Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տան, մեզ ճամփա շհանց տան, ճամփից, հավատից չհանեն, սատանի փայ ըլիմ, մեկ բուռը հողի, մեկ գազ կտավի, ժամ, պատարագի հասրաթ, թե աչքս ուզեն, չհանեմ՝ իրանց տամ, որդիս ուզեն, չմորթեմ, մատաղ անեմ»։

«Ինչ ասեցիր, հերիք ա՝ խնամի Հարություն»,− ասեց տանուտերը,− «ո՞ւմ ասես, ո՞ւմ. հազար շուն, հազար գել կա, որ ո՛չ գիր գիտեն, ո՛չ գրի զորություն. մեր աստղը մեկ անգամ թեքվել ա, էսպես էկել ենք, էսպես կերթանք. ամեն մեկ խոսքդ մեկ ջավահիր աժի, ամա ո՞ւմ ասես։ Գիլի գլխին ավետարան կարդացին՝ ասեց՝ շուտ արեք, սուրուն գնաց։ Բիլանա բիր, բիլմիանա բին. թուրքն ա ասել (իմացողին մեկ, չիմացողին հազար), ո՞ւմ գլուխը ծեծենք, ո՞վ կուզի, որ իր աչքը քոռ ըլի. ամա որ ասածդ տեղ չի հասնում, ի՞նչ ես գլուխդ ցավացնում, բերանդ ափսոս չի՞. քարին՝ որ հլա Աստված սիրես՝ տասը տարի քարոզ էլ ասես, քյա՞ր կանի։ Աստված մեր հորնը մոր հոգին լուսավորի, որ եկեղեցու դուռն ու ճամփեն էլա սովորցրել են՝ թե չէ հենց յաբանի հայվանի պես պտի մենծանայինք։ Էդպես բանի վրա տարով էլ որ խոսաս, տուտը չի հատնիլ, գնանք տուն ու ինչ որ Աստված տվել ա, վայելենք, մեր հորնը մոր ողորմաթասը խմենք, հալբաթ Աստված մեկ օր իր ողորմության դուռը բաց կանի, էսպես հո չի՞ մնալ։ Գնա՛նք, գնա՛նք, թե չէ շուտով մենծ պասը կգա, էն վախտը վայ քո օրին՝ հա կա՛ց ու թթու կե՛ր, գագար կռծիր ու բերնիդ ու փորիդ հուփ տո՛ւր։ Բարիկենդան ա, մեր քեֆն անենք՝ հլա․ ինչ Աստծու կամքն ա, է՛ն ըլի։ Փողատերն էլ իր համար կենա, վարդապետն էլ, լավություն չեն անում, իրանք գիտեն, նրանց մեխքը հո մեզանից չեն հարցնիլ, մեզանից չեն ուզիլ, ով ա գիտում՝ թե էքուց գլխըներիս ի՞նչ կգա, մարդի միս են ուտում, արինը խմում․ ով ճար ունի, իր գլխին ա անում. մերն էլ Աստված՝ էսպես չենք մնալ, փիս բանը, փիս ճամփեն, էս օր ա, էքուց՝ լիս կընկնի, ու էն ժամանակը շատ մեր լաց կըլի։ Ճամփեն որ ուղիղ ըլի, ինչքան երկար էլ ըլի, գնա, դուզ ճամփից մի դուս գալ, թե չէ, որ սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա, գլխիդ փորձանք շատ կգա։ Յոլդան չխանն գյոզի չխար (ճամփից դուս էկողի աչքը դուս կգա)։ Գնա՛նք, գնա՛նք տուն՝ տեսնենք՝ մեր խանումը ի՞նչ ա հազիր արել, խեղճը սաղ գիշերը աչքը չի՛ կպցրել ու հենց չարխի պես գլխի վրա պտիտ էկել, դես ու դեն ընկել»։

«Աղբաթը խեր ըլի մեր տանդրոնչ՝ թե նա չէ՛ր էլելէ էս մարդը մեր գլուխը հենց սալթ կտաներ», էն կողմիցը մեկը՝ բեղերն ոլորելով՝ քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով, գլուխը տմբացնելով՝ ձեն տվեց. «Հինգ սհաթ ա, ժամը դուս ա էկել. ագռավներն էլ որդիանց որ էլավ՝ հմիկ մեկ կտոր միս, յա ախպ, յա ուրիշ զատ՝ քթած, կերած կըլին․ փորըներս զլվլում ա, անկաջներս դժժում, ցուրտը մեկ դհիցը գափըներս տանում, սովը մեկ դհից զոռ անում, սա հենց իր խոսքի տուտը բռնել ա, ու ոտը վեր կալած ջաղացի պես դանը վրա ածել, գլխիցը դուս տալիս։ Քիչ էր մնացել, որ ասեի՝ քարվանը գնաց, պոչդ կարճացրու, դնգի ոտը ցածացրու, բերնիդ կապը կապիր, լեզուդ քնացրու, ու քամի ունիս՝ տար ձեր տանը փչիր․ էս քամին մեզ հերիք ա, որ ոտն ու ձեռ սառցնում, փետացնում ա։ Կրակ, պատուհաս ա՝ էլի․ զրից ունիս, տար ձեր քուրսու տակին արա՛, որ լսողի քունը տանի, ի՞նչ ես չարչու մասալեքդ բաց արել,