Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՍԱՆ-ԽԱՆ — Երևանի վերջին սարդար՝ Հյուսեյին խանի եղբայրը և Երևանի խանության հեծելազորի հրամանատարը։ Աբովյանը Հ. Խ.–ին անվանում է «չար, գազան, դժոխք, որ ոտը փոխելիս սար ու ձոր դողում էին: Նրա համար հո մարդի, հո սոխի գլուխը, բոլորը մեկ էր»:

1827 թ. սեպտեմբերի 13-ին, ռուս պարսկական պատերազմի օրերին, երբ պասկևիչը պաշարել էր Սարդարաբադը, բերդը պաշտպանում էր Հ. Խ.-ը, որը չկարողանալով դիմադրել ռուսական բանակին, դիմում է փախուստի: Այնուհետև նա պաշտպանում էր Երևանի բերդը, երբ ռուսական զորքը գրավում է, Հ. Խանը իր մերձավորների հետ գերի է ընկնում։ Որոշ ժամանակ, նա որպես գերի պահվում է Եկատերինգրադ ամրոցում, ապա ազատ արձակվելով, վերադառնում Պարսկաստան։ 58, 83, 89, 100, 103, 104, 105, 106...

ՀԵԿՏՈՐ – Տրոյայի Պրիամոս թագավորի որդին և Պարիսի եղբայրը, Իլիականի հերոսներից։ Տրոյայի պատերազմում սրան սպանեց Աքիլլեսը: 54

ՀԵՐԱԿԼ (Հերակլ 2-րդ, 1719–1798) — 18-րդ դարի վրացական նշանավոր թագավոր: Եղել է հմուտ և քաջ զորավար։ 56, 121

ՀՈՄԵՐ — Ըստ ավանդության անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծը. նրան է վերագրվում «Իլիական» և «Ոդիսական» հայտնի դյուցազներգությունը։ Ենթադրվում է, որ ապրել է 9-րդ դարում (մ. թ. ա.): 3

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ — Հետագայում Հովհաննես Կարբեցի կաթողիկոս (1762 1842)։ Կաթողիկոս է ընտրվել 1831 թվին։ 57

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՒԶԲԱՇԻ — Երևանի հայ աղաներից։ Ցիցիանովի դեպի Երևան կատարած արշավանքի նախօրյակին սա Մելիք Աբրահամի հետ միասին կազմակերպում է Կոտայքի և Ապարանի բազմաթիվ հայերի գաղթը Վրաստան, մեծ մասին բնակեցնելով Թիֆլիսի Հավլաբար թաղում։ Ըստ Ալիշանի, Հովհաննես Ուզբաշու հետ հիշյալ գագթի կազմակերպողը եղել է ոչ թե Մելիք Աբրահամը, այլ նրա որդին՝ Մելիք Սահակը («Այրարատ», էջ 307): 58

ՀՈՎՀԱՆ (Հովհաննես) ԵՐԶՆԿԱՑԻ — XIII դարի գրող-գիտնական։ Ըստ ժողովրդական ավանդության սրա անվան հետ է կապվում Անիի կործանումը: 93, 159, 171, 174

ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ԻՄԱՍՏԱՍԵՐ — 8-րդ դարի հեղինակ. գրել է կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ, ճառեր, ուղղված աղանդավորների դեմ։ 93

ՀՈՎՍԵՓ ԵՊԻՍԿՈՊՈՍ — Էջմիածնի միաբաններից։ 186

ՀՈՐԱՑԻՈՍ (65—8 մ. թ. ա.) − Հռոմայեցի նշանավոր բանաստեղծ։ Զբաղվել է գրականությամբ և փիլիսոփայությամբ։ Ծառայության մեջ է եղել Մարկ Բրուտոսի բանակում, որտեղ ստացել է զինվորական տրիբունի կոչում։ 3

ՀՈԻՍԵՅԻՆ ՂՈԻԼԻ ԽԱՆ (ՀՅՈՒՍԵՅԻՆ ՂՈՒԼԻ ԽԱՆ) — Երևանի վերջին սարդարը։

«Վերք»-ի մեջ Աբովյանը նկարագրում է վերջինիս դաժան հարստահարությունները, հայ ժողովրդի նկատմամբ գործ դրած ապօրինությունները, ֆեոդալ իշխողի վայրենի քմահաճույքները։ Թագուհու առևանգման պատմությունը, ֆառաշների դեմ Աղասու ընդվզման առնչությամբ, քանաքեռցիներին բերդում անգթաբար տանջելը և առհասարակ Երևանի բերդի վայրագ բռնակալության այդ սիմվոլի պատկերումը «Վերք»–ի մեջ այն միջոցներն էին, որոնցով Աբովյանը գծագրում էր հիշված սարդարի և նրա նախորդների կողմից ստեղծված քաղաքական դաժան կացությունը, որից հայերը բնականաբար ձգտում էին ազատագրվել՝ ապավինելով Ռուսաստանի օգնությանը։ Հայտնի են Հյուսեյին խանի հարստահարությունները հատկապես Էջմիածնի նկատմամբ։ Զանազան ուղղակի և կողմնակի տուրքերով նա խեղդում էր Էջմիածինը: Ժամանակի ընթացքում Հյուսեյին խանը Էջմիածնից խլեց իր նախորդների և գահաժառանգ Աբաս Միրզայի տված արտոնությունները:

Երևանի բերդի անկումը Աբովյանը համեմատում է դժոխքի քանդվելու հետ, «դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէր ունենալ, ինչպես Երևանու բերդի առնիլը հայերի համար», գրում է Աբովյանը «Վերք Հայաստանի»-ում։ Ապա ռուսների կողմից Երևանը գրավելու առնչությամբ Աբովյանը գրում է. «Թուրք ու հայ հենց իմացան թե Աստված վեր էկավ իրանց համար: 58

ՀՈԻՍԵՅԻՆ ԱԼԻ ԽԱՆ (ՀՅՈՒՍԵՅԻՆ ԱԼԻ ԽԱՆ) — Երևանի խաներից, կառավարել է 1764—1778 թ. թ.: 56