Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահի, նամարդի մուհդաջ չանի՛․ մեր գլխի թագն ես, մեր աչքի ծաղիկը, Հայր Աբրահամի օրհնությունը քեզ վրա, Սիմեոն ծերունի պես քո ըմբրի խերը տեսնիս։ Քեզ ծուռը մտիկ անողի աչքը քոռանա, ո՛ւմ սրտումը մեկ խեթ կա, Աստված բարին կատարի՛։ Ի՞նչ էլավ, էլավ, Աստված վերջը բարի անի, քաշած զահմաթդ՝ ապաշխարանք համարի՛, էս օր քեզ, էքուց մեզ․ մենք էլ քո ջրերն ընկանք։ Ով խռով ա, սառը ջուր խմի։ Իմ գլխիս ջաղաց էլ աղան, թաքըլի տեղս տաք ըլի, ձեռիս թաս, սիրտըս ուրախ։ Տո քեֆ արե՛ք, տո․ դուշմանի աչքը հանեցեք։ Շնորհավոր բարիկենդան․ Աստված զատկին էլ մեզ արժանի անի․ քանի կարանք մեր օրը վայելենք․ էքուց ոչ էլօր մեծ պասը ոտները երթկիցը ճոլոլակ կանի, հա կա՛ց ու բազկաթթու կեր։ Հավասարական սաղ ըլիք, ուրախ։ Տե՛ր Աստված քեզ փառք․ մեր երեսը քո ոտիդ տակը։ Քո ստեղծվածն ենք, մեզ չի՛ կորցնես։ Տե՛ր Աստված՝ դու մեր Ռուս թագավորի սիրտը ռահմ քցես, որ գա, մեզ ազատի, ընչանք մահ մի՛ տար մեզ, մինչև նրանց երեսը տեսնինք։ Կենդանություն», ասեց ու արաղի թասը շպռտեց։ «Կենդանի մնա՛ս, սաղ ըլի՛ս, կարգիդ հաստատ՝ տե՛րտեր ջան․ անո՛շ, խմածդ անո՛շ, հենց իմացանք մեր սրտովը գնաց», ձեն տվին ամենն էլ ու մեկը մեկ թիքա պանիր, մյուսը մեկ թիքա խորոված, յա խաշլամա լոշում փաթաթած՝ թավազա արին։ Տերտերն էլ առաջ ձեռը՝ տվողի բթի վրա դրեց, թիքեն առավ, բերնին, ճակատին դրեց, «հա՛յ ձեռդ ապրի, հա՛յ զորանաս» ասելով, ձգվելով, որոնելով, գովելով թիքեն ծամեց, կուլ տվեց ու ինքն մյուսների օրհնանքին անկաջ դրեց, «անոշ» ասեց։

Էսպես արաղի թասն սկսեց պտիտ գալ, ձեռնե ձեռ ընկնիլ, ու ամեն մեկի ձեռին մեկ սհաթ տանջվիլ, չխմողին տանջիլ, ամենն էլ մեկ եքա պարկ օրհնություն բերնըներումը հազիր ունին, ու ում լեզվումը մի քիչ հունար կա, սուփրի ու գինու կամ արաղի թասի վրա յա փորձում։ Բայց ամենի խոսքի տուտն է՛ս էր․ «Օրհնյա՛ ի տեր, Աստված կարգիդ հաստատ պահի։ Քո աղոթքը մեր գլխիցն անպակաս ըլի։ Տա՛նուտեր սաղ ըլիս, տանուտեր՝ քո շվաքը մեզ վրա ղայիմ դադըմի ըլի։ Մի՛րզամ՝ Աստված որդիքդ պահի։ Ավետի՛ք՝ քո որդու կարմիրը կապենք։ Խնա՛մի՝ աչքի լիս ես, Աստված քեզ մեկ ղոչ որդի տա։ Հավասարական սաղ ըլի՛ք, ուրախ։ Տե՛ր Աստված՝ վերջըներս բարի անես։ Կենդանություն»։ Էսպես ամեն մեկ խմող ամենին ջոկ ջոկ մեկ բան պտի ասեր ու էն էլ ամեն թասի վրա։ Թեկուզ քսան թաս էլ մեկ մարդ խմի, քսան մարդ էլ նստած, ամեն թաս խմելուն, ամենին էլ հատուկ հատուկ մեկ բան որ չասի, թասը կուլ չի գնալ, բկումը կմնա։ Շատն էլ մեկ սհաթ քիմի ձեռին բռնում ա, որ վրեն մի տաղ, յա մի խաղ ասեն ու իրան անունի շարականը վրա բերեն։ Հայտնի բան ա, որ տերտերից, յա տիրացվից գյուման շարական ասող՝ գեղ տեղն ո՞վ կա։ Ամա սրանք էլ խեղճ շարականի բուրդը շատ անգամ էնպես են գզում, որ Աստված հեռու տանի։ Լսողը մինչև Երուսաղեմ մին կփախչի։ Բայց ի՞նչ կանես, բախտըներիցը հազար շուն կա, հազար գել, որ ո՛չ գիր գիտեն, ո՛չ գրի զորություն։ Լավն էլ էս ա․ շատ գլուխ չի՛ ցավիլ։

Մեր երկրումը առաջ ձեռըները լվանում, սրբում (էն էլ նստած տեղն ա նոքարը՝ փեշկիրն ուսին, ավթաֆա լագանը ձեռին ամեն մեկի առաջին