Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՇԱԿՈՒՆՅԱՆ ՏՈԻՆ — Հայ Արշակունիները թագավորել են 66—429 թ․ թ․։ Այդ դինաստիայի առաջին թագավորը Տրդատ առաջինն է, Արշակունյանց վերջին թագավորը Արտաշես չորրորդն է (Արտաշիր)։ 181

ԱՔԻԼԼԵՍ — Հույն-տրոյական պատերազմի հերոսներից։ 54

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ԱՇՈՏ (Աշոտ Երկաթ) — Հայոց թագավոր, իշխել է 915—923 թ. թ․։ 93, 96

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆՔ − Թագավորական տոհմ Հայաստանում և Վրաստանում, որը տևել է 885—1045 թ. թ․։ Առաջին թագավորը Աշոտ Առաջին Բագրատունին էր, իսկ վերջինը Գագիկ Բ-ը։ 54

ԲԱՐՍԵՂ ԵՊԻՍԿՈՊՈՍ − Էջմիածնի միաբաններից։ 89

ԲԱՐՍԵՂ − 1828 թ․ ռուս-տաճկական պատերազմին մասնակցած Բայազետցի հայերից։ 123

ԲԵՀԲՈԻԹՈՎ (1790—1858) Հայ զինվորական։ 1828 թ. ստանում է գեներալ մայորի աստիճան։ Մասնակցելով Պասկևիչի արշավանքներին, արժանանում է նրա վստահությանը։ 1828 թ․ պատերազմի ժամանակ Ախալցխան վերցնելուց հետո Պասկևիչը Բ-ին նշանակում է Ախլցխայի կառավարիչ, իսկ 1830 թ․ «Հայոց Աշխարհի» նահանգապետ։ 121

ԲԵՆԿԵՆԴՈՐՖ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽՐԻՍՏՈՖՈՐՈՎԻՉ (1783–1844) – Զինվորական. եղել է Պավել կայսեր ֆլիդել-ադյուտանտը։ 1826 թ․ նշանակվել է ժանդարմերիայի շեֆ և 3-րդ բաժանմունքի կառավարիչ։ 1827 թ․ Բ-ն մասնակցել է Էջմիածնի գրավմանը։ 178

ԳԱԳԻԿ − Հավանաբար Աբովյանը նկատի ունի Գագիկ Բ-ին, որը Բագրատունյաց դինաստիայի վերջին թագավորն է։ 108

ԳՈՒԴՈՎԻՉ ԻՎԱՆ ՎԱՍԻԼԵՎԻԶ (1741—1820) — Գեներալ-ֆելդմարշալ։ 1808 թ․ ձեռնարկում է Երևանի գրավմանը, պաշարում է բերդը, սակայն հանդիպելով դժվարությունների, ժամանակավորապես հրաժարվում է իր մտադրությունից։ 58

ԳՐԻԳՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՑ — 1803 թ. իշխան Ցիցիանովի Գանձակի վրա արշավանք կատարելու ժամանակ, իր գնդով պարսիկների դեմ հաղթանակներ է տանում։ Մասնակցել է նաև 1808 թ․ կոմս Գուդովիչի Երևանի վրա կատարած արշավանքին։

Գրիգոր եպիսկոպոսը մասնակցել է նաև 1826-27 թ․թ․ ռուս-պարսկական պատերազմում։ 121, 122, 174

ԴԱՐԵՀ ԿՈԴՈՄԱՆ (366-330 մ․թ․ա․) − Պարսկական թագավոր, որը սպանվեց Ալ․ Մակեդոնացու դեմ մղած անհաջող պատերազմում։ 54

ԵՐՈՒՍԱԼԵՄՍԿԻ — Երկար ժամանակ եղել է Երևանի հազարապետ։ Աբովյանը Երուսալեմսկուն և Սմբատովին (տե՛ս) որակում է որպես «ընտիր հայրենասեր հայկազունք»։ 181, 188

ԵՐՄԱԼՈՎ (ԵՐՄՈԼՈՎ) ԱԼԵՔՍԵՅ ՊԵՏՐՈՎԻՉ (1772—1861)։ Ռուս զինվորական։ 1817 թ․ նշանակվել է Վրաստանի գլխավոր կառավարիչ և Կովկասի առանձին կորպուսի հրամանատար։ Կասկածելով դեկաբրիստների հետ ունեցած կապերի մեջ, 1827 թ․ ազատվում է պաշտոնից։ Երմոլովին փոխարինում է գեներալ Պասկևիչը։ 121, 122, 174

ԵՓՐԵՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ – Հետագայում կաթողիկոս (1809—1831 թ. թ.)։ Մեռել է 1835 թվին։ 177

ԶԱՎՐՈՎ — 19-րդ դարի 30—40-ական թվականների թիֆլիսաբնակ հայերից։ 61

ԶԱՐՄԱՅՐ − Հայ նահապետ, որը, ըստ ավանդության, հայ և եթովպացի զորքերով՝ հույն-տրոյական պատերազմում կռվեց ընդդեմ հույների և մեռավ Տրոյայի պարիսպների տակ։ 54

ԶԱՔԱՐԵ ՍՊԱՍԱԼԱՐ − Վրաստանում նշանավոր հայ իշխան և զորքերի գլխավոր

ԶՈՀՐԱԲ ԽԱՆ — 1826 թ․ ռուս–պարսկական պատերազմի մասնակիցներից։ Շամխորի ճակատամարտում սա գլխավորում էր պարսկական երկու հազարանոց հեծելազորը, որին պարտության մատնեց Մադաթովը։ 122