Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԲԱՍ ՄԻՐԶԱ (1783—1833) — Պարսիկ թագաժառանգ (Ֆաթ-Ալի Շահի որդին)։ Սրա գլխավորությամբ 1811 և 1826 թ. թ. պարսիկները անհաջող պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ։ 121, 174

ԱԺԴԱՀԱԿ (684—568 մ. թ. ա.) — Մարաստանի վերջին թագավորը։ 54

ԱԼԵՔՍԱՆԴՐ (ՄԱԿԵԴՈՆԱՑԻ) (356—323 մ. թ. ա.) − աշխարհի հռչակավոր աշխարհակալ։ Մակեդոնիայի և Հունաստանի թագավոր, որդին և հաջորդը Ֆիլիպ Մակեդոնացու։ 54, 176

ԱԼԵՔՍԱՆԴՐԵ — Վրաց թագավոր Հերակլ 2-րդի որդին, որը հոր մահից հետո չհանդուրժելով այն, որ եղբայրը՝ Գեորգի 12-րդը դարձավ թագավոր, իսկ նրա որդի Դավիդը՝ թագաժառանգ, 1799 թ. թողեց Վրաստանը և անցավ Պարսկաստան։ Պարսկական շահը սիրով ընդունեց նրան, հույս ունենալով, որ Հերակլ թագավորի որդիների իրավունքը պաշտպանելու անվան տակ, կկարողանա տիրել Արևելյան Վրաստանը։

1800 թ. Ալեքսանդրը մասնակցում է Օմար խանի հարձակմանը, որը ջախջախվեց ռուս–վրացական միացյալ բանակի կողմից։ Նույն փորձերը Ալեքսանդրեն կրկնեց Աբովյանի հիշած ժամանակներում։ 121

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱԼԻ — Տես Ալեքսանդրե։ 122

ԱԼԻ ԻԲՆ-ԱԲՈՒ ԹԱԼԻՔ (602 661) − Արաբական 4-րդ խալիֆ։ 53, 59, 69, 71, 72, 73, 112

ԱԼԻ ՂՈՒԼԻ ԽԱՆ — Հայտնի Աղա Մահմադ խանի (տես) եղբայրը։ 56

ԱՂԱ ՄԱՀՄԱԴ ԽԱՆ — 18-րդ դարի վերջի պարսիկ շահ. Ղաջարների դինաստիայի հիմնադիրը։ Նրա արշավանքը Թիֆլիսի վրա տեղի է ունեցել 1795 թվին։ Երկու տարի անց՝ 1797 թվին նա կազմակերպում է Վրաստանի վրա երկրորդ արշավանքը, սակայն Շուշու տակ, իր մարդկանց ձեռքով, դավադրաբար սպանվում է։ 56, 59, 174

ԱՂԱՍԻ — «Վերք Հայաստանի» վեպի հերոսը։ Աղասին իրական պատմական անձ է։ Դրա համար հաստատ հիմք է տալիս նախ և առաջ վեպը։ Վեպի «Հառաջաբան»-ում հեղինակը գրում է․ «Մեկ բարիկենդանի՝ աշակերտներս՝ որ բաց թողի, սկսեցի ինչ-որ երեխությունից լսած, կամ տեսած բան գիտեի, տակ ու գլուխ անի։ Վերջը իմ ջիվան Աղասին միտս ընկավ, նրա հետ հարիր քաջ հայի տղերք էլ իրանց գլուխը բարձրացրին ու ամենն էլ ուզում էին, որ իրանց ոտը գնամ։ Մյուսները մեծ մեծ մարդիկ էին, շատն էլ դեռ հլա սաղսալամաթ՝ փառք Աստծո, Աղասին աղքատ ու մեռած, նրա սուրբ գերեզմանին ղուրբան»։ Այս տողերից պարզ է դառնում, որ հեղինակի հիշողության մեջ Աղասու կերպարը տպավորվել է դեռևս նրա մանկության օրերից։ Բուն վեպի մի հատվածում (176) հեղինակը ավելի որոշակի է խոսում իր հերոսի մասին, վերհիշում նրա և իր միջև եղած կոնկրետ փոխհարաբերության փաստեր։ «Դեռ վարժատան աշակերտ էի,— գրում է Աբովյանը,– ու ինչպես էս օր կենդանի է մտքումս՝ Աղասին ինչպես մտավ Թիֆլիզ։ Երևելի իշխանի որդի չէր, որ նրան մեծ փառքով ներս բերեին, բայց ով նրա արածը իմացել էր, ուզում էր ոտները ջուր անի, խմի։ Մեկ թղթի միջում ծալած իրա ոսկոռները քսան անգամ հենց ինձ ա ցույց տվել, որը որ զանազան տեղ կռվներումը կոտրել՝ հանել էին»։

Որ պատմական-հերոսական այդ կերպարը Աբովյանին ոգևորել է վաղուց ի վեր, մենք ունենք ուրիշ ապացույց ևս։ 1830 թ. Դորպատ մեկնելիս Աբովյանը Նոր Նախիջևանում հյուր լինելով Գաբրիել քահանա Պատկանյանի տանը, բարեկամական այդ շրջանում հայտնում է իր մտադրությունը Աղասու մասին ապագայում վեպ գրելու վերաբերյալ։

Աղասին ոչ միայն իրական-պատմական անձ է, այլև, ինչպես ասված է վեպի Ա. ձեռագրում՝ «Ապովենց օջախի որդին» (տե՛ս «Վերք Հայաստանի», Ա ձեռագիր, էջ 156)։

Թեև «Վերք»-ի մաքրագրում հեղինակը Աղասու մասին եղած, Ապովենց օջախի որդին» արտահայտությունը հանել է, սակայն վեպում եղած մի շարք այլ փաստեր նույնը հաստատում են։ Այսպես, օրինակ, Աղասու հորեղբայրը Ավետիք է կոչվում և մեր կարծիքով