Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևետ բուխարումը խորովում ու շատ անգամ շամփրով՝ տաք տաք իրար թավազա անում։ Բազի անգամ էլ տոլուչին պետք է բերանը բաց անի, որ մեկ թիքա խորոված՝ իրանց ձեռովը բերանը դնեն, կամ թաս գինի կոնձիլ տան։

Էսպես մեկ քանի տոլու մաքրազարդեցին թե չէ, քեֆըները չաղացավ, դամաղները տաքացավ, շունը տերը կորցրեց։ Կրչոնց Վիրապն էլ հո՝ էնտեղ էր, էլ ի՞նչն էր պակաս, սազը կոխկին հազիր ուներ․ անկաջ պտեր՝ որ նրա ձենին հայիլ մայիլ մնար։ Հենց ջուրն իր ճամփեն քթավ թե չէ՝ սա էլ իր սազը քոքեց, ճնգճնգացրեց, հա՛ կաց, ու քեֆ արա՛։ Պատերը դրմբում էին, գետինը զրնգզրնգում, օջոռքը տեղըհան ըլում, նրա ձենը մարդի քյալլին ցցվում։ Էնպես զոռբա ձեն ուներ Վիրապը, որ հինգ սհաթվա ճամփից լսվում էր․ «Փի՜ր օլսան, փի՜ր՝ ջանմ սան ջանմ․ ի՞նչ կըլեր, որ քո մերն քեզ նման մեկ հինգն էլ էր բերել, որ աշխարքի միջումը մի հատ չըլեիր։ Ասա՛, բերանիդ ղուրբան՝ ասա՛, բերանդ ապրի․ ըմբրով կշտանաս». հազար տեղից ձեն էին տալիս մեր պարոն քեդխուդեքը՝ գլխըները տրմբացնելով, անոշ անոշ զկռտալով։ Շատի բերնի ջուրը հետը գնում էր։ Շատ անգամ՝ քեֆը քոք ժամանակին՝ տերտերն էլ՝ իր ձենի հունարն էր ուզում նշանց տա, ու կամ Վիրապի հետ էր բաս մտնում, գոռում, կամ թե չէ՝ «Երևեցավ խնկաբերիցն» ասում, խալխի թասըները վեր դնիլ տալիս, կամ ձեռըներին բանդ անում․ ամա էնպես մեկ մխոտ, ճոթռած, ճղլանի, քացախած ձենով, որ մարդի գլուխը տեղիցը պոկ էր գալիս։ Քեդխուդեքը հո՝ մաջալ չէին տալիս․ ինչ բերանները գալիս էր, հենց է՛ն էին քյոնդալանա ասում, դռում, էնպես որ խեղճ սազանդարի ասածը բերնումը հարամ էր ըլում։

Ամենը հո ամենը՝ իլլահիմ մեր մեղրաբերան տանուտերը․ անատամ ռեխը որ բաց չէր անում, պատերը դողում էին, կատվըները մլավում, հավերը բակումը իրանց տիրոչ ձենը լսելով՝ շարքով կանգնում, կռկռում, յա կչկչում։ Ֆորթ, եզը, ձի, տավար՝ ուզում էին որ ուրախությունիցը կապըները կտրեն։ Էշը զռում էր, գոմեշը տրլնգում, էծը մկկում, կովը բառանչում, ֆորթը բղավում, որը ֆշտացնում, որը փստացնում, որը վզզացնում, որը բզզացնում։ Մյուս բաները չեմ ասում, ամոթ ա։ Գարի, դարման կերած տավար՝ հայտնի բան ա, որ ինչ ասես նրանցից դուս կգար։ Խուլասա ի՞նչ գլուխ ցավացնեմ․ էսպես նաղրախանի ու մուզիկի ձեն շահի դռանն էլ չէր լսված։ Բայց գինու տակռին դալար մնա։ Էս թոփ ու թոփխանեն, էս զարբազանը մեկին էլա քյար չէ՛ր անում։ Շատի՝ հենց բռնես՝ քեֆը գալիս էր։ Բայց ամեն սհաթ հո մեկ չի ըլիլ, ու ում ուժն ասես տերտերին, յա գզրին ա հաղթում։ Սրանց մեկը էս ալեկոծության ժամանակին հենց շարքյասեն առավ, օրհնեց, պրծավ, ու պռնգին գրեց, որ մաքրազարդի թե չէ, էշն էն կողմիցը էնպես մեկ թունդ տրաքացրեց, որ էլած չէլած խելքը թռավ, շշկլեց, գինու կեսը կատիկը թռավ, կեսը միրքին թափեցավ, ու հենց ուզում էր, որ թասն էլա չի՛ կոտրի, ու բեզաֆիլ ձախու ձեռը որ չի՛ վրաբերեց, սատանի աչքը քոռանա, էնպես սաստիկ խփեց տանդրոչ գլխին՝ որ փափախը կրակի վրա ծունդր դրեց, խորովածի շամփուրը վեր քցեց, տասը հատիկ ատամների մեկն էլ՝ բերնիցը