Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտորներով, որը կարմիր, որը դեղին, որը զոլ զոլ էնպես որ շատի արխալուղը հեռըվանց՝ հենց իմանաս՝ չալ ղաջարի ըլեր, կամ չալ կատվի պոչ։ Ամենիցը[1] գլուխը նրանց բորանի քուրքն էր. երեսը կարմիր ներկած ինչպես մեկ Թուրքի հինա դրած ղաբա միրուք, երեսք չուներ, ջանումն էլ բաց տեղ չէր մնում, բոլոր ծածկում էր։ Փեշերը ու նեղ թևերը իշի նոխտի պես ուսըներիցը կախ ընկած, գետինն էին հասնում ու դիպած տեղը թամուզ ավելում, հայլի շինում․ ամեն մեկ քուրք՝ մեկ թզաչափ մազ ուներ, բայց ախ՝ շատ արևի ու անձրևի ձեռիցը է՛ն հալն էր ընկել, ներկն ու երեսի ջուրը գնացել՝ որ հենց գիտես քոսոտ ձիու սաղբի ըլեր։ Շատի վրա տասը տարվան թոզ ու կեխտ կար։ Շատի ուսերն ու քամակը էնպես էր ծակվել՝ բուրդն ու մազը դուս թափել, որ տեսնողը հենց կիմանար՝ թե գարունքվան բրդըհան էլած ուղտի կաշի ըլեր։ Բազընի փափախի մորթին էլ հո՝ էնպես էր չալ ընկել ու ծերիցը բուրդը դուս թափել, որ մեկ բարակ քամի կամ հով փչելիս էլ՝ ամեն մեկ մազը թև էր առնում ու գլխըներին պար գալիս։ Բայց էլի էնպես՝ մարդի քեֆը գալիս էր՝ տեսնելով՝ թե ինչպես տանուտերն ու քեդխուդեքանց շատը՝ գդակները կոտրել՝ աջու ականջի վրա թեքել, իրանց հինգ ոչխարանի քուրքը քեֆով՝ մեկ էս ուսին էին քաշում, մեկ էն ու բազի անգամ գլխըները էլ հետը տրմբացնում էին՝ որ գգակները գիժություն չանեն, իրանց չափը ճանաչեն ու դուզ կանգնին։ Բազի անգամ էլ իրար բռնոթի թավազա անելով, կամ մեկը ձեռը մյուսի գոդիկը կամ ճտովը քցած՝ իրանց էրեխությունը միտքըներն էին բերել ու շախա[2] անում, իրար բոթբոթում, շվացնում, ղռթկացնում, փրթկացնում՝ ճռթկացնում, մռթկացնում ու բազի վախտ էլ՝ հրհռում, քրքռում, բրբռում, գրգռում, շատը հո ծիծաղու մեջքի իլիկը կոտրըվել էր, էնպես որ ժամիցը ընչանք տուն կըգային, հենց բռնիր՝ տարի քաշեց, էնքան էին էստեղ էնտեղ կանգնել ու զրից արել։

Ղորթ ա՝ ասացի՝ որ շատի հագին տրեխ էր, գուլբա էլ չուներ՝ որ ոտը ծածկեր, շատի չուխի վրա հարիր կարկատան կար, շատի ձեռների, երեսի, միրքի վրա տասը տարվան ախպ, կեխտ, թոզ ու մազ կար, շատը բերնումը երկու հատիկ ատամ էլա՝ չուներ, էնքան ծերացել էր, ամա ի՞նչ կանես՝ որ տունն ու շիրախանեն հազար բարությունով լիքը տրաքում էին ու Աստուծո հոգի կար միջըներում, մեկ օձի ձուն էր պակաս նրանց տանիցը։ Գինին կարասներով շարած, ամբարը հացով լիքը՝ կթի կովն ու գոմեշները ֆորթ ու ձագը տակըներին՝ գոմումը կապած, քյահլան ձին թավլումը, գութանը դռանը լծած, մառանը եմիշով, կախանով, տանձ ու խնձորով խլթխլթում և մտնողին հոտը տեղն ու տեղը բռնում, շշմացնսւմ էր։ Նորահարսն ու փեսեն կամ մեկ ազիզ ղոնաղ՝ որ գլուխը բարձին չէր դնում էս անմահական բարության մեջը, էնպես իմանում էր թե դրախտումն ա աչքը խփում, կամ բաց անում։ Որը երկու, որը իրեք բաղ ուներ, նոքար, հոդաղ դռանը հազիր, ու տան ներսն ու պուճախը դրմբում էր։ Կարասներով կողակ, կճճներով պանիր ու ղավուրմա, աքաշներով զոխ, բոխ, ողորմակոթ, բղղներով եղ ու կարաք, մոթալներով պանիր − ծով, ի՞նչ

  1. [ամեն = ամենիցը
  2. [էին]