Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխըներս տանում։ Մենք էլ լավ գիտենք՝ թե կորած էշը ո՞ր գոմումն ա կապած, ամա ի՞նչ անես՝ որ մոտանողի շլինքը կոտրում են, իշի ոտն ու գլուխը խուզում, որ[1] տերը տեսնելիս՝ զռում էլ ա, ասում են՝ թե քոնը չի, ո՞ւմ գլուխը կտրես։ Վազի մասալեն չըլի թե՝ ուղտին հարցրին, ընչի՞ ա շլինքդ ծուռը՝ ասեց․ ի՞նչ տեղս ա դուզ, որ շլինքս ծուռը չըլի։ Մեր բանն էս ա դառել, ասելով ո՞ւմ կապի կբերես, առաջ լուծն ու կամըդ պատրաստի՛ր, կալդ շինի՛ր, դեզդ դիզի՛ր, ետո գիժ մոզու անկաջիցը բռնիր է՛, հո հազար անգամ տեսել ես՝ որ կամն առնում ա, չոլերն ընկնում, էլ ի՞նչ ես նհախ տեղը բերանդ ցավացնում, մեզ էլ հացից քցում։ Ցանք անողը, առաջ պետք է գետինը վարի, փափկացնի, եդո սերմն ածի, թե չէ էլածն էլ ղուրդ ու ղուշ կուտի, կմնաս գլուխդ քորելով, մատդ լպստելով։ Մեղրաճանճին մուխ տուր՝ որ փախչի, թե չէ երեսդ ես դեմ անում, հալբաթ որ կկծի, յարալու կանի։ Ամեն մարդ հենց իր ձին ա քշում, էլ առաջը մտիկ չի անում՝ թե ո՞վ ա կանգնած։ Ճրագը իրան տակին ա լիս տալիս․ աշխարքը դմակ, մարդը դանակ․ ո՞վ ա հարցնում։ Բարդին կռացնես, քեզ վրա կընգնի, գլուխդ կջարդի։ Ուրաքն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում։ Ջուրն իր ձկանը պահում․ հավն իր ճուտին մուղայիթ կենում․ սաքի որ ամպի պես էլ գռռաս, լսողն ո՞վ ա։ Դեղ ունիս, քո գլխին արա՛․ եղ ունիս, ձեր բղղումը պահիր։ Ի՞նչ կուզես, արա՛, յա ասա՛, ջուրն իր ճամփեն կ'քթնի: Հենց դու կմնաս միջումը փսամարդի։ Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի, չե՞ս լսել։ Ով ասես, գլխին կխփի, ու բուրդը քամուն կտա։ Ի՞նչ բանդ ա, փորդ հո բերնիցդ բարձր չի։ Շունչդ փորիցդ ա դուս գալիս, պահիր, տազ արա՛․ քեզ ո՞վ ա ասում՝ թե արի՛, մեր կալը չափիր, որ չանաղդ քեզ ու քեզ դեմ ես անում։ Թե մեկ բան էլ գիտես, ձեր տան պատերին էլ մավա մի՛ գնալ, հողին էլ մի ասիլ․ ձեն կտան, դու կմնաս միջումը մեղավոր։ Ախր ի՞նչ անես՝ որ լսող չկա․ հո չե՛ս կարող քեզ սպանիլ։ Հոդաղ կերել եմ, հոդաղ մենծացել, պարտական մնա, որ ինձ մեկ լավ ճամփա ցույց չի տվեց, ո՞ւմ գլուխը կտրես, յա աչքը հանես։ Ղիամաթումը սառչում ենք․ սա հենց ի՛ր զուռնեն ա փչում, տո զուռնեն է՛նտեղ փչի՛ր, որ պար էկող էլ ըլի՝ է՛, ազբաթի խեր․ թե չէ՛ էս չոլումը որ փչում ես, քեզ ո՞վ շաբաշ կտա, ո՞վ բարաքյալլա կասի։ Տանուտե՛ր տունդ շնորհավոր։ Խնամի Հարություն՝ ասածս սարին, քարին դիպչի, քամին տանի․ համեցե՛ք՝ խռովել ես, սառը ջուր խմիր, սիրտդ հովանա, համեցե՛ք՝ քո գլուխը որ կա՝ սար ա, անձրև, ձին, կարկուտ, կայծակ՝ թո՛ղ դիպչի էլ, գա էլ, վեջդ ա։ Մենք էլ լավ գիտենք, որ դրուստն ես ասում, ամա ի՞նչ անես՝ որ գեղըցու խոսքը չվանի չեն դնում, քաղաքացին էլ տեղը տաքացրել, տազ արել, իր չայը խմում, ո՞ւմ դարդն ա, թե քարը քարի վրա չի՛ կանգնիլ, ամեն մարդ իր գդակն ա դզում, իր գլուխը քորում, բերանդ բաց անելիս՝ հող են ածում, աչքդ բաց անելիս՝ թոզ․ շունը տերը չի ճանաչում, ո՞ւմ ասես, ո՞ւմ։ Կուտ ունիս, քո հավի առաջն ածիր, դան ունիս, քո ջաղացը տար։ Դու էլ՝ թե ձեռիցդ գալիս ա, դանակդ սրի՛ր, մեկ կողմիցը վրա թռի՛ր, աշխարքս թալան

  1. մեզ