Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեֆ կանեմ։ Ծերության երեսին նալաթ․ ո՛վ ասես՝ ծերի դնչին էլ չի մտիկ տալիս։ Գինի ածա՛, խմե՛նք, տերտեր դժոխքն էլ քանդվի, աշխարքն էլ․ մենք, քանի աչքներումս լիս կա, քեֆ անենք»։

Ծեր մարդը՝ ղորդ ա, ցավի էնքան չի դիմանալ, չունքի կենդանական զորությունը հատած է, էլ է՛ն արինը, էլ է՛ն սիրտը չունի․ ամա ցավն էլ շուտով կմոռանա, չունքի ջիգյարն էնքան տաք չի, միտքն էն կարողությունը չո՛ւնի, որ բանը երկար պահի։ Առաջի բոցն՝ որ անց կացավ, թմբրությունիցը զգաստացավ, էլ մտքումը բան չէ՛ր մնացել, հենց իմանում էր՝ թե գինու զորությունն ա նրան հաղթել, թուլացրել, կրակի տաքությունը գլխին դիպել, քնացրել։

Աչքը որ բաց չարեց, էն սարսափելի երազն էլ որ տեսել էր, հենց իմանում էր ողորմելին՝ թե նո՛ր ա էկել աշխարք, նո՛ր ա ծնել, ուզում էր, որ ինչ ունի չո՛ւնի տա, թաք ըլի մեկ քանի տարի էլ ումբր ունենա, աշխարքի սերը վայելի։ Էնպես, ինչպես որ մեկ մարդ՝ մեկ սարսափելի երազ տեսնի, իրան սպանում ըլին, թշնամիք չորս կողմը փակած՝ որ գլուխը կտրեն՝ ի՞նչ սրտով տեղիցը վեր կթռչի, ու երեսին խաչ կհանի, որ էլի իրանց տանն ա, իր յորղան դոշակի միջին պարկած, է՛ս հանքին էր հենց նրա հալը։ Ուզում էր՝ որ դուս թռչի, պատեր, դռներ լիզի, հարս, էրեխա, դոսթ, դուշման դոշին քաշի, համբուրի, սիրի, հոգին նրանց տա, որ քանի էս աշխարքումս են, իրար հետ լավ ապրին, իրար սիրեն, աշխարքի բարին վայելեն՝ որ էլ էն աշխարքումը մուրազները պակաս չի մնա, էլ աչքըները էս կողմը չունենան։ Բաղ, հանդ, սար, ձոր, տուն, ապրանք, մալ, դոլվաթ, ծառ, ծաղիկ որ միտքն էր ընկնում, որ տեսնում էր՝ թե էլի իր ձեռին են, էլի բաց աչքով նրանց մտիկ էր տալիս, էլի նրանց հոտն ու համն էր, առնում, ուզում էր՝ որ քարերն էլ լիզի սրտի սիրուն, հողն էլ, ուզում էր՝ բոլորի առաջին չոքի, ծունդր դնի, մատաղ անի, իր օրումը էն սրտով ժամ չէ՛ր մտած, իր օրումը էնպես ջերմեռանդ աղոթք չէ՛ր արած, էրեսին էնպես հավատով խաչ չէ՛ր հանել, տերտերի ձեռքն էնպես տաք տաք չէ՛ր համբուրել, երկնքին, գետնին, աշխարքին էնպես քաղցր քաղցր չէ՛ր մտիկ տված, էնպես հոգին չէ՛ր փառավորված, ինչպես էս սհաթին։ Հենց գիտում էր՝ թե աշխարքս դրախտ ա, մարդիքը հրեշտակ են, էլ մեկ վատ միտք, մեկ փիս խորհուրդ սրտումը չէին մնացել։ Էլ ո՞վ կտար նրա մտքումը բարկություն, չարություն, նախանձ, ատելություն, չկամություն, բախլություն, բոլորը՝ բոլորը ջնջվել, փչացել էին։ Հիմիկ էր իմանում՝ թե ժամ գնալն ի՞նչ ա, աղոթքն ընչի՞ համար, պատարագի զորությունն ի՞նչ։ Ա՛րարիչ իմ՝ մարդ որ մտածի՝ թե քանի՛ օր, քանի տարի կյանք ունիքն, թե Աստված մեզ ստեղծել ա, որ օր քաշենք, իր բարությունը վայելենք․ թե մեր աչքն ա, մեկ բուռը հողը․ մեր տեղն ա, երկու գազ կամ ոտնափոխ գերեզմանը․ թե մեր առաջին էլ կա էն օրը՝ որ է՛ս հիանալի, պայծառ երկնքի դեմը՝ է՛ս սիրուն երկրի ծաղկազարդ սարերն ու ձորերը՝ մեր աչքիցը պետք է փակվին։ Խոր, սառը, մութը գետնի տակին մսըներս որդունք, ոսկոռներս փոշի պետք է դառնան, ու ո՞վ ա խաբար, թե ո՞ր աթրաֆի տակն, ո՞ր երկրի պուճախն ընկնի, էլի ասում եմ ու աչքերիցս արտասունքը թափում ա, ջանս փշաքաղ ըլում։ Որ մտածենք՝