Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ տպագրված է եղել այսպես․ «Արինակեր Հասան խանը որ էսօր ավելի իր ձիուն, քանց իր քաջության հունարովը գլուխը պրծացրեց»... Ակնհայտ է, որ վերոհիշյալ նախադասության մեջ ձի բառի գործածությունը տրական հոլովով (ձիուն) սխալ է։ Այդ սխալը է «Վերք»-ի նախորդ հրատարակություններին անցել է ինքնագրից։ Վեպի ինքնագրի սևագրում ևս սկզբնապես եղել է «ձիուն», սակայն հետագայում ն տառը հեղինակը ջնջել է։ Հիմնվելով հեղինակի սևագիր ինքնագրի վրա, մենք այստեղ սխալ գործածված «ձիուն» բառը փոխեցինք «ձիու» բառով։

31. «Վերք Հայաստանի»-ի բոլոր հրատարակությունների մեջ «Հլա քանի Երևան չեն առել, քեզ հետս շան պես քաշ կտամ, սարեսար կքցեմ» նախադասության մեջ եղած չեն առել» արտահայտությունը նախորդ բոլոր հրատարակությունների մեջ տպագրված է եղել «չես առել», որից և ամբողջ նախադասությունը անիմաստ է դառել։ Հասան խանին ուղղված «չես առել» արտահայտությունը, անիմաստ է այն պարզ պատճառով, որ Երևանը այն ժամանակ դեռևս պարսիկների ձեռքին էր։ Ուշադիր ընթերցողը կռահում է, որ այստեղ կարող էր խոսք լինել Երևանը ռուսների կողմից գրավելու մասին միայն, ուստի և «չես առել» արտահայտության փոխարեն պետք է լինի «չեն առել»։ Այդ ենթադրությունը հաստատվում է վեպի ինքնագրի սևագիր վարիանտով։

Այստեղ ևս, ինչպես և նախորդ դեպքերում, տեղի է ունեցել գրչի սայթաքում. սևագիր «Վերք»-ից արտագրելիս «չեմ» փոխվել է «չես»–ի։

32. «Էրերի պուճախն էին մտել» արտահայտությունը «Վերք»-ի բոլոր հրատարակություններում տպագրված է՝ «երկրի պուճախն էին մտել»։ «Վերք»-ի հրատարակիչները այդպես են վարվել հիմնվելով վեպի ինքնագրի վրա։ Մենք երկրի բառը էրերի բառով փոխելու համար հիմք ենք ունեցել «Վերք»-ի սևագիր վարիանտը։ Այս դեպքում ևս մենք գործ ունենք գրչի սայթաքման փաստի հետ։

33. «Թրի առաջն ա ուզում ընկնի, Թուրքը չի թողնում» արտահայտությունը, բացառությամբ 1858 թ. հրատարակության, նախորդ բոլոր հրատարակությունների մեջ տպագրված է եղել «թրի առաջն ա ուզում ընկնի թուրը չի թողնում», որից նախադասության իմաստը աղավաղվել է։

Երկու ձեռագրում ևս որոշակի կերպով գրված է «Թուրքը»։ Աղավաղումը տեղի է ունեցել հրատարակիչների անուշադրութլան հետևանքով։

34. «Վերքի» բոլոր հրատարակություններում «անհոգի ղամշով» արտահայտությունը փոխարինված է եղել «ահագին ղամշով» արտահայտությամբ։ Խմբագրական այս «ուղղումը» կատարվել է առաջին հրատարակության ժամանակ, որից հետո իբրև տրադիցիա նույնը անցել է չորս հրատարակություններին։ Հրատարակիչներին ըստ երևույթին «անհոգի» բառը թվացել է անիմաստ։ Ուշադիր ընթերցողը կտեսնի, որ հիշյալ տեղում հեղինակի նկարագրած Արարատյան դաշտի տխուր պեյզաժի մեջ՝ եղեգնին տրված «անհոգի» որակումը չափազանց տեղին է և իմաստալից։

35. «Իրանց արտասունքը նրանի հետ խառնեն» արտահայտությունը, բացառությամբ 1858 թ․ հրատարակության, բոլոր մյուս հրատարակություններում տպագրված է եղել այսպես․ «իրանց արտասունքը նրանց հետ խառնեն»։ Ինքնագրում պարզ գրված է՝ «նրանի»։ Աբովյանի հրատարակիչները ըստ երևույթին կամենալով հեղինակին խմբագրել, թույլ են տվել պարզ և հասկանալի տեքստի աղավաղում։ Հեղինակն այստեղ խոսում է այն մասին, թե ինչպես Զանգին ու Երասխը իրենց արտասուքը Քռի արտասուքի հետ են խառնում։ Այստեղ միանգամայն ճիշտ և տեղին, «Քուռ» բառի փոխարեն, գործ է ածված «նրանի» դերանունը սեռական հոլովով։

36. «Նրանց արծվի թևերի տակին» արտահայտությունը ինքնագրում այսպես է․ «նրանց արծվի թևի թևերի տակին»։ Ինչպես բոլոր նախորդ հրատարակությունների ժամանակ, այնպես և այժմ «թևի» բառը դուրս է թողնված։ Պետք է կարծել, որ հեղինակը պարզապես բառի եզակի թիվը հոգնակիի փոխելով՝ «թևի» բառը չի