսպես կարգով օրը մեկ քեդխուդի տան, ինչպես որ միշտ սովորություն ա, իրանց բարիկենդանը պետք է անց կացնեին։ Աղասու մարդը վաղուց կտրիցը նայում էր՝ որ տեսնի՝ թե ե՞րբ ժաժը դուս կըգա։ Հենց կնանոնց սիպտակ չարսավը տեսավ թե չէ, նոքարը ափալ թափալ տուն ընկավ, ու նրան աչքալիս տվեց։ Էլի մերը՝ իր ձին էշեց, իր ասածն արեց ու աղասուն չթողաց, որ տեղից էնքան ժաժ գա, մինչև Սառախաթուն տատը տուն չէկավ, Սաղմոսն ու չարսավը չծալեց ու ամենին հավասարական ողորմի Աստվածչասեց, նշխարքի չբաժանեց։ «Աստված ձեր գլխին խռով չկենա, էս օր դուք հո հոգիս հանեցիք,