Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՄԲԱԹՈՎ (ԳԵՎՈՐԳ ՍՄԲԱՏՅԱՆ) − 1819-40 թ. թ. եղել է Հայկական նահանգի նահանգապետ։ Ունեցել է գնդապետի աստիճան։ Հավանաբար սա նույն անձնավորությունն է, որին մի ընդարձակ չափածո գրաբար ընծայականով Աբովյանը նվիրել է «Վերք Հայաստանի»-ն, թեև հեղինակը իր ընծայականի հերոսին անվանում է Սմբատ և ոչ թե Սմբաթով։ Բանը նրանումն է, որ Աբովյանը Երուսալեմսկու և Սմբաթովի մասին գրած տողատակի ծանոթության մեջ վերջինիս (Սմբաթովին) անվանում է «նոր Սմբատ»։ Թե այս փաստը և թե ընծայականի և ծանոթության մեջ եղած «Սմբատի» և «Սմբաթովի» մասին տված բնութագրերի նմանությունը, հիմք են տալիս կարծելու, որ դրանք նույն անձնավորությունն են։ 181

ՍՄԲԱՏ (ԲԱԳՐԱՏՈԻՆԻ) — Հայոց թագավոր, իշխել է 890—914 թվականները։ 93, 183

ՍՄԲԱՏ8ԱՆ ԱՂԱՖՈՆ (ԴՈԿՏՈՐ ԱՂԱՖՈՆ ՍՄԲԱՏՅԱՆ) – Թիֆլիսի այն ժամանակվա հայերից մեկը։ Նույն ազգանվան հիշատակությունը («Սմբատով» ձևով) պատահում ենք Ներսես Աշտարակեցուն Աբովյանի գրած մի նամակի սևագրում։

Հայտնի է, որ Ներսիսյան դպրոցի ավարտական քննությունները տեղի են ունեցել մեծ հանդիսավորությամբ, որին ներկա են գտնվել հայ և օտարազգի նշանավոր անձինք։ Առաջին ավարտական քննությունների միջոցին (Աբովյանի ավարտման տարին), հրավիրյալների թվում եղել է նաև Սմբատովը, որը, ինչպես իմանում ենք վերոհիշյալ նամակից, հիացած քննության միջոցին Աբովյանի թողած տպավորությամբ, Ներսես Աշտարակեցուն ասել է. «Ե՞րբ լիցի տիրացու Խաչատուրն եպիսկոպոս քաղաքին մերոյ», որին Աշտարակեցին պատասխանել է՝ «Այսօր կարէ լինել այդ»։

Անհավանական չէ, որ «Հառաջաբան»–ում հիշատակված «Դոկտոր Աղաֆոն Սմբատյանը», որին Աբովյանը անվանում է «իմ մանկական սիրելի բարեկամ ու ազնիվ հայազգի», նամակում հիշված Սմբատովն է։

Քննության միջոցին հիացած Աբովյանի թողած տպավորությամբ, Սմբատովը, իբրև ազդեցիկ մի անձ, կարող էր այնուհետև նրա նկատմամբ բարեկամի և հովանավորի դեր ստանձնած լինել և դրանով իսկ արժանանալ Աբովյանի կողմից տրված «իմ մանկական սիրելի բարեկամ» որակումին։ 5

ՍՈՍԻ ԱՂԱ — Շուլավերցի հայ, որը աչքի է ընկել ռուս–պարսկական պատերազմի ժամանակ Օքյուզ-աղի զորախմբի դեմ իր ընկեր Մելիք-Հոհանջանի հետ մղած անհավասար կռվում, ուր և քաջաբար զոհվել է։ 124

ՍՈՖՈԿԼԵՍ (495—405 մ. թ. ա.) — անտիկ աշխարհի հույն հռչակավոր ողբերգու։ 3

ՍՎԱՆՂՈՒԼԻ ԽԱՆ (ՍՈԻՖԱՆ-ՂՈԻԼԻ ԽԱՆ) — Երևանի կոմենդանտը Հյուսեին խան Սարդարի օրով։ Ինչպես կարելի է եզրակացնել «Վերք Հայաստանի» վեպից, Սվանղուլի խանը իբրև Երևանի բնիկ ադրբեջանցի, բարեկամական վերաբերմունք է ունեցել հայերի նկատմամբ և հաճախ նույնիսկ դժկամություն արտահայտել դեպի պարսիկ նվաճողները (տես «Վերք Հայաստանի», էջ 128)։ 70, 99, 128, 131

ՍՑԻՊԻՈՆ ԱՖՐԻԿԱՑԻ (235—183 մ. թ. ա.) — Հռոմեական զորավար, տարել է շատ հաղթանակներ, որոնցից նշանավոր է Աֆրիկայում Հաննիբալի դեմ տարած հաղթանակը։ 179, 180

ՎԱՀԵ — Ըստ ավանդության հայոց թագավոր։ Տիգրան Երվանդյանի հաջորդներից։ 154

ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ − Վարդան Մամիկոնյանի եղբայր՝ Հմայակի որդին։ Նշանավոր դարձավ որպես պարսիկների դեմ հայերի երկրորդ ապստամբության ղեկավար։ Ապստամբության բարեհաջող վախճանից հետո պարսիկ թագավոր Վաղարշակին թելադրելով հաշտության պայմաններ՝ դառնում է Հայաստանի մարզպան։ 54

ՎԱՂԱՐՇԱԿ — Հայոց թագավոր (191-217) — Նրա անվան հետ է կապված Վաղարշավան և Վաղարշակերտ (Այժմ Հասան-Կալե և Ալաշկերտ՝ Թյուրքիայում) քաղաքների կառուցումը, ինչպես և Նոր Քաղաքի կառուցումը, որը դարձնելով իր աթոռանիստը, կոչեց իր անունով Վաղարշապատ։ 54

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆ8ԱՆ — Հայոց զորքերի սպարապետ։ Պարսիկ թագավոր Հազկերտ 2-րդի դեմ հայերի առաջին ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարը։ Զոհվեց 451 թ. Ավարայրի ճակատամարտում։ 54, 96, 97, 102...

ՎԻՐԳԻԼ (70—19 մ. թ. ա.) — Հռոմեացի հռչակավոր պոետ։ «Էնեական»–ի հեղինակ։ 3

ՎՌԱՄՇԱՊՈԻՀ — Հայոց թագավոր (400—421) — սրա թագավորության օրոք Հայաստանն